Ուեզլի Շուլթզ
Ուեզլի Շուլթզ (30 Դեկտեմբեր 1982[1])[2], ան գլխաւոր երգիչն ու կիթառահարն է Ամերիկեան The Lumineers խումբին, որ կը բաղկանայ 3 անդամներէ՝ Ուեզլի Շուլթզ, Ճերեմայա Ֆրէյթս եւ Նէյլա Փեքարեք:
Ուեզլի Շուլթզ | |
---|---|
![]() | |
Հիմնական տուեալներ | |
Ծնած է | 30 Դեկտեմբեր 1982[1] (38 տարեկան) |
Երկիր |
![]() |
Մասնագիտութիւն | կիթառահար, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր |
Գործիքներ | Վոքալ |
Շրջանաւարտ | University of Richmond? |
Անդամակցութիւն | The Lumineers |
Ցանցային կայքէջ | thelumineers.com |
Կեանք եւ գործընթացքԽմբագրել
Ուեզլին ծնած եւ մեծցած է Նիւ Ճըրսիի, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[3]: Շուլթզին ամէնէն մտերիմ բարեկամը եղած է Ճոշ Ֆրէյթսը[4][5], որ մահացած է թմրամոլութեան պատճառաւ 2002 թուականին, 19 տարեկանին[5]: Ճոշին մահէն ետք, Ուեզլին կապուեցաւ անոր փոքր եղբօր հետ՝ Ճերեմայա Ֆրէյթսին որ թմբակահար մըն է: Անոնք սկսան միասին նուագել ու իրենց ցաւերը արտայայտել երաժշտութեան միջոցաւ, երգեր գրելով եւ կարճ համերգներ կատարելով Նիւ Եորքի շուրջ[6]: Երկու ընկերները շրջապտոյտեր կատարեցին «Ուեզլի Ճերամայա» խմբակի անունով, եւ հրատարակեցին իրենց առաջին ալպոմը որ կը պարունակէ The Lumineers խումբին նշանաւոր երգերը, օրինակ՝ «Flowers In Your Hand» եւ «Darlene»:
Ժամանակ մը ետք, իրենց խումբին կը միանայ դասական ջութակահարը՝ Նէյլա Փեքարեքը ու կ'ըլլայ 3-րդ անդամը The Lumineers խումբին[5][6][7]:
2012 թուականին, 3 անդամներէ բաղկացած խումբը կը հրատարակէ իր առաջին ալպոմը, զայն կոչելով The Lumineers: Այս ալպոմին երգերէն են՝ «Ho Hey», «Stubborn Love» եւ «Submarines»:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Kent Richard (2012-12-24)։ «Celeb birthdays for the week of Dec. 30-Jan. 5 | wfaa.com Dallas - Fort Worth»։ Wfaa.com։ արտագրուած է՝ 2014-04-21
- ↑ Staff. "The Lumineers: Chasing Big Dreams Out West", NPR, May 26, 2012. Accessed November 14, 2012
- ↑ Valerie Cruice, "On Tour With a Thoroughly Modern Beethoven", The New York Time, March 15, 1992.
- ↑ 5,0 5,1 5,2 McDermott, Maeve. "Meet roots rockers The Lumineers", USA Today, June 24, 2012.
- ↑ 6,0 6,1 The Lumineers Biography from their website.
- ↑ «Why The Lumineers Don’t Eat At T.G.I. Friday’s | Your Hub for Southern Culture»։ Thedailysouth.southernliving.com։ 2012-10-24։ արտագրուած է՝ 2014-04-21