Վարդ Շիկահեր
Վարդ Շիկահեր (26 Դեկտեմբեր 1926 կամ 2 Դեկտեմբեր 1926[1], Պոլիս, Թուրքիա - 16 Յուլիս 2020[2], Պոլիս, Թուրքիա), գրող, մանկավարժ, սրտաբան: Բժշկական գիտութիւններու դոցենտ (1968):
Վարդ Շիկահեր | |
---|---|
Ծնած է | 26 Դեկտեմբեր 1926 կամ 2 Դեկտեմբեր 1926[1] |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Մահացած է | 16 Յուլիս 2020[2] (93 տարեկանին) |
Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Ուսումնավայր | Պոլսոյ Համալսարան |
Մասնագիտութիւն | գրագէտ, մանկավարժ, սրտաբան |
Աշխատավայր |
Վիեննական Մխիթարյան վարժարան? Էսայեան Վարժարան |
Կեսագրութիւն
ԽմբագրելԾնած է Պոլիս։ Քանի մը տարի Մաքրուհեան ու էսայեան վարժարանները յաճախելէ ետք, անցած է Վիեննական Մխիթարեան վարժարան, եւ աւարտած է 1944-ին, դասընկեր ունենալով Ռ․ Հատտէճանը, Գ. Սեւանը եւ Ա. Գամպուրեանը։
1951-ին բժիշկ վկայուած է Պոլսոյ համալսարանէն։ 1957-ին՝ մասնագէտ սրտի եւ ներքին հիւանդութեանց։ 1968-ին արժանացած է «տոցենդ» տիտղոսին։ 1944էն մինչեւ 1981 թուական, դասաւանդած է հայերէն լեզու եւ գրականութիւն՝ Վիեննական Մխիթարեան եւ էսայեան վարժարաններու, եւ Մէրամէթճան միջնակարգ վարժարանին մէջ։
Մխիթարեան վարժարանի տարիներէն սկսեալ աշխատակցած է պոլիսահայ մամուլին, մասնաւորաբար Մարմարայի գրական էջերուն։ Գրած է բանաստեղծութիւն, պատմուածք, նորավէպ, մենագրական եւ գրադատական էջեր, քրոնիկներ, եւ բժշկագիտական ուսումնասիրութիւններ հայերէն թէ թրքերէն լեզուներով։ Որպէս գրող եւ կրթական մշակ՝ Ամենայն Հայոց Վեհափար Վազգէն Ա.ի կողմէ արժանացած է Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ շքանշանին։
Երկեր
Խմբագրել- «Լուսայգ», 1989
- «Մխիթարեանի Պարտէզէն», 1992
- «Չորս Տող Միայն», 1993
- «Նոյն Արեւուն Տակ», 1996
- «Բարի Աստղի Տտակ», 1999
- «Հերկ Ու Բերք», 2001
- «Իմացումներ Եւ Ապրումներ», 2006
- «Երեք Ահաւոր Փորձանք», 2007
- «Թառէ Թառ», 2008
- «Սպիտակ Ամպեր», 2010[3]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Jump up to: 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 Վեր
- ↑ «ՍՊԻՏԱԿ ԱՄՊԵՐ» (ՀԵՂԻՆԱԿ` ՎԱՐԴ ՇԻԿԱՀԵՐ)