Պետրոս Նախիջեւանցի
Բանաստեղծ, աստուածաբան-փիլիսոփայ
Պետրոս արք․ Նախիջեւանցի (Բերդումեան, Աղմալեանց, 1720[1], Նախիջեւան (քաղաք)[2] - 1784[2], Վաղարշապատ[2]), բանաստեղծ, աստուածաբան-փիլիսոփայ։
Պետրոս Նախիջեւանցի | |
---|---|
Ծնած է | 1720[1] |
Ծննդավայր | Նախիջեւան (քաղաք)[2] |
Մահացած է | 1784[2] |
Մահուան վայր | Վաղարշապատ[2] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, աստուածաբան, փիլիսոփայ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Նոր Նախիջեւան։ Միաբան էջմիածնի։
Աշխատութիւններ
Խմբագրել- «Աղբիւր բացեալ»-ը (Մեկնութիւն աւետարանական առակներու) Պետրոս Նախիջևանցիի ամենայայտնի եւ ամենատարածուած երկն է։ Միայն Մատենադարանին մէջ կան այս գործը պարունակող 60-էն աւելի ձեռագիրներ։ Երկու անգամ հրատարակուած է Էջմիածինի մէջ՝ 1845 եւ 1857,
- «Մեկնութիւն Յայտնութեան Ս. Յովհաննու», 1846, Կալկաթա,
- «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի առ Եփեսացիս», 1850, Երուսաղէմ,
- «Մեկնութիւն Գործք առաքելոցի» (չէ պահպանուած)։
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, 1938, էջ 94։