Պիսմութ
Պիսմութ (լատ.՝ Bismuthum), քիմիական տարր է որուն նշանն է Bi, տարրերու պարբերական համակարգի 5րդ խումբի քիմիական տարր, կարգահամարը՝ 83, հիւլէական զանգուածը՝ 208,980։ Պիսմութը p տարր է, որունհիւլէի ելեկտրոնային թաղանթների կառուցուածքն է՝ 5s25p65d106s26p3, K-, L-, M-, N- թաղանթները լրացուած են։ Պիսմութը փայլուն, վարդագոյն երանգով արծաթափայլ մետաղ է։
Պատմութիւն
ԽմբագրելՊիսմութը յայտնի եղած էրտակաւին ԺԵ-ԺԶ դարերէն, սակայն կը դիտուէր իբրեւ կապարի, անագի, ծարիրի տարատեսակը։ Միայն 18րդ դարու կեսերուն ճանչցաւ իբրեւ ինքնուրոյն մետաղ։
Առաջին յիշատակումը պիսմութի մասին եղած է 1546 թուականին, գերմանացի հանքաբան եւ մետաղագէտ Կեորկիւս Ակրիքոլի (լատ.՝ Georgius Agricola, 1494-1555) աշխատանքներուն մէջ։
1739 թուականին[1] գերմանացի քիմիագէտ Ի. Գ. Փոթոմը յայտնաբերած է, որ պիսմութը այնուամենայնիւ կը հանդիսանայ առանձին քիմիական տարր։ 80 տարի անց շուէտացի քիմիագէտ Պերզելիւսը առաջինը քիմիական դասակարգումին մէջ տուաւ տարրին Bi բանաձեւը:
Կը ենթադրուի, որ տարրի bismuthum կամ bisemutum անուանումը ծագած է գերմաներէն՝ weisse Masse՝ «ճերմակ զանգուած բառերէն»[2]:
Բնութեան Մէջ
ԽմբագրելՊիսմութը կը կազմէ երկրակեղեւի զանգուածի 2•10−5 %-ը։ Բնութեան մեջ կը հանդիպէ ինչպէս ազատ վիճակին (բնածին պիսմութ), անանկ ալ միացութիւններու ձեւով՝ յառաջացնելով միներալներ, որոնցմէ կարեւորներն են՝
- պիսմութիտը՝ Вi2СО3(ОН)4,
- պիսմութինը՝ Bi2S3,
- պիսմիթը՝ Вi2О3,
- քառատիմիթը՝ Bi2Te2S։
Հանքավայրերը կը պարունակեն մինչեւ 1% պիսմութ։
Արդիւնահանում
Խմբագրել2015-ին ամբողջ աշխարհին մէջ արդիւնահանուած է 13600 թօն պիսմութ:
Ըստ երկիրներու արդիւնահանումը կազմած է՝
- Չինաստան Չինաստան՝ 7500 թօն
- Կաղապար:Country data Վիետնամ Վիէթնամ՝ 5000 թօն
- Կաղապար:Country data Մեքսիկա Մեքսիքոյ՝ 700 թօն
- Ռուսաստան Ռուսիոյ դաշնութիւն՝ 40 թօն
- Կաղապար:Country data Բոլիվիա Պոլիվիա՝ 10 թօն
- Կանադա Քանատա՝ 3 թօն
Բնագիտական Յատկութիւններ
ԽմբագրելՊիսմութը գորշ-արծաթափայլ, վարդագոյն երանգով մետաղ է, խտութիւնը՝ 9800 քկ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 271,3 °C, եռմանը՝ 1560 °C։ Ջերմութեան վատ հաղորդիչ է։ Սենեակային ջերմաստիճանին փխրուն է, 120-150 °C-ին՝ կռելի, 240-250 °C-ին կը մամլուէ՝ առաջացնելով մինչեւ 0.1 մմ տրամագծով լարեր եւ 0.2-0.3 մմ հաստութեան թիթեղներ։ Բիւրեղացանցի կառուցուածքը՝ շեղանկիւնային, տուեալները՝ a = 0,6674 նմ, b = 0,6117 նմ, c = 0,3304 նմ, β = 110,33°:
Ջերմային ընդլայնման ջերմաստիճանային գործակիցը 13.4կ10−6 К−1 է, 293 К (20 °C)։
Պիսմութի ելեկտրահաղորդականութիւնը մակնիսական դաշտին մէջ աւելի շատ կը նուազէ, քան այլ մետաղներինը (այդ յատկությունը կ'օգտագործուէ մակնիսական դաշտի ինտուքցիան չափելու համար)։ Պիսմութը այն փոքրաթիւ նիւթերէն է, որ պինդ վիճակին խտութիւնն աւելի փոքր է, քան հեղուկ վիճակինը (հալելիս ծաւալը կը փոքրանայ 3.27 %-ով)։
Առաձգականության մոտուլը՝ 32-34 կՓա է։
Տեղաշարժման մոդուլը՝ 12.4 կՓա։
Կիրառութիւն
ԽմբագրելՊիսմութը կ'օգտագործուէ դիւրահալ համաձուլուածքներ, կաղապարներ պատրաստելու համար, ինքնաշխատ հակահրդեհային սարքերուն մէջ, ցածր ջերմաստիճանային զոդումներու համար։ Անոր հիմնական սպառողը դեղագործական արդիւնաբերութիւնն է։
Միացութիւններն կ'օգտագործեն վարակազերծման, վերքի չորացման, այրուածքներու, տերմաթիթներու, սիֆիլիսի բուժման համար (քսերոֆորմ, տերմաթոլ, պիսմովերոլ, պիոքինոլ եւ այլն)։
Պիսմութի յառաջացած հալքոկենիտներէն կիրառական նշանակութիւն ունեն թելուրիտները։ Անոնցմէ կը պատրաստեն մեծ օգտակար գործողութեան գործակից (մոտ 7 %) ունեցող ջերմաելեկտրական գեներատորներ։
Պիսմութի պրոմօքսիտը՝ BiOBr, եւ եոտօքսիտը՝ ВiJ, կ'օգտագործուեն բժշկութեան մեջ։ Պիսմութաթները, որպէս ուժեղ օքսիտիչներ կը կիրառուեն վերլուծական քիմիային մէջ։ Պիսմութի նիթրաթը կ'օգտագործուէ բժշկութեան մէջ եւ ճենապակիին նկարազարդման համար։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Pott Johann Heinrich (1738)։ «De Wismutho»։ Exercitationes chymicae։ Berolini: Apud Johannem Andream Rüdigerum։ էջ 134
- ↑ Norman Nicholas C (1998)։ Chemistry of arsenic, antimony, and bismuth։ էջ 41։ ISBN 978-0-7514-0389-3