Յովհաննէս Յակոբեան

Յովհաննէս Համազասպի Յակոբեան, (3 Մայիս 1914(1914-05-03), Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 11 Նոյեմբեր 1990(1990-11-11), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։

Ծնած է 3 Մայիս 1914(1914-05-03)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է 11 Նոյեմբեր 1990(1990-11-11) (76 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Կրթութիւն Մոսկուայի Ճարտարապետութեան Հիմնարկ
Պարգեւներ Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ

Կենսագրութիւն

Խմբագրել

1941-ին աւարտած է Մոսկուայի ճարտարագիտական հիմնարկը։ Կատարած է բազմաթիւ ճարտարագիտական յուշարձաններու, որոնցմէ են՝ Թալինի Կաթողիկէ եւ Ներսեհ Կամսարականի եկեղեցիներու (1935 - 1937), Օձունի յուշարձանախումբի (1936), Հաղբատի վանքի համալիրի (1946), չափագրութիւնները։

Յակոբեանի նախագիծերով, Երեւանի մէջ շինուած են բնակելի տուներ Տիգրան Մեծի պողոտային վրայ (1950), Տեմիրճեան փողոցին՝ (1976), Զէյթուն թաղամասին մէջ (1980), Աջափնեակի Դ 1 թաղամասը (1950-1955), անուագօտիի գործարանի բնակելի համալիրը (1968), համաբուժարաններ (1972, 1974) Մոսկովեան փողոցին մէջ, Յաղթանակի զբօսայգիի արհեստական լիճը, կատարուած է նաեւ շրջակայքի բարեկարգումը (1960), Երեւանի հիւսիս-արեւելեան մուտքը (1960), հիւրանոց (1955) Ջերմուկի մէջ եւն.։

1984-ին Երեւանի մէջ ունեցած է ճարտարապետական, գեղանկարչական, չափագրական գործերու անհատական ցուցահանդէս։

Պարգեւներ

Խմբագրել

1951-ին դարձած է Երիտասարդ ճարտարապետներու, 1962-1967-ններուն՝ Խորհրդային ճարտարապետութեան նուաճումներու համամիութենական ստուգատեսներու դափնեկիր[1]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։