Ստեփան Թովմասեան
Ստեփան Սուրէն Թովմասեան (23 Օգոստոս 1923, Երեւան - 27 Յունիս 1996, Երեւան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփայ։ Փիլիսոփայական գիտութիւններու տոքթոր (1970), մասնագէտ (1971)։ ԽՄԿԿ անդամ 1948-էն սկսեալ:
Ստեփան Թովմասեան | |
---|---|
Ծնած է | 23 Օգոստոս 1923 |
Ծննդավայր | Երեւան |
Մահացած է | 27 Յունիս 1996 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | փիլիսոփայ |
Աշխատավայր |
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ? Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ? ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ? |
Պարգեւներ եւ մրցանակներ | «Պատուոյ նշան» շքանշան |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
ԿենսագրութիւնԽմբագրել
Աւարտած է Երեւանի համալսարանի բանասիրական բաժանումը (1948)։ 1967-1969 թուականներուն եղած է ՀԿԿ Կենտկոմի գիտութեան եւ ուսումնական հաստատութիւններու բաժինի վարիչ, 1973-1976 թուականնեուն՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1969-1973 թուականներուն եւ 1976-էն՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայութեան եւ իրաւունքի հիմնարկի տնօրէն[1]։ ՀՍՍՀ 7-9 գումարումներու Գերագոյն խորհուրդի պատգամաւոր։
Ուսումնասիրած է գեղագիտութեան եւ արուեստագիտական յեղափոխութեան հարցերը։ Աշխատութիւնները աշխատանքի եւ արուեստագիտական փիլիսոփայական հարցերուն կը վերաբերին, տնտեսականի ու սոցիալականի փոխյարաբերութեան:
ՊարգեւներԽմբագրել
Պարգեւատրուած է «Պատուոյ նշան» շքանշանով։
ԵրկերԽմբագրել
- Труд и техника, Е., 1965.
- Качественные фазы развития техникии современная научно-техническая революция, Е., 1970.
- Պալասանյանի գեղագիտական հայացքները, Երեւան, 1959[2]:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ՍՏԵՓԱՆ ԹՈՎՄԱՍԵԱՆ ՍՈՒՐԷՆԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2020-10-29
- ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Թովմասյան, Ստեփան Սուրենի, and au:1923-'»։ 91.103.27.68։ արտագրուած է՝ 2016-08-25