Մուհամմէտ Ալի
Մուհամմետ Ալի, (17 Յունուար 1942[1][2][2][…], Լուիսվիլ, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] - 3 Յունիս 2016[1][2][2][…], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3]), ծնած որպէս՝ Քասիուս Մարսելուս Քլէյ կրտսեր (անգլերէն՝ Cassius Marcellus Clay, Jr. ), ափրիկեցի-ամերիկացի նշանաւոր արհեստավարժ՝ ծանրակշիռ խումբի, բռնցքամարտիկ, մարդասէր եւ հասարակական գործիչ։
Մուհամմէտ Ալի Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Cassius Marcellus Clay, Jr. |
Ծնած է | 17 Յունուար 1942[1][2][2][…] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Մահացած է | 3 Յունիս 2016[1][2][2][…] (74 տարեկանին) |
Մահուան վայր | Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Ազգութիւն | Ափրիկեցի-ամերիկացի[5] |
Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
Կրօնք | Իսլամութիւն |
Ուսումնավայր |
Սանթա Մոնիքա գոլէճ Կենտրոնական ավագ դպրոց? |
Մասնագիտութիւն | բռնցքամարտիկ |
Ամուսին | Sonji Roi?, Khalilah Ali?, Վերոնիկա Պորշե Ալի? եւ Yolanda Williams? |
Ծնողներ | հայր՝ Cassius Marcellus Clay Sr.?, մայր՝ Odessa Grady Clay? |
Երեխաներ | Մարիում Ալի?, Մուհամմեդ Ալի կրտսեր?, Հանա Յասմին Ալի?, Լեյլա Ալի? եւ Rasheda Ali? |
Կայքէջ | ali.com |
Ալին 1960 թուականի 17-րդ ամառնային Ողիմպիական խաղերու ախոյեան՝ թեթեւ ծանրքաշային կարգին, ախոյեան (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացած էր «Տարուան բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ «The Ring» ամսագիրին՝ «Տասնամեակի բռնցքամարտիկ»ը (1970-ականներ), պատմութեան մէջ 2-րդ բռնցքամարտիկը, որ «Sports Illustrated» ամսագիրի կողմէն արժանացած է «Տարուան մարզիկ» կոչումին։ 1974-ին, քանի մը մարզային հանդէսներու կողմէն ճանչցուած էր «Դարու մարզիկ»։ Ասպարէզի աւարտին ընդգրկուած է Բռնցքամարտի փառքի սրահին (1987) եւ Բռնցքամարտի միջազգային փառքի սրահին (1990) մէջ։ Վառ բանախօս եղած է[6]։
Թէեւ ծնած է որպէս Քասիուս Քլէյ, 1964 թուականի 25 Փետրուարին մրցամարտին յաղթելէ ետք, կը միանայ Տիթրոյթի մէջ ստեղծուած «Իսլամ ազգ» կրօնական շարժման, 1975-ին կը դառնայ Սիւննի իսլամ եւ կը փոխէ անունը Քասիուս Էքս (անգլերէն՝ Cassius X), այնուհետեւ՝ Մուհամմէտ Ալի եւ հետագային հանդէս կու գայ այդ անունով։ 1967-ին՝ երեք տարի անց՝ աշխարհի ծանրքաշային ախոյեան հռչակուելէն ետք, Ալի կը հրաժարի միանալ ԱՄՆ զինուած ուժերուն, երբ այն ատեն կը մասնակցէր Վիեթնամի պատերազմին, որուն պատճառով ինք կը որակազրկուի 3 տարիով, ինչպէս նաեւ կը զրկուի յաղթած տիտղոսներէն։ Ալի դէմ էր պատերազմներու եւ կրօնական համոզումներու։ Այդ ժամանակ ան կը նշէ. «Ես այդ Վիեթ Քոնկի հետ կռիւ չունիմ․․․ անոնցմէ ոչ մէկը ինձ երբեւիցէ սեւամորթ անուանած չէ» (անգլ.՝ "I ain't got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ ան ետ կը գրաւէ աշխարհի ախոյեանի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկէ դարաշրջանի» լաւագոյն բռնցքամարտիկներու դէմ։
Այդ խօսքերով Ալի բողոքի մեծ ալիք կը բարձրացնէ երիտասարդ Ամերիկացիներու շրջանակին մէջ, որոնք դէմ էին Վիեթնամի դէմ մղուող պատերազմին։ Ալիին խօսքերը, իրենց կարգին, ներշնչանքի աղբիւր կը հանդիսանան սեւամորթներուն իրաւունքներու նշանաւոր պաշտպան Մարթին Լուտըր Քինկի (Martin Luther King, Jr.) համար։
Ալիի անունը կապուած է բռնցքամարտի պատմութեան շարք մը մեծագոյն մարտերուն հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներէն ակներեւ է իր եւ Ճօ Ֆրէյզըրի (Joe Frazier) միջեւ տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպէս նաեւ իր ու Ճորճ Ֆորմընի (George Edward Foreman) մարտը, ուր ան 7 տարի անց ի վերջոյ դարձեալ կը նուաճէ կորսնցուցած տիտղոսները։
Մարզական գործունէութիւնը աւարտելէ ետք զբաղած է հասարակական եւ բարեգործական գործունէութեամբ, եղած է ԵՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008)։
1999-ին «Sports Illustrated» հանդէսին կողմէ Ալի կը ճանչցուի «Դարու մարզիկ», իսկ BBC-ի կողմէ՝ «Դարու մարզիկ»[7][8]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nbcnews.com/news/sports/muhammad-ali-greatest-all-time-dead-74-n584776
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.usatoday.com/story/sports/2016/06/04/muhammad-ali-dies-obituary/85357592/
- ↑ http://espn.go.com/espn/photos/gallery/_/id/9429041/image/5/cassius-clay-zoom-vintage-bodies
- ↑ BlackPast.org — 2004.
- ↑ Հուբարդ Ալան. (15.01.2012)։ «Բռնցքամարտ: Ինչու է Մուհամմադ Ալին իրապես հզորագույնը բոլորից» (անգլերեն)։ The Independent։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-06-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ հունվարի 24
- ↑ «CNN/SI – SI օնլայն – Sports Illustrated-ի այս շաբաթվա համարը - Ալին` «դարի մարզիկ»»։ Sports Illustrated։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-19-ին։ արտագրուած է՝ Սեպտեմբերի 5, 2011
- ↑ «Ալին թագադրվում է որպես դարի սպորտսմեն»։ BBC News։ Դեկտեմբերի 13, 1999