Նիկոլայ Մատոյեան
Հայ ջութակահար, «Կինես»ի գիրքի ցուցանիշ արձանագրած երաժիշտ։ Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (2014)։
Նիկոլայ Մատոյեան (11 Յունիս 1973, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ ջութակահար, «Կինես»ի գիրքի ցուցանիշ արձանագրած երաժիշտ[1]։ Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (2014)։
Նիկոլայ Մատոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 11 Յունիս 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Մասնագիտութիւն | ջութակահար |
Կայքէջ | bestviolinplayer.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Երեւան։ Ջութակ նուագել սկսած է եօթ տարեկանին՝ Էմմա Կեսելեւայի (Նուրազեան) հսկողութեան ներքեւ։ Ապա ուսանած է Երեւանի Երաժշըտանոցի երդիքին տակ՝ Փրոֆ. Հրաչեայ Պոկտանեանի մօտ։
1986-ին տեղափոխուած է Նովոսիփիրսք։ 1988-ին դարձած է Չայքովսքիի անուան Համամիութենական մրցոյթի յաղթող։ Ապա Պերլինի մէջ կատարելագործած է իր ասպարէզը[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Հայ Ջութակահար Նիկոլայ Մատոյեանը «Կինես»-ի Ցուցանիշ Արձանագրած է»։ yerepouni3.rssing.com։ արտագրուած է՝ 2023-06-14
- ↑ «ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՆԻՔՈԼԱՅ ՄԱՏՈՅԵԱՆ «ԿԻՆԵՍ»Ի ՑՈՒՑԱՆԻՇ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ Է»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-06-14