Յովհաննէս Ա. Չմշկիկ
Յովհաննէս Ա. Չմշկիկ (յուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Բիւզանդական Կայսրութիւն - 10 Յունուար 976[4], Կոստանդնուպոլիս, Բիւզանդական Կայսրութիւն), հայազգի զօրավար, պետական գործիչ, Բիւզանդիոնի կայսր՝ 969-976 թուականներուն։ Ծագումով հայ։ Ըստ Մատթէոս Ուռհայեցիի տուեալներուն՝ ծնած է ներկայիս Տերսիմ նահանգի Չմշկածագ աւանին մէջ[5]։ 949-ին մասնակցած է Կարինի գրաւման։ Իր քեռիին Նիքիֆորոս Բ. Ֆոքաս կայսրին կողմէ նշանակուած է արեւելեան զօրքերու սպարապետ, մեծ ճակատամարտին ջախջախած արաբները։ 969-ին կայսրուհի Թէոփանոյի օգնութեամբ սպաննած է կայսրը եւ գրաւած գահը։ 971-ին պարտութեան մատնած է Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվիատոսլավը եւ Պուլկարիոյ հիւսիսարեւելեան մասը կցած կայսրութեան։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմէական սրբազան կայսրութեան հետ, արշաւած է արաբներուն դեմ, գրաւած Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հիւսիսային Միջագետքը, 974-975 թուականներուն՝ Էմեսսան (Հոմս), Պաալպէքը, մտած Պաղեստին եւ Լիբանան։
Յովհաննէս Ա. Չմշկիկ յուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας | |
---|---|
![]() | |
Ծնած է | 925[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բիւզանդական Կայսրութիւն |
Մահացած է | 10 Յունուար 976[4] |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Բիւզանդական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | կառավարիչ |
Վարած պաշտօններ | Բիւզանդիոնի կայսր |
Ամուսին | Թէոտորա |
Երեխաներ | Թէոֆանօ Քուրքուաս |
Արաբական խալիֆայութեան դէմ պատերազմներու ատեն փորձած է գրաւել Բագրատունեաց Հայաստանի կարգ մը շրջաններ, բայց Հայոց թագաւոր Աշոտ Գ. Ողորմած 80 հազարնոց բանակով շարժած է ընդառաջ եւ երկու միապետներուն միջեւ հաշտութիւն կնքած։
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 (unspecified title)
- ↑ 3,0 3,1 (unspecified title)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Երեւան, 1991, էջ 25: