Սթրասպուրկ

Սթրասպուրկ կամ Սթրազպուրկ (գերմաներէն՝ Straßburg), Էլզասի՝ նահանգ Ֆրանսայի արեւելքին, մայրաքաղաք եւ գլխաւոր քաղաք, ինչպէս նաեւ Եւրոպառլամենտի պաշտօնական նստավայր։ Տեղակայուած ըլլալով Գերմանիոյ սահմանին այն նաեւ Ստորին-Ռեյն նահանգի մայրաքաղաքն է։ Էլզասի բնակչութիւնը պատմականօրէն գերմանախօս է, որով եւ կը բացատրուի քաղաքի գերմանական անունը ունենալը։[7] 2008 թուականի տուեալներով Սթրասպուրկի բնակչութիւնը՝ արուարձանները ներառեալ, կը կազմէ 884,988 մարդ։[8]

Քաղաք
Սթրասպուրկ
ֆր.՝ Strasbourg
Դրօշակ Զինանշան
Flag of Strasbourg.svg Blason Strasbourg.svg

Strasburg.jpg
Երկիր Flag of France.svg Ֆրանսա[1]
Քաղաքապետ Ժաննա Բարսեղեան[2]
Հիմնադրուած է՝ ՔԱ12
Տարածութիւն 78,26 քմ²
ԲԾՄ 143 մեթր
Պաշտօնական լեզու Ֆրանսերէն
Բնակչութիւն 284 677 մարդ (1 Յունուար 2018)[3]
Կը գտնուի ափին Հռենոս?[4], Canal du Faux-Rempart?, Ill?[5], Marne–Rhine Canal?, Aar? եւ Canal de la Bruche?
Ժամային գօտի կենտրոնաեվրոպական ամառային ժամ?, UTC+1 եւ UTC+2?
Հեռախօսային ցուցանիշ 388, 390 եւ 368
Փոստային ցուցանիշ 67000[6], 67100[6] եւ 67200[6]
Պարգեւներ European City of the Reformation?
Պաշտօնական կայքէջ strasbourg.eu

Սթրասպուրկի մէջ կը գտնուի նաեւ Ռէյնի վրայով նաւարկութեան կեդրոնական յանձնաժողովը եւ Մարդու իրաւունքներու միջազգային հիմնարկը։[9]

Սթրասպուրկի պատմական կենդրոնը 1988 թ. ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմէ դասակարգուած է որպէս Համաշխարհային Ժառանգութիւն, առաջին անգամ այդպիսի պատուոյ արժանացած է քաղաքի կենդրոնի ամբողջութեամբ։ Սթրասպուրկը ներծծուած է Ֆրանքօ-Գերմանական մշակոյթով եւ հակառակ անոր, որ պատմութեան ընթացքին թէժ վիճարկմանը, այն դարեր շարունակ Ֆրանս-Գերմանական միասնութեան կամուրջ հանդիսացած է։ Յատկապէս Սթրասպուրկի համալսարանը՝ ներկայիս երկրորդ խոշորագոյնն է Ֆրանսայի մէջ, որ Կաթոլիկ եւ Բողոքական մշակոյթներու համակեցութեան վառ օրինակ է։ Իսլամական պաշտամունքի համար նախատեսուած ամենամեծ վայրը՝ Սթրասպուրկի մզկիթը 2012-ի Սեպտեմբեր 27-ին պաշտօնապէս բացած է Ֆրանսայի ներքին գործերու նախարար Մանուէլ Վալսը։[10]

Տնտեսապէս Սթրասպուրկը արդիւնաբերութեան եւ մեքենաշինութեան կարեւոր կենդրոն է, ինչպէս նաեւ ճանապարհային, երկաթուղային եւ գետերու հանգոյց։ Սթրասպուրկի նաւահանգիստը, Ռէյն գետի ափին գտնուող երկրորդ մեծ նաւահանգիստն է։[11] Սթրասպուրկը նորարարութեան մակարդակով Ֆրանսայի մէջ երրորդն է, իսկ աշխարհի տարածքին 18-րդը։[12]

ԲնակչութիւնԽմբագրել

Տարի Բնակչութիւն
2008 272 116 մարդ [13]
2013 275 718 մարդ [13]
2017 280 966 մարդ [14]
2018 284 677 մարդ [3]

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. archINFORM — 1994.
  2. https://www.strasbourg.eu/presentation-fonctionnement-ville-strasbourg
  3. 3,0 3,1 Populations légales 2018Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.
  4. https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/A---0000
  5. https://www.sandre.eaufrance.fr/geo/CoursEau/A---0030
  6. 6,0 6,1 6,2 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  7. Adrian Room – Placenames of the world: origins and meanings of the names for 6,600 countries, cities, territories, natural features, and historic sites– McFarland, 2006, p 359.
  8. The official website of the Eurodistrict indicates a population of 868,014, but this does not take into account the official figures for 2008 of the Ortenaukreis, which had a population of 417,613 on 31 December 2008; 884,988 is the addition of the French 2006 census and the German 2008 census. The real actual number of inhabitants is in fact even higher, due to the steady growth of the Urban Community of Strasbourg.
  9. http://en.strasbourg-europe.eu/the-international-institute-of-human-rights,41321,en.html
  10. France Vows to Kick out Islamic Troublemakers.
  11. «Figures on the port's website»։ Web.archive.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 April 2008-ին։ արտագրուած է՝ 5 April 2011 
  12. 2thinknow Innovation Cities Global 256 Index.
  13. 13,0 13,1 https://www.insee.fr/fr/statistiques/5001880?geo=COM-67482
  14. Populations légales 2017Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.