Մորիս Շէօվալիէ (ֆրանսերէն՝ Maurice Chevalier, ամբողջական անունը՝ Մորիս Օկիւսթ Շէօվալիէ (Maurice Auguste Chevalier) 12 Սեպտեմբեր 1888(1888-09-12)[2][3][4][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսա[5][1] - 1 Յունուար 1972(1972-01-01)[5][2][6][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[5][7][8]), ֆրանսացի էսթրատային երգիչ, պարող եւ դերասան։

Մորիս Շէօվալիէ
ֆրանսերէն՝ Maurice Chevalier
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Maurice Auguste Chevalier[1]
Ծնած է 12 Սեպտեմբեր 1888(1888-09-12)[2][3][4][…]
Ծննդավայր Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսա[5][1]
Մահացած է 1 Յունուար 1972(1972-01-01)[5][2][6][…] (83 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[5][7][8]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Տեսակ café-chantant? եւ Մյուզիք-հոլլ?
Մասնագիտութիւն դերասան, երգիչ, պարող, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, երգերու հեղինակ, Շանսոնիե
Ամուսին Yvonne Vallée? եւ Nita Raya?
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Մորիս Շէօվալիէ ծնած է Փարիզ՝ 1888-ին։ Հայրը ֆրանսացի ներկարար էր, իսկ մայրը՝ պելճիքացի։ Ան ընտանիքին կրտսեր երեխան էր։ Փոքր տարիքէն գինեմոլ հայրը կը լքէ ընտանիքը։ Պատանի տարիքին տարբեր տեսակի գործերով կը զբաղի: 1901-ին կը սկսի անվճար երգել սրճարանի մը մէջ։ Ի վերջոյ, կը սկսի հանդէս գալ տեղի համերգասրահներուն մէջ։ 1909-էն ան ելոյթ կ'ունենայ Ֆրանսայի նշանաւոր երգչուհի Ֆրեհելի հետ, սակայն 1911-էն ետք, ան Փարիզի Ֆոլլի-Պերժերի մէջ, իբրեւ զուգերգող հանդէս կու գայ երգչուհի եւ դերասանուհի Միսթենկետին հետ։

1912-1918 թուականներուն Մորիս Շէօվալիէ ելոյթներ ունեցած է օփերայի թատրոնին մէջ, իսկ հետագային հանդէս եկած է իբրեւ «շանսոնիէ»։ 1920-ականներուն վերջը ան արդէն իսկ մեծ հռչակ շահած էր։ Ելոյթներ ունեցած է Մեծն Բրիտանիոյ եւ ԱՄՆ-ի մէջ, ուր մասնակցած է Պրոտուէի հանդէսներուն։ 1940-1944 թուականներուն, երբ Ֆրանսա գրաւուած էր, ան ելոյթներ կ'ունենար Փարիզի եւ Գերմանիոյ մէջ գտնուող ֆրանսացի ռազմագերիներուն համար։

Մորիս Շէօվալիէ շարժապատկերի մէջ նկարահանուած է 1908-էն, իսկ հոլիուտեան ֆիլմի մէջ առաջին անգամ նկարահանուած է 1930-էն։ Անոր ամէնէն նշանաւոր երգերէն էին «Livin' in the Sunlight, Lovin' in the Moonlight», «Valentine», «Louise», «Mimi» եւ «Thank Heaven for Little Girls» երգերը, որոնք գլխաւորաբար տարածում կը գտնէին իր ֆիլմերուն շնորհիւ։ Յատկանշական է Ռուբէն Մամուլեանի «Սիրէ զիս այսօր» (1932) ֆիլմը, ուր Մորիս Շէօվալիէ նկարահանուած էր Ժանէթ Մաքտոնալտին հետ միասին։ Ֆիլմին երաժշտութիւնը կը համարուի բոլոր ժամանակներու լաւագոյն երաժշտութիւններէն մէկը[9]։

Անձնական կանք

Խմբագրել

1927-1933 Մորիս Շէօվալիէ ամուսնացած էր դերասանուհի Իվոն Վալլիի հետ, իսկ 1937-1946՝ պարուհի եւ երգչուհի Նիթա Ռայայի հետ։

Մորիս Շէօվալիէ մահացած է 1972-ին՝ երիկամային հարցերու պատճառով[10]։

Ֆիլմագրություն

Խմբագրել
Թուական Անուանում Բնօրինակի անուանում Տիպար
1908 Չափազանց դիւրահաւատը Trop crédules -
1911 Նորապսակը, որ կը ստիպէր իրեն սպասել Une mariée qui se fait attendre -
1912 Գլխապտոյտ վալսը La valse renversante -
1917 Աշխարհիկ երեկոյ Une soirée mondaine -
1923 Կոնզակ Gonzague Մորիս, Կոնզակ
1923 Անպիտան տղան Le mauvais garçon -
1923 Ճիմ Պունյ՝ բռնցքամարտիկ Jim Bougne, boxeur Մորիս
1923 Ըստ սովորութեան Par habitude -
1923 Լուրսին փողոցին դէպքը L'affaire de la rue de Lourcine -
1929 Փարիզի անմեղները Innocents of Paris Մորիս Մառնի
1929 Սիրոյ շքերթը The Love Parade կոմս Ալֆրետ Ռընէ
1930 Բանակային շքերթ Paramount on Parade -
1930 Մեծ լճակը La grande mare Փիեռ Միրանտա
1930 Փարիզի մանչ դերասանը Playboy of Paris Ալպերթ Լորիֆլէ
1930 Փոքրիկ սրճարանը Le petit café Ալպերթ Լորիֆլէ
1931 Գողցուած զարդերը The Stolen Jools Քամէօ
1931 Ժպտացող տեղակալը The Smiling Lieutenant Նիկի
1931 Մէկ ժամ՝ քեզի հետ One Hour with You Անտրէ Պերթյէ
1932 Սիրէ զիս այս գիշեր Love Me Tonight Մորիս
1933 Գիշերային պատմութիւն A Bedtime Story Ռընէ
1933 Սիրոյ առաջնորդը L'amour guide Ֆրանսուա
1934 Ուրախ այրին The Merry Widow Արքայազն Տանիլօ
1935 Ֆոլլի Պերժեր Folies Bergère de Paris -
1935 Մարդը Ֆոլլի Պերժերէն L'homme des Folies Bergère պարոն Կասինի
1936 Սիրելի թափառաշրջիկ The Beloved Vagabond -
1936 Ժպիտով Avec le sourire Վիքթոր
1936 Օրուան հերոսը L'homme du jour Ալֆրետ, Քամէօ
1938 Նորութիւններ տարածեցէք Break the News Ֆրանսուա Վերյէ
1939 Ծուղակ Pièges Ռոպերթ
1947 Լռութիւնը ոսկի է Le silence est d'or Մոսիօ Էմիլ
1949 Արքան Le roi Արքայ
1950 Խնձորս Ma pomme Մորիս
1954 Սիրոյ հարիւր տարին Cento anni d'amore Մասիմօ
1954 Ես եօթ դուստր ունէի J'avais sept filles -
1957 Սէրը կէսօրէ ետք Love in the Afternoon Քլոտ Շավէս
1958 Ժիժի Gigi Օնորէ Լաշալ
1959 Հաշուէ օրհնութիւններդ Count Your Blessings -
1960 Քանքան Can-Can -
1960 Խայտառակութեան շնչառութիւնը A Breath of Scandal Արքայազն Ֆիլիփ
1960 Մեքսիքացին Հոլիուտի մէջ Pepe Մորիս Շէօվալիէ
1961 Ֆենի Fanny -
1962 Ճեսիքա Jessica Հայր
1962 Նաւաբեկումէն տուժածներուն որոնումները In Search of the Castaways Պականել
1963 Սիրոյ նոր տեսակ A New Kind of Love Մորիս Շէօվալիէ
1964 Աւելի լաւ է հարուստ ըլլամ I'd Rather Be Rich -
1964 Տագնապալից կոճակ Panic Button Ֆիլիփ Ֆոնթեյն
1967 Կապիկներ, հեռացէք Monkeys, Go Home! Հայր


Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 ծննդական — է. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 Base Léonoreministère de la Culture.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Шевалье Морис // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=09&OTDDay=12&OTDYear=2006
  7. 7,0 7,1 7,2 http://www.encyclopedia.com/topic/Paris.aspx
  8. 8,0 8,1 8,2 մահվան վկայական — է. 4.
  9. History of Musical Film 1930s: Part I "Hip, Hooray and Ballyhoo" by John Kenrick
  10. «Maurice Chevalier Dead; Singer and Actor Was 83»։ The New York Times։ 14 Փետրուար, 1972