Նարնջային Պատերազմ
Նարնջային պատերազմ կամ Նարինջներու պատերազմ (փորթ.՝ Guerra das Laranjas, ֆրանսերէն՝ Guerre des Oranges, սպ.՝ Guerra de las Naranjas), կարճատեւ (երեքշաբաթեան) ռազմական հակամարտութիւն 1801-ին Սպանիոյ եւ Փորթուկալի միջեւ:
Նարնջային Պատերազմ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
| |||||
Հակառակորդներ | |||||
Կաղապար:Country data Պորտուգալիա Փորթուկալ | Իսպանիա Սպանիա Ֆրանսիա Ֆրանսական հանրապետութիւն | ||||
Հրամանատարներ | |||||
Ժուան Կառլոս տէ Սոուզա | Մանուէլ Գոդոյ Սեն Սիր | ||||
Կողմերու ուժեր | |||||
18 000 զինուոր | 60 000 զինուոր (որոնցմէ են՝ 15 000 Ֆրանսիա[1]) | ||||
Կորուստներ | |||||
անյայտ | անյայտ |
Նախադրեալներ
Խմբագրել1800-ին դաշնակիցներ Ֆրանսա եւ Իսպանիա, ի դէմս առաջին հիւպատոս Նաբոլէոն Պոնաբարտի եւ սպանացի նախարար Մանուէլ Գոդոյի, պահանջեցին Փորթուկալի թագաորութենէն խզել դաշնակցային յարաբերութիւնները Անգլիական կայսրութեան եւ մտնել Պոնաբարտի դաշինք (ընդդէմ Անգլիոյ)՝ ընդ որուն Ֆրանսայի զիջելով իր ազգային տարածքներու զգալի մասը: Փորթուկալ, որուն դաշնակցային յարաբերութիւնները Անգլիոյ հետ հիմնուած էին դեռեւս 1373-ին Անգլիոյ թագաւոր Էտուարտ III-ի եւ Փորթուկալի կառավարողներ Ֆերնանտու I թագաւորի եւ թագուհի Լեոնորայի միջեւ կնքուած պայմանագիրի վրայ, առաջ քաշուած պահանջները չընդունեց:
1 հոկտեմբեր 1800-ին Սպանիա եւ Ֆրանսա ստորագրեցին Սան Իլդեֆոնսոյի երրորդ պայմանագիրը, որ աւելի ուշ՝ 21 մարտ 1801-ին Արանխուեսի պայմանագրով հաստատուեցաւ[2]: Ըստ յաջորդող՝ 29 յունուար-ի Բադախոսի պայմանագրով Իսպանիա պարտաւորուեցաւ պատերազմ յայտարարել Պուլկարիոյ դէմ, եւ ապրիլ 1801-ին դաշնակից ֆրանսական զօրքերը մօտեցան Պորտուգալիոյ սահմանին:
Պատերազմի ընթացք
Խմբագրել20 մայիս 1801-ին ֆրանսական ուժերը ամրապնդուեցան իսպանական զօրքերով՝ Մանուէլ Գոդոյի հրամանատարութեան տակ: Մեծաւոր-զօրավար[3] Գոդոյը, 60-հազարանոց բանակի գլուխ անցած[4], գրեթէ երկօրեայ ժամկէտի ընթացքին Պուլկրիան բռնագրաւեց:
Կը համարուի, որ իսպանական զինուորները Գոդոյին ողջունած են նարնջենիի ճիւղերով, որուն պատճառով պատերազմը ստացած է այդ անուանումը[5]: Կամ ալ, վստահ ըլլալով իր յաջողութենէն, Գոդոյը Սպանիոյ թագուհի Մարիա-Լուիզային, որուն նախասիրած անձն էր ան, նարինջներով զամբիւղ ուղարկեց[6]՝ խոստանալով, որ յաջորդը արդէն Լիսապոնէն կ՛ուղղարկէ[7]: Կարծիք կայ նաեւ, որ ճակատամարտէն առաջ հանդիպում տեղի ուն եցած է պատերազմող կողմերու հրամանատարներու միջեւ, որուն ընթացքին որողուած է, որ Փորթուկալի համար իմաստ չկայ պայքարել Անգլիոյ համար, իսկ Սպանիոյ՝ Ֆրանսայի, եւ բոլոր ռազմական գործողութիւնները անարիւն պատերազմներ են"նարնջային տնկարկներուն մէջ)[8]:
Փորթուկալի զօրքերը (2 հազար հեծելազօր եւ 16 հազար հետեւակներ) կը ղեկավարուէին 82-ամեայ վարչապետ Ժուան Կառլոս տէ Սոուզանի կողմէ (փորթ.՝ João Carlos de Bragança e Ligne de Sousa Tavares Mascarenhas da Silva), 2-րդ դուքս Լաֆոյնիշը (փորթ.՝ Duque de Lafões): Ռազմական գործողութիւններու արագընթացութեան պատճառով, ֆրանսացիներու հիմնական ուժերը մեծաւոր Լեկլերի (Charles Victor Emmanuel Leclerc) հրամանատարութեամբ այդպէս ալ չմասնակցեցան մարտերուն:
6 յունիս 1801-ին Բադախոսի մէջ խաղաղութեան պայմանագիր կնքուեցաւ:
Հետեւանքներ
ԽմբագրելԲադախոսեան պայմանագրով Սպանիա ստացաւ Օլիվենսի փոքր սահմանային շրջան մը[9], իսկ Փորթուկալ պարտաւորուած է փակել իր նաւահանգիստները անգլիական նաւերու համար եւ 20 միլիոն ֆրանք ռազմատուգանք վճարել ֆրանսաի[2][10]: Հետագային պայմանագրին մէջ փոփոխութիւններ կատարուեցան. նոր տարբերակը ստորագրուեցաւ 29 Սեպտեմբեր 1801-ին Փորթուկալի թագաւոր Ժուան VI-ի հետ Մատրիտի մէջ[11]:
Անգլիացիներու՝ ֆրանս-Սպանական ծովային ուժերու դէմ Տրաֆալգարեան Ճակատամարտի ընթացքին տարած յաղթանակէն ետք՝ 21 հոկտեմբեր 1805-ին, Փորթուկալի կառավարութիւնը որոշեց վերականգնել յարաբերութիւնները իր վաղեմի դաշնակցի հետ: Ան Պիրենեեան թերակղզիին մէջ պատերազմ մը կատարեց, որուն հետեւանքով չեղարկուեցան Բադախոսեան եւ Մադրիդեան խաղաղութեան համաձայնագրերը:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Примечания(ռուս.) // Фейхтвангер Л. Гойя, или Тяжкий путь познания. Иудейская война / Перевод. Н. Касаткина. — АСТ, 2005. — ISBN 5-17-029-635-5.
- ↑ 2,0 2,1 Фримонт-Барнс Г. Извечные враги: Британия, Франция и Испания(ռուս.) // Грегори Фримонт-Барнс Война на Пиренейском полуострове 1807-1814 гг.. Архивировано из первоисточника 13 Մայիս 2008.
- ↑ Կաղապար:ВТ-ЭСБЕ
- ↑ «Карл IV Испанский и Наполеон» (ռուսերեն)։ Всемирная история։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-12-21-ին։ արտագրուած է՝ 2010-05-18
- ↑ Примечания(ռուս.) // Сарамаго Ж. Поднявшиеся с земли. — Прогресс, 1992.
- ↑ «Guerra de las Naranjas (1801): Las intrigas de Godoy, el verdadero Rey» (իսպաներեն)։ Mundo Historia։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-15-ին։ արտագրուած է՝ 2010-05-19
- ↑ War of the Oranges в Բրիտանիկա հանրագիտարան.(անգլերէն)
- ↑ Часть 1. Время Наполеона I. 1800-1815.: Глава VI. Испания и Португалия. 1800—1814(ռուս.) // Под редакцией профессоров Эрнеста Лависса и Альфреда Рамбо История XIX века : В восьми томах. — М: Государственное социально-экономическое издательство, 1937. — Т. I.
- ↑ «Португалия: Международные отношения и вооружённые силы» (ռուսերեն)։ Справочник по странам։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-10-ին։ արտագրուած է՝ 2010-05-18
- ↑ Fournier A. Napoleon the First: A Biography. — H. Holt and Company, 1903. — С. 210.
- ↑ «Мадридский договор» (ռուսերեն)։ Хронос։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-01-25-ին։ արտագրուած է՝ 2010-05-18