Սուրէն Այվազեան
Սուրէն Այվազեան (9 Յունուար 1915[2][1], Խնձորեսկ, Զանգեզուրի Գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 20 Մայիս 1981[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ արձակագիր։
Ծնած է | 9 Յունուար 1915 |
---|---|
Ծննդավայր | Խնձորեսկ |
Մահացած է | 20 Մայիս 1981 (66 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Պաքուի Պետական Համալսարան[2] |
Մասնագիտութիւն | Արձակագիր |
Աշխատավայր | Կոմունիստ (թերթ, Պաքու) |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Գորիսի շրջանի Խնձորեսկ գիւղը 9 Յունուար, 1915-ին: Աւարտած է Պաքուի համալսարանի բանասիրական բաժինը:
1942-ին աշխատած է Կապան, ուրկէ բանակ զօրակոչուած է: 1942-45 թուականներուն մասնակցած է Բ. համաշխարհային պատերազմին։
Վերադարձած է Կապան, աշխատած Քաջարանի հանքագործական արդիւնաբերութեան գործարանէն ներս, ապա մեկնած է Պաքու, ուր աշխատած է հայերէն լոյս տեսնող «Կոմունիստ» թերթի խմբագրատունէն ներս: 1953-ին տեղափոխուած է Երեւան:
Այվազեանի պատմուածքներու առաջին ժողովածուն հրատարակուած է 1932-ին:
Մահացած է Երեւան, 20 Մայիս, 1981-ին: Թաղուած է Խնձորեսկ գիւղի մէջ[3]:
Գործեր
ԽմբագրելԻր գործերէն են՝
- «Անաւարտ գորգ»,Պաքու,1947, 128 էջ
- «Զանգեզուրեան պատմուածքներ»,
- «Ճակատագիրն հայոց» ծաւալուն վէպին մէջ Այվազեան կը ներկայացնէ ԺԷ. դարու հայ ազատագրական շարժման մեծ երախտաւոր Իսրայէլ Օրիի գործունէութիւնը:
- «Խորաձորցիք», Պաքու, Ազերնեշր, 1951, 248 էջ։
- «Լեռնեցիներ» (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1955, 455 էջ։
- «Խիղճը» (պատմուածքներ), Երեւան, Հայպետհրատ, 1957, 268 էջ։
- «Տուր ձեռքդ, կեանք» (վիպակ, պատմվածքներ), Երեւան, Հայպետհրատ, 1959, 282 էջ։
- «Անշէջ կրակների կղզին» (վիպակ, պատմուածքներ, զրոյցներ), Երեւան, Հայպետհրատ, 1960, 163 էջ։
- «Տուր ձեռքդ, կեանք», երկրորդ մաս, Երեւան, Հայպետհրատ, 1961։
- «Տուր ձեռքդ, կեանք» (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1962, 327 էջ։
- «Հովիւը», Երեւան, Հայպետհրատ, 1963, 40 էջ։
- «Բարի առաւօտ» (վէպ), Երեւան, Հայպետհրատ, 1964, 476 էջ։
- «Ջաղացի ճանապարհին» (պատմուածք), Երեւան, Հայպետհրատ, 1964, 48 էջ[4]։
- «Ճակատագիրն հայոց» (վէպ), Երեւան, «Հայաստան», 1966, 800 էջ։
- «Ճակատագիրն հայոց» (վէպ), Երեւան, «Հայաստան», 1967, 800 էջ։
- «Բարձունքի վրայ», Երեւան, «Հայաստան», 1970, 24 էջ։
- «Կայ եւ յետմահու կեանք» (վիպակներ, պատմուածքներ, մանրապատումներ), Երեւան, «Հայաստան», 1971, 376 էջ։
- «Գարունս ձիւների տակ» (գրական մանրապատումներ), Երեւան, «Հայաստան», 1972, 100 էջ։
- «Առաւօտ լուսոյ» (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1976, 572 էջ։
- «Խնձորեսկ» (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1982, 492 էջ։
- «Ասուր, հէյ Ասուր» (վիպակ), Երեւան, «Սովետական գրող», 1985, 216 էջ։
- «Ճակատագիրն հայոց» (վէպ), Երեւան, 1989:[4]
Այվազեանի պատմուածքները թարգմանուած են ռուսերէնի:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Սուրէն Այվազեան - Media-inform.com»[permanent dead link]
- ↑ Գլխաւոր երկերը