Պետական Պատմական Թանգարան
Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторический музей), ազգային պատմական թանգարան Ռուսաստանի մէջ։ Թանգարանի հաւաքածոն կ՚արտացոլէ Ռուսաստանի պատմութիւնն ու մշակոյթը հնագոյն ժամանակներէն մինչեւ մեր օրերը։
Պետական Պատմական Թանգարան | |
---|---|
Տեսակ | Ազգային թանգարան, պատմութեան թանգարան, թանգարանի շենք?, ճարտարապետական հուշարձան?, գրադարան եւ թվային գրադարան? |
Երկիր | Ռուսիա |
Տեղագրութիւն | Թվերսքի շրջան |
Վայր | Մոսկուա |
Հասցէ | Красная пл., 1, Москва, 109012 |
Հիմնադրուած է | 1872 |
Հիմնադիր | Իվան Զաբելին? եւ Ալեքսեյ Ուվարով? |
Տնօրէն | Aleksey Levykin? |
Հաւաքածոյի չափ | 5 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ եւ 14 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ |
55°45′18″N 37°37′05″E / 55.755°N 37.6181°E | |
Կայքէջ | shm.ru(ռուս.) |
Կը գտնուի Մոսկուայի Կարմիր հրապարակի հիւսիսային կողմը։ Թանգարանին կը պատկանին նաեւ հարակից դրամահատարանի եւ Մոսկուայի քաղաքային տումայի շէնքերը։
Մայիս1895-էն մինչեւ 1917-ը թանգարանը պաշտօնապէս կոչուած է «Ալեքսանդր Գ.-ի անուան ռուսական կայսերական պատմական թանգարան»[1]:
Պատմութիւն
ԽմբագրելԱլեքսանդր Գ.-ի անուան ռուսական կայսերական պատմական թանգարանը հիմնադրուած է 2 Փետրուար 1872-ին կայսեր Ալեքսանդր Բ.-ի հրամանով՝ 1872-ին կազմակերպուած Polytechnic ցուցահանդէսի կազմակերպիչներու խնդրանքով։ Այդ ցուցահանդէսի Ղրիմի պատերազմին նուիրուած ցուցանմուշները կազմած են թանգարանի առաջին հաւաքածոն։ Թանգարանի կառավարման փոխանցուած է նաեւ Չերտքովի գրադարանը։
Մոսկուայի քաղաքային խորհուրդը Ապրիլ 1874-ին թանգարանի կառուցման համար հողատարածք յատկացուցած է Մոսկուայի Կարմիր հրապարակին մէջ, նախկին գաւառական կարգերու շէնքի տարածքին (17-րդ դար)։ Ըստ մրցութային նախագիծի՝ թանգարանի շէնքը պէտք է կառուցուէր 16-րդ դարու ռուսական ճարտարապետութեան ոճով, որպէսզի համապատասխանէ Կարմիր հրապարակի համալիրի ճարտարապետութեան[2]:
Մրցոյթին արդիւնքով նախապատուութիւնը տրուած է ճարտարապետ Վլատիմիր Շերվուտի եւ երկրաչափ Անատոլի Սեմէոնովի նախագիծին։ 1878-ին Շերվուտը թողած է նախագիծը եւ շինարարութիւնը գլխաւորած է Ալեքսանտր Պոպովը։
Ան աւարտած է թանգարանի շինարարութիւնը, մշակած է շէնքի աշտարակներու երկրաչափական նախագիծը եւ 11 ցուցասրահներու գեղարուեստական ձեւաւորումը՝ հենուելով Ալեքսէյ Ուվարովի տիզայնի վրայ։ Պատմա-ճարտարապետական յուշարձան համարուող շէնքը կառուցուած է 1875-1881-ականներուն։ Թանգարանի Սուզտալեան ցուցասրահի ներքին յարդարանքները իրականացուած են 1890-ականներուն ճարտարապետ Փէօտր Պոյցովի նախագիծով։ Թանգարանը այցելուներուն համար բացուած է 27 Մայիս1883-ին։
Հոկտեմբերեան յեղափոխութենէն ետք թանգարանը վերանուանուեցաւ «Ռուսական պետական պատմական թանգարան»: Նոր իշխանութիւնները կազմաւորեցին ժողովրդական կոմիսարիատի յատուկ յանձնաժողով թանգարանի վերակազմակերպման համար։ Փետրուար 1921-էն թանգարանը կը կոչուի Պետական պատմական թանգարան։
1922-ին թանգարանին միացած է1840-ականներու Մոսկուայի կենցաղային թանգարանը։ 1928-ին իբրեւ մասնաճիւղեր թանգարանին միացած են ազգայնացուած եւ փակուած եկեղեցիներ եւ այլ կառոյցներ՝ «Վասիլի Երանելու տաճար-թանգարանը», Սուրբ երրորդութիւն եկեղեցին, Կոլոմէնսքոյէ գիւղի ճարտարապետական յուշարձաններու թանգարանը, Պաֆնուտեւ-Պորովսքի տաճարի թանգարանը, Սուտակ քաղաքի ամրոցը, Ալեքսանտրովեան տաճարի թանգարանը, 1932-ին՝ Ռոմանովներու պալատը, 1934-ին՝ Նովոտեվիչի վանքը:
1928-ին թանգարանի աշխատանքները ուղղուած եղած են կոմունիստական քարոզչութեան տարածման։ 1930-1940-ականներուն իրականացած է թանգարանի վերակազմաւորման ծրագիր պոլշեւիկեան գաղափարախօսութեան համապատասխան։ 1936-1937-ականներուն Հոկտեմբերեան յեղափոխութեան 20-ամեակի հետ կապուած ցուցանմուշներու բացման ժամանակ շատ զարդանկարներ ու սրահներու ներքին յարդարանքի մասնիկներ ոչնչացած են։ 1935-ին շէնքի աշտարակներէն քանդուած են երկգլխանի արծիւները, առիւծներու արարողապետութեան կերպարները եւ միաեղջիւրները։ 1950-ին ճարտարապետ Անտրէ Պուրնովի նախագիծով ձեւափոխուած է թանգարանի քանի մը սրահներու ճարտարապետական տիզայնը[3]:
1986-ին թանգարանը փակուած է հիմնանորոգման նպատակով։ Իրականացուած են արդիւնաբփերական աշխատանքներ թանգարանը ժամանակակից պահանջներուն համապատասխանեցնելու համար։ 1990-ին իրականացուած են շէնքի վերականգնման եւ ներքին յարդարանքներու լայնածաւալ աշխատանքներ։ Վերականգնման աշխատանքները աւարտած են 1997-ին եւ թանգարանի գլխաւոր աշտարակներու վրայ տեղադրուած են երկգլխանի ոսկիէ արծիւներու կրկօրինակները։ 2003-ին ցած աշտարակներու վրայ կրկին տեղադրուած են առիւծներն ու միաեղջիւրը[2]:
ՌԴ նախագահի 18 Դեկտեմբեր1991-ին հրամանագրով թանգարանը ընդգրկուած է Ռուսաստանի մշակութային ժառանգութեան արժէքաւոր կառոյցներու ցանկին մէջ։ 1994-ին կառավարութեան որոշմամբ թանգարանը ստացած է կրթական-հետազօտական մշակութային հաստատութեան կարգավիճակ։ Պետական պատմական թանգարանը դարձած է ՌԴ բոլոր պատմական թանգարաններու առաջատար կեդրոնը։
1993-ին թանգարանի կազմին մէջ ընդգրկուածեն նաեւ Լենինի անուան թանգարանը եւ Մոսկուայի քաղաքային խորհուրդի շէնքը։
1996-ին թանգարանային հաւաքածոն կազմուած եղած է 4 373 757 ցուցանմուշներէ։
Պարգեւներ
Խմբագրել2008-ին թանգարանի աշխատակազմը արժանացած է «Գիտութեան խորհրդանիշ» մետալի։
Մասնաճիւղեր
Խմբագրել- Վասիլի Երանելիի տաճար
- Մոսկուայի Լենինի անուան թանգարան
- 1812-ի հայրենական պատերազմի թանգարան
Ցուցադրութիւն
Խմբագրել- Սվիատոսլավի ձեռագրերու ժողովածու
- Չլուտովի սաղմոսագիրք
- Մոսկովեան օրէնսգիրք Բ.
- Պլաուի գլոպուս
- Նափոլէոնի սուրը
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «История музея» на сайте ГИМ
- ↑ 2,0 2,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. - М.: Стройиздат, 1997. - С. 28-29. - 512 с. - ISBN 5-274-01624-3.
- ↑ Либсон В. Я., Домшлак М. И., Аренкова Ю. И. и др. Кремль. Китай-город. Центральные площади // Памятники архитектуры Москвы. - М.: Искусство, 1983. - С. 403-404. - 504 с. - 25 000 экз.