Սուքիաս Աղամալեանց
Հ․ Սուքիաս Աղամալեանց (11 Դեկտեմբեր 1738[1][2], Շոռոթ[1][2] - 18 Մարտ 1789[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[2]), հայ մանկավարժ, թուաբանագէտ, կրթական գործիչ։ Վենետիկի Մխիթարեան միաբանության անդամ։
Սուքիաս Աղամալեանց | |
---|---|
Ծնած է | 11 Դեկտեմբեր 1738[1][2] |
Ծննդավայր | Շոռոթ[1][2] |
Մահացած է | 18 Մարտ 1789[1][2] (50 տարեկանին) |
Մահուան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[2] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Մասնագիտութիւն | թուաբանագէտ, ուսուցիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Շոռոթ։ Պատանի հասակին ղրկուած է Ս․ Ղազարի վանք։ 1761-ին ձեռնադրուած է վարդապետ։ Քարոզչական ծառայութեամբ պաշտօնավարած է Հնդկաստան (Կալկաթա):
Աշխատութիւններ
ԽմբագրելՊատրաստած է դասագիրք « Թուաբանութիւն», շարադրուած գրաբարով։ Վենետիկ, տպարան Դեմետրեայ Թէոդոսեանց, 1781, 528 էջ[3]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2023-03-12
Աղբիւրներ
Խմբագրել- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, 1938, Ա․ հատոր, էջ 94-95։