Պօղոս Եուսուֆեան
Պօղոս Պէյ Եուսուֆեան (1775 - 1844), Եգիպտոսի Տնտեսութեան, ինչպէս նաեւ Արտաքին Գործոց Նախարար, Մուհամատ Ալի Փաշայի քարտուղար:[2][3]
Պօղոս Եուսուֆեան | |
---|---|
| |
Ծնած է | 1768[1] |
Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 10 Յունուար 1844[1] |
Մահուան վայր | Աղեքսանդրիա[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Կրօնք | քրիստոնէութիւն |
Մասնագիտութիւն | պետական գործիչ, մաքսատան ծառայող, դիւանագէտ |
Վարած պաշտօններ | Egyptian Minister of Foreign Affairs? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԵուսուֆեանի ծնողքը, Մարթա եւ Յովսէփ, հայ առեւտրականներ էին Կեսարիոյ մէջ, որմէ ետք Զմիւռնիա հաստատուելով ունեցան իրենց առաջին զաւակը՝ Պօղոսը : Ան յետագային պիտի օգնէ իր մօրեղբօր Առաքել Ապրոյեանին, օրուան թարգմանիչը բրիտանական հիւպատոսարանին, Իզմիրի մէջ: Ապրոյեանը կը մահանայ եւ այդ դերը կը յանձնուի Պօղոսին:[4]
Եուսուֆեան իր առեւտրական հմտութիւնը կը սորվի վարելով առեւտրական կեդրոն մը Թրիէսթ քաղաքին մէջ: 1790-ական թուականներուն ան կը դառնայ Մուհամատ Մուրատ Պէյի, Ռոզէթ քաղաքի մաքսատուրքերու պատասխանատուն: Եուսուֆեանի առեւտրական հմտութիւնը զինք կը հասցնէ քաղաքապետ Մուհամատ Ալիի գործակից եւ քարտուղար:[5]
Եուսուֆեան կը դառնայ վալիին գլխաւոր տրակոմանը, թարգմանիչը, գլխաւոր խորհրդատուն, պաշտօնական ներկայացուցիչ/խօսնակը եւ հետեւաբար Տնտեսութեան, ինչպէս նաեւ Արտաքին Գործոց Նախարար, դառնալով տասնամեակներու առաջնորդող Եգիպտոսի պատասխանատուն: Վալին շատ մեծ վստահութիւն ունէր վրան, յաճախ ստորագրելով ինչ որ Եուսուֆեան պատրաստէր առանց վերստուգելու:[6]
Պօղոս Եուսուֆեան առաջին քրիստոնեայ անձն է Եգիպտոսի մէջ, որ «պէյ» տիտղոսը ստացած է:[6]
Գրականութիւն
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 134–135.
- ↑ Hunter F. Robert (1999)։ Egypt under the khedives, 1805-1879 : from household government to modern bureaucracy։ Cairo, Egypt: American University in Cairo Press։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ Որսորդ Ֆ․ Ռոբերտ (1999)։ Օսմանյան Եգիպտոսը 1805-1879 թվականներին։ Կահիրե, Եգիպտոս: Կահիրեի ամերիկյան համալսարան։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ «Հայերը Եգիպտոսում»։ Հայաստանի Հանրապետության դեսպանատուն Եգիպտոսում
- ↑ Hunter F. Robert (1999)։ Egypt under the khedives, 1805-1879 : from household government to modern bureaucracy։ Cairo, Egypt: American University in Cairo Press։ էջ 283։ ISBN 9789774245442
- ↑ 6,0 6,1 «Armenians in Egypt»։ Embassy of Armenia to Egypt