Մովսէս Գորգիսեան
Մովսէս Գորգիսեան (3 Դեկտեմբեր 1961, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] - 19 Յունուար 1990, Երասխ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Արարատի շրջան, Խորհրդային Միութիւն), հայ քաղաքական գործիչ, հրապարակախօս, Արցախեան շարժման առաջնորդներէն մին։
Մովսէս Գորգիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 3 Դեկտեմբեր 1961 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 19 Յունուար 1990 (28 տարեկանին) |
Մահուան վայր | Երասխ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Արարատի շրջան, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Կեանք եւ գործունէութիւն
Խմբագրել1979-ին աւարտած է թիւ 158 միջնակարգ դպրոցը: 1980-ին ընդունուած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական հիմնարկ:
1984-ին աւարտած է Երեւանի մանկավարժական հիմնարկի մշակոյթի բաժնի բեմադրութեան ճիւղը:
1984-1986 թուականներուն ծառայած է խորհրդային բանակի մէջ:
1987 թուականէն մասնակցած է ազգային ազատագրական պայքարին` հանրահաւաքներ, ելոյթներ, ցոյցեր, երթեր:
Ազգային զարթոնքի շրջան՝ 1988-90 թուականներուն, Գորգիսեան խմբագրած է «Հրապարակայնութիւն», այնուհետեւ` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հրատարակած` «Մեղադրուում են» եւ «Ազատութեան ասպետը» ժողովածուները[2]:
Առաջիններէն եղած է, որ պայքարով դուրս եկած է Խորհրդային Միութեան դէմ։ Պարոյր Հայրիկեանի, Անդրանիկ Մարգարեանի, Աշոտ Նաւասարդեանի հետ միասին եղած է 1967 թուականին. Հայկազ Խաչատրեանի ստեղծած Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) գաղտնի կազմակերպութեան անդամ[3]։
1986-1987 թուականէն աշխատած է Գորիսի դրամատիկական թատրոնին։ 1987 թուականին սեպտեմբերին ԽԸՀՄ տարածքին մէջ առաջին բացայայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպութեան՝ Հայրիկեանի ստեղծած Ազգային ինքնորոշման միավորման (ԱԻՄ) վարչութեան անդամ էր։
Արցախեան շարժման առաջնամարտիկներէն էր։ Առաջինն էր, որ 1988 թուականին Մայիս 28-ին Ազատութեան հրապարակին եռագոյնը ծածանեց։ Ստեղծած է «Անկախութեան բանակ» ջոկատը որպէս ապագայ ազգային բանակի հիմք։
1990 թուականին զոհուած է Երասխի պաշտպանութեան ժամանակ։
1996 , Սեպտեմբեր 20-ին ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հրամանով արժանացած է Ազգային հերոսի կոչման։ Թաղուած է Ծիծեռնակաբերդ:
Մովսէս Գորգիսեանի կնքահայրը եւ գաղափարական կերտողն էր Յակոբ Թաեւոսեան:
Պարգեւներ
Խմբագրել- 1996-ին Սեպտեմբեր 20-ին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով հետմահու արժանացած է «Հայաստանի ազգային հերոսի բարձրագոյն կոչման՝ «Հայրենիք» շքանշանին:
Պատկերասրահ
Խմբագրել-
Մովսէս Գորգիսեանի կիսանդրին, Երեըանի Շէնգաւիթ քանդակագործ՝ Հայկ Թոքմաջեան, 2014
-
Մովսէս Գորգիսեանի գերեզմանը, Ծիծեռնակաբերդ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://lurer.com/?p=70266
- ↑ «ԼՐԱՀՈՍ - Page 15 of 18»։ Radio YAN - Armenian Radio Station (en-US)։ արտագրուած է՝ 2020-11-17
- ↑ «Այսօր ազգային հերոս Մովսէս Գորգիսեանի ծննդեան օրն է | Armlur – Լուրեր Հայաստանից» (en-US)։ արտագրուած է՝ 2020-11-17