Պարտիզակ (Քոճայելի)

(Վերայղուած է Պարտիզակ (Գոճաելի)-էն)

Պարտիզակ (այժմ Պահջեճիք), հին հայաբնակ աւան Թուրքիայի, Իզմիթ քաղաքին (Նիկոմիդիա) 20քմ հեռաւորութեամբ, Իզմիթի հարաւ արեւելեան ափի մօտ, անտառապատ լեռներու ստորոտին։ Եղանակը բարեխառն է և առողջարար։ Եղած է Կոստանդնուպոլսոյ հայ մտաւորականութեան ամառանոցներէն մին[2]։

Աւան
Պարտիզակ
Երկիր  Թուրքիա[1]
Ժամային գօտի UTC+3։00

Պատմութիւն

Խմբագրել

Հիմնադրած են Սեբաստիա վիլայէթի Պարտիզակ գիւղէն գաղթած հայերը, 16րդ դարուն։ 20րդ դարու սկզբը ունէր մօտ 17000 հայ բնակիչ[2]։ Մինչեւ 1912 թուականը քաղաքի կառավարումը կը գտնուէր հայ պաշտոնեաներու ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ․ Տէր-Յակոբեանը)։ Պարտիզակի կառավարչին ենթարկուած էր հինգ հայկական, մէկ յունական և երկու մահմետական գիւղեր[3]։ 1915 թուականին Պարտիզակի հայերը Նիկոմիդիոյ գաւառի հայ բնակչութեան հետ ենթարկուած են տեղահանութեան և կոտորածի։ 1918 թուականին ջարդէն փրկուած 3500 Պարտիզակցի, վերահաստատուած են հայրենի աւանին, 1920 թուականին յոյն-թուրքական պատերազմի ժամանակ, կրկին տեղահանուած։ Մօտ 50 ընտանիք հայրենադարձած են Խորհրդային Հայաստան, իսկ պարտիզակցիներու խումբ վերաբնակուած են Հալէպ (Սուրիա)։

Կենցաղն ու մշակոյթը

Խմբագրել

Բնակչութեան հիմնական զբաղմունքը եղած է ծխախոտագործութիւնը, շերամապահութիւնը (մետաքսի երկու մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրութիւնը։ Պարտիզակը ունեցած է բժշկական ծառայութիւն, դեղատուն, փոստ, հեռագրատուն (1911 թուականին)։ Գործած են ինչպէս Հայաստանեաց Առաքելական, այնպէս ալ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցմէ մեկը՝ բարձրագոյն։ Եղած է մտաւորականներու կեդրոն, հրատարակուած են «Փարոս» (1910-1912), «Պայքար» (1912-1914), «Մեղու» (1912-1914), «Պարտիզակ» (1909-1912) և այլ պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպէս նաև Կոստանդնուպոլսէն և Անդրկովկասէն ժամանող թատերախմբերու ուժերով կազմակերպուած են ներկայացումներ[4]։

Տե՛ս Նաեւ

Խմբագրել

https://www.youtube.com/watch?v=kTJi7-WwUkk

https://www.youtube.com/watch?v=MGaDez5l2CE

https://www.agos.com.tr/tr/yazi/13297/bir-zamanlar-izmitte-ermeniler-vardi

Յայտնի Պարտիզակցիներ

Խմբագրել

Ծանոթագրութիւններ

Խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
  3. Արա Մելքոնյանը Պարտիզակի մասին
  4. Աբելյան-Արմենյան թատերախմբի մասին[permanent dead link]

Արտաքին Յղումներ

Խմբագրել
  • Գ. Հ. Մխալյան, Պարտիզակն ու պարտիզակցին, Կահիրե 1938
  • Մ. Ծոցիկյան, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք 1947
  • Ա. Ա. Պետիկյան, Գրչանկարներ Պարտիզակ գյուղին, Փարիզ 1950
  • Հ. Տեր-Հակոբյան, Պարտիզակ խատուտիկ, Փարիզ 1960
  • Հ. Պողոսյան, Պարտիզակը անզուգական, Փարիզ 1967