Սթրոկիլի, Ռօ
Սթրոկիլի (յուն․՝ Στρογγυλή Μεγίστης), Էգէականի անբնակ ժայռակղզիակ, Տոտեքանիսա, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Սթրոկիլի, Ռօ | |
Στρογγυλή Μεγίστης | |
Սթրոկիլի, Ռօ | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 0,9 քմ² |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 1 մարդ (2021), 13 մարդ (2001), 7 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Միջերկրական Ծով |
Փոստային ցուցանիշ | 851 11 |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՏարածութիւնն է 1 քլ․²։ Ռօ կղզիին մօտակայ կղզիակ, կը գտնուի անոր արեւելքը։ Յունաստանի, ինչպէս նաեւ Եւրոպական Միութեան արեւելեան ծայրամասն է։ Ըստ 2011-ի մարդահամարին, կղզին մնայուն բնակիչ չունի, այլ միայն յունական բանակի փոքր գունդ մը։
Սթրոկիլի Ռօ կղզեխումբին 14 կղզիակներէն մէկն է։ Բոլոր կղզիակները կը կազմեն «հարաւային Սփորադես» կղզեխումբը։
Կղզիին հարաւը կայ փարոս մը, ինչպէս նաեւ Այիոս Նիքոլաոս եկեղեցին, հիմնուած 2014-ին։
Փարոսը առաջին անգամ գործեց 1910-ին։ Լրիւ բարձրութիւնը 85 մ․ է։
Բնապահպանում
ԽմբագրելՍթրոկիլի յայտարարուած է «ՆԱԹՈՒՐԱ 2000» եւ «ՔՈՐԻՆ» կենսավայր, AT5011013 արձանագրութեամբ։