Շէյմըս Հինէյ
Շէյմըս Հինէյ (անգլերէն՝ Seamus Heaney, 13 Ապրիլ 1939[2][3][4][…], Քասլդոուսն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն[5][6] - 30 Օգոստոս 2013[7][2][3][…], Տապլին, Իրլանտա[8]), իրլանտացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոպէլեան գրականութեան մրցանակի դափնեկիր (1995)։
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Պելֆաթսէն 50 քմ. դէպի հիւսիս-արեւմուտք գտնուող Քաունթ Տէրի շրջանի մէկ ագարակին մէջ եւ հասակ նետած՝ բնութեան զօրեղ ազդեցութեան տակ:
Հողամշակ իրլանտացիի մը բազմանդամ ընտանիքին երիցագոյն զաւակը հանդիսացող, Բողոքական միջավայրով շրջապատուած կաթողիկէ ընտանիքի մը 9 զաւակներուն անդրանիկը հանդիսացող Շէյմըս Հինէյ իր մանկութիւնը անցուցած է հողին եւ բնութեան հանդէպ յատուկ սէր եւ պաշտամունք ունեցող բարեպաշտ ընտանիքի մը կղզիացած աշխարհին մէջ։
Կեանքի եւ մահուան, ուրախութեան եւ տխրութեան, յիշողութեան եւ կորուստի, թշուառութեան եւ մաքառումի հակասութիւնները, բայց մանաւանդ հողին եւ բնութեան հանդէպ իրլանտացի մշակին սիրոյ բնորոշ ապրումները յետագային իրենց գեղարւեստական ձեւատրումը գտած են Հինէյի քնարաշունչ բանաստեղծութիւններուն մէջ, երբ արտն ու բրիչը երիտասարդ բանաստեղծը փոխարինած է գրիչով՝ Պելֆասթի համալսարանին մէջ անգլերէն սորվելու, եւ ապա՝ ուսուցչութեամբ զբաղելու համար:
Աշխատութիւններ
ԽմբագրելՀրատարակած գիրքերէն են․
- «Ազգայնապաշտի մը մահը»,
- «Դուռ դէպի մթութիւն»ի (1969) էջերուն, երբ վայրագութիւնը արդէն պայթած էր Իրլանտայի կաթողիկէներուն եւ բողոքականներուն միջեւ եւ տառապանքի ու ծնունդի խորհրդանիշ հողը արիւնով թաթխըւած,
- «Հիւսիս» (1976),
- «Կայարան կղզին» (1984),
- «Ցեխոտ տեսիլք» (1987),
- «Ցեխոտ տեսիլք»
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.broadwayworld.com/off-broadway/article/Paul-Muldoon-to-Host-Irish-Reps-REMEMBERING-SEAMUS-114-20130930
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.poemhunter.com/poem/keeping-going/comments.asp
- ↑ 7,0 7,1 7,2 Seamus Heaney, Irish Poet of Soil and Strife, Dies
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118547410 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.nytimes.com/2001/05/05/business/john-scanlon-tenacious-public-relations-consultant-for-high-profile-clients-dies.html
- ↑ http://www.nytimes.com/2006/12/28/arts/28arts.html?ref=arts
- ↑ http://www.nytimes.com/2008/12/24/world/asia/24china.html?hp
- ↑ 12,0 12,1 Who's who — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://www.independent.ie/incoming/poet-brian-lynch-heaneys-gift-of-seeing-beauty-in-everything-29539346.html
- ↑ http://artsandletters.org/?s=seamus+heaney
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Heaney_Seamus