Նարեկ Ալեէմէզեան
Նարեկ արք․ Ալեէմէզեան (աւազանի անունով՝ Մանուկ, 10 Մայիս 1962, Պէյրութ, Լիբանան), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անդամներէն։
Նարեկ Ալեէմէզեան | |
---|---|
Ծնած է | 10 Մայիս 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Մասնագիտութիւն | կղերական |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Պէյրութ, Լիբանան: Նախակրթութիւնը ստացած է Վահան Թէքէեան վարժարանին մէջ:
1973–1974 կրթական տարեշրջանին ընդունուած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը:
21 Յունիս 1981-ին կուսակրօն քահանայ ձեռնադրուած է եւ անդամակցած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան:
Գործունէութիւն
Խմբագրել1981-1985 դպրեվանքին մէջ վարած է հսկիչի եւ ուսուցիչի պաշտօններ ու դասաւանդած է Սահակեան-Լեւոն Մկրտիչեան քոլեճին մէջ:
1985-1986 եղած է Գարեգին Բ. կաթողիկոսի գաւազանակիրը:
1986-1991 աստուածաբանական բարձրագոյն ուսումը շարունակած է Վանքուվըրի (Քանատա) մէջ եւ իբրեւ հովիւ ծառայած է տեղւոյն համայնքին:
1991-1997 իր հովուական ծառայութիւնը շարունակած է Նիւ Ճըրզիի (Ամերիկայի Միացեալ Նահանգներ) մէջ:
12 Մայիս 2002-ին եպիսկոպոս ձեռնադրուած է Արամ Ա. կաթողիկոսի ձեռամբ:
31 Հոկտեմբեր 2010-ին ստացած է արքութեան տիտղոս:
9 Մայիս 2011-ին ստացած է դոկտորական վկայական Պրիթիշ Քոլոմպիայի համալսարանի Վանքուվըրի Աստուածաբանական դպրոցէն:
1997-2014 վարած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեկեղեցական եւ միջկրօնական յարաբերութիւններու վարիչի պաշտօնը:
2013-2014 վարած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դրան եպիսկոպոսի պաշտօնը:
2014-2015 եղած է Կիպրոսի հայոց կաթողիկոսական փոխանորդ[1]:
31 Օգոստոս 2018-ին ընտրուած է Լիբանանի հայոց առաջնորդ[2]:
Հեղինակ է հայ եկեղեցւոյ ծէսին ու վարդապետութեան նուիրուած հատորներու եւ յօդուածներու[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչների միջեկեղեցական ժողովների մասնակցութիւնը - Ալիք օրաթերթ»։ alikonline.ir (hy-am)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-02-20-ին։ արտագրուած է՝ 2023-02-20
- ↑ «Լիբանանի Հայոց Թեմի Նորընտիր Առաջնորդ Նարեկ Արք. Ալեէմէզեան Արժանացաւ Ժողովրդային Ընդունելութեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-02-20
- ↑ «Նարեկ Արք. Ալեէմէզեան Ընտրուեցաւ Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2018-09-05։ արտագրուած է՝ 2023-02-20