Ռոպերթ Փաուըլ
Ռոպերթ Փաուըլ (անգլերէն՝ Robert Powell, ծնած է 1 Յունիս, 1944-ին): Անգլիացի հեռատեսիլի եւ ֆիլմի դերասան, ճանչցուած է Jesus of Nazareth (Նազովրեցի Յիսուս) ֆիլմին դերով (1977) նաեւ վիպային գաղտնի գործակալ՝ Ռիչըրտ Հաննէյ, Մարք Ուիլիըմզ եւ Տէյվիտ Պրիքս դերերով:
Ռոպերթ Փաուըլ | |
---|---|
| |
Ծնած է | 1 Յունիս, 1944 (72 տարեկան) |
Ծննդավայր | Սալֆորտ, Անգլիա |
Քաղաքացիութիւն | Միացեալ Թագաւորութիւն |
Ուսումնավայր |
Մանչեստրի Քերականական դպրոց? Սոլֆորդի համալսարան? |
Մասնագիտութիւն | դերասան, թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, հեռատեսիլի դերասան |
Ամուսին | Պարպարա Լորտ |
Երեխաներ | Պարնի եւ Քէյթ |
Իր իւրայատուկ ձայնը հանրածանօթ է ծանուցումներու եւ վաւերագրականերու, մանաւանդ Համաշխարհային Երկրորդ պատերազմի վաւերագրականներուն մէջ, որոնք կը պարունակեն Համաշխարհային Երկրորդ Պատերազմի գոյները, Հիդլրի թիկնապահը, Համաշխարհային Երկրորդ պատերազմին գաղտնիքները:
Վաղ Կեանքը
ԽմբագրելՓաուըլ ծնած է Սալֆորտի մէջ Լանգաշիր, զաւակն է Քեթլին եւ Ճոն Ուիլսըն Փաուըլի[1]: Փաուըլ ուսանած է Մանչըսդր Քրեմեր Քոլէճ-ին մէջ (ուր իր դասընկերներէն մէկը դերասան էր նաեւ Պէն Քինկսլէյ[2]), ապա մանչերու Քոլէճ Մանչըսդր Քաղաքին մէջ Անգլիոյ հիւսիւսային արեւմուտքը, յետոյ Ռոյըլ Քոլէճ Սալֆորտի մէջ:
Ընթացքը
ԽմբագրելՓաուըլ դերասանութեան դասընթացքներու հետեւած է երբ տակաւին ուսանող էր։ ԱՆ կը կանխատեսէր, որ փաստաբան պիտի ըլլար եւ 1963-64 կը յաճախէ Լոնտոնէն դուրս Մանչըսդր Քոլէճ, միաժամանակ դերասանութեան դասընթացքներու հետեւելով Թրեւոր Նունի քով: Առեւտրական Քոլէճի մէջ դերեր կը ստանձնէ Պերնարտ Պրենտոնի հետ զաւեշտի ֆիլմերու մէջ։ Նաեւ թատերախաղերու մէջ ալ որոշ դերեր կը ստանձնէ: Իր առաջին ֆիլմը «Ռոպերի»ի մէջ կ'ըլլայ:Ան պզտիկ բաժին մը կ'ունենայ Italian Job ֆիլմին մէջ (1969), բայց տարիներ կը սպասէ, որ իր առաջին յաջողութիւնը գտնէ, խաղալով գիտնական Թոպի Ռեն գիտական առասպելական շարքին մէջ, Doomwatch (1970-ին): Doomwatch–էն ետք, ան շատ հանրածանօթ կը դառնայ եւ ֆիլմերու մէջ կարեւոր դերեր կը ստանձնէ ինչպէս Sentimental Education (1970) եւ Jude the Obscure (1971)։Զինք կը տեսնենք նաեւ 1975–ին Looking for Clancy ֆիլմին մէջ։
երկար տարիներ Փաուըլ իր ճանապարհը կը շարունակէ իբրեւ հեռատեսիլի դերասան, ինչպէս՝ իբր Աւստրիացի յօրինող Կուսթաւ Մահլեր Ken Russell biopic Mahler (1974) ֆիլմին մէջ, եւ Քէփթըն Ուալքր Ռուսելի ֆիլմին մէջ Tommy (1975)։ Tommy ֆիլմին մէջ շատ փոքր դեր մը կը ստանձնէ։
Մեծագոյն յաջողութիւնը կ'ապրի, երբ Յիսուս Քրիստոսի դերը կը ստանձնէ Jesus of Nazareth (1977) ֆիլմին մէջ։ Չորս մասերէ բաղկացող հեռատեսիլի այս ֆիլմին մէջ այլ նշանաւոր դերասաններ ալ դերեր ստանձնած էին, ինչպէս՝ Լորենս Օլիվըր, Էրնէսդ Պորքին եւ Սթէյսի Քիչ, Քրիսթոֆըր Փլամըր, Ռոտ Սթէյկըր եւ Ճէյմզ Մասոն։ Այս դերին համար Փաուըլ հեռատեսիլի լաւագոյն դերասանի պարգեւը կը շահի։
1975-ին, Փաուըլ կ'ամուսնանայ իր ընկերուհիին հետ Jesus of Nazareth ֆիլմէն առաջ, որ Մարոքի մէջ նկարահանուած է: 23 Նոյեմբեր 1977-ին, կը բախտաւորուի առաջին զաւակով՝ Պարնի, իսկ 1979-ին դուստրով մը՝ Քէյթ:
1978-ին, Փաուըլ կը ստանձէ կարեւոր դեր մը իբր Ռիչըրտ Հեննէյ The Thirty Nine Steps ֆիլմին մէջ:
1980-ին, Փաուըլը կը տեսնենք Harlequin ֆիլմին մէջ։ Այս կատարումով ան կը շահի ամենալաւ դերասանը Փարիզի Ֆիլմ Փառատօնին մէջ։ 1982-ին, կը շահի ամենալաւ դերասանը Վենիսի Ֆիլմ Փառատօնին մէջ:
Փաուըլ կը համաձայնի իր նախկին բարեկամ, կատակերգակ՝ Ճէյմզ Քերոթի հետ, անգէտ գաղտնի ոստիկանի դեր ստանձնելով, որոնք Քերոթի հեռատելիսի շարունակական ֆիլմեր էին:The Detectives շատ հռչակաւոր կը դառնայ: 1984-ին Փաուըլ Ամերիկեան ֆիլմ մը կը ստանձնէ What Waits Below (որ կը ճանչցուի Ուրուականի գաղտնիքները անունով[3]): 1986-ին, Փաուըլ կը պատմէ, թէ դեր մը ստանձնած է Ուիլլիըմ Ս. Ֆորէս նշանաւոր Shaka Zulu, ֆութպոլ խաղացողին հետ Հենրի Սէլ: 1992-ին, ան կը սկսի Նոր Զելանտայի Առաջին Համաշխարհային Պատերազմի ֆիլմ Chunuk Bair, իբր Ֆրենք Սմիթ: 1993-95 ան ձայնի դերասան էր Տոքթ. Լիւեսէյ Legends of Treasure Island ֆիլմին մէջ:
Վերջերս Փաուըլ աւելի քիչ կ'երեւի հեռատեսիլէն, բայց իր ձայնը միշտ լսելի է, ծանուցումներէն եւ իբր պատմութիւն պատմող, ինչպէս՝ Great Crimes եւ Trials եւ The Century of Warfare and World War II: Ան վէպ մը կարդացած է՝ Love in the Time of Cholera, զոր գրած է Կապրիէլ Կարսիա Մարթէզ, ինչպէս նաեւ ուրիշ The Thirty Nine Steps Ալէն Կարների պատմութիւնը: Փաուըլ նաեւ ձայնագրած է Տէյվիտ Պետֆորտս ալպոմին մէջ The Rime of the Ancient Mariner[4], կամ 2002 օփերայի The Hound of the Baskervilles: Նաեւ երկու ռոք ալպոմներ կարդացած է Րիք Ուաքեման որ կը կոչուի Cost of Living եւ Աւետարանը (1987):
29 Հոկտեմբեր, 2001-ին, թատերասրահ մը կը բացուի իր անունին Սալֆորսի Համալսարանին մէջ[5]: Ան կը տիրանայ 24/7 Թատրոնի Փառատօնին 2004-ին մինչեւ 2014:
Ֆիլմերը
ԽմբագրելՏարի | Հեղինակ | Դերը | նօթագրութիւն |
---|---|---|---|
2006 | B-Mail | Տը Բինք Փրոֆեսոր | ձայն, ամփոփ ոգեւորութիւն |
2004 | The Alchemist of Happiness | Ալ-Ղազալի | ձայն, Վաւերագրական |
1997 | Pride of Africa | Տէյվիտ Ուէպ | |
1995-96 | Fantomcat | Ֆանդոմքէթ | ձայն, ոգեւորութիւն |
1993-97 | The Detectives | Տէյվ Պրիքս | |
1993 | The Mystery of Edwin Drood | Ճեսփեր | |
1992 | The First Circle | Քլէպ Ներշին | |
1992 | Chunuk Bair | Սկդ Մաժ. Ֆրենք Սմիթ | |
1986 | Shake Zulu | Տոքթ. Հենրի Ֆին | |
1985 | D'Annunzio | Կապրիէլ Տանունզիօ | |
1984 | What Waits Below | Ռուպերթ Ուլֆսէն | |
1983 | The Jigsaw Man | Ճեմսէ Ֆրէյզր | |
1982 | Imperativ | Օգոստին | |
1982 | The Hunchback of Notre Dame | Ֆիպս | |
1981 | The Survivor | Քելլեր | |
1981 | Pygmalion | Հիկինս | |
1980 | Jane Austen in Manhatten | Փիեր | |
1980 | Herlequin | Կրեկորի Ուլֆ | |
1978 | The Thirty Nine Steps | Հէննէյ | |
1977 | Beyond Good and Evil | Փոլ Րէ | |
1977 | The Four Feathers | Ճէք Տուրանս | |
1977 | Jesus of Nazareth | Յիսուս Քրիստոս | |
1975 | Looking for Clancy | Ֆրենք Ճլանսի | |
1975 | Tommy | Քէփթըն Ուալքր | |
1974 | Mahler | Կեսթաւ Մահլեր | |
1973 | The Asphyx | Կիլես Քունինկհամ | |
1972 | Shelley | Փերսի Պիշէ Շէլէյ | |
1972 | Asylum | Տոքթ. Մարդին | |
1972 | Running Scared | Թոմ Պեթանքորդ | |
1971 | Secrets | Ալան Ուտ | |
1971 | Jude The Obsecure | Ճուտ Ֆայի | |
1969 | The Italian Job | Ելլոյ | |
1969 | Walk a Crooked Path | Մուլրանէյ | |
1967 | Robbery | Տելթիք Դրէյն Քարտ |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Robert Powell Biography (1944-)»։ Filmreference.com։ 1944-06-01։ արտագրուած է՝ 12 October 2013
- ↑ Walsh John (6 March 2010)։ «Sir Ben Kingsley: 'I was blessed by being a very popular child»։ The Independent։ արխիւացուած բնօրինակէն 8 March 2010-ին։ արտագրուած է՝ 7 March 2010
- ↑ Mann Roderick (27 October 1983)։ «Man who played 'Jesus' to make U.S. film debut»։ Los Angeles Times։ էջ E1։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 January 2013-ին։ արտագրուած է՝ 12 September 2009։ «Six years after making his initial impact on American audiences as the star of Franco Zeffirelli's 1977 television film "Jesus of Nazareth, " British actor Robert Powell has just finished his first American-made film.»
- ↑ «The Rime of the Ancient Mariner at CD Universe»
- ↑ Quilliam Wendy (30 October 2001)։ «What a performance!»։ University of Salford News