Վիեննայի Միջազգային Օդակայան
Վիեննայի միջազգային օդակայան (անգլերէն՝ Vienna International Airport, ԻԱԹԱ՝ VIE, ԻՍԱՕ՝ LOWW) կամ Վիեննա-Շուեխաթ (գերմաներէն՝ Flughafen Wien-Schwechat), Վիեննայէն 18 քմ. դէպի հարաւ-արեւելք եւ Պրաթիսլաւայէն 57 քմ. արեւմուտք Շուեխաթ քաղաքին մօտ տեղակայուած, Աւստրիոյ ամենածանրաբեռնուած օդակայանն է։ Օժտուած է լայնամարմին՝ միչեւ Airbus A380 օդանաւեր ընդունելու հնարաւորութեամբ: Օդակայանը ունի իրականացուող թռիչքներու եւրոպական, ինչպէս նաեւ դէպի Ասիա, Հիւսիսային Ամերիկա եւ Ափրիկէ հեռաւոր ուղղութիւններու խիտ ցանց մը: 2017-ին օդակայանը սպասարկած է 24.4 միլիոն ճամբորդներու՝ 2016-ի համեմատ 4.5% աճով:[2]
Flughafen Wien-Schwechat | |||
---|---|---|---|
ԻԱԹԱ՝ VIE ԻՍԱՕ՝ LOWW | |||
Ամփոփում | |||
Բարձրութիւն ԲԾՄ | ֆտ / 250 մ | ||
Կայք | |||
Վազքուղի | |||
Ուղղութիւն | Երկարութիւն, մ | Ծածկոյթ | |
մ | |||
11/29 | 3 500 | Ասփաղտ | |
16/34 | 3 600 | Ասփաղտ | |
Վիճակագրութիւն (2017) | |||
Ուղեւորներ | 24 392 805 4.5% | ||
Օդանաւերու շարժ | 224 568 0.8% | ||
Բեռնափոխադրում, թոն | |||
Աղբիւրներ Flughafen Wien AG[1] |
Օդակայանը գործունէութեան հանգոյց մըն է Austrian Airlines-ին հաար: 2008-ին World Airport Awards արարողութեան ատեն Վիեննա-Շուեխաթ կը ճանչցուի Կեդրոնական եւ Արեւելեան Եւրոպայի լաւագոյնը[3]։
Պատմութիւն
Խմբագրել1938-ին անիկա կառուցուած է իբրեւ ռազմական օդակայան, 1945-ին Մեծն Բրիտանիան առած է իր հսկողութեան ներքեւ: 1954-ին Betriebsgesellschaft-ը կը հիմնուի եւ, իբրեւ երկրին հիմնական օդակայանը, Շուեխարթ կը փոխարինուի Ասփերնով։ Այդ օրերուն օդակայանը ունէր մէկ վազքուղի, որու երկայնքը 1959-ին հասաւ մինչեւ 3.000 մ.։ Օդակայանին նոր մասնաշէնքին կառուցումը կը սկսի 1960-ին, 1972-ին կը կառուցուի երկրորդ վայրէջքին-վերելքին երթուղին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Viennaairport - Press releases & news»։ արտագրուած է՝ 16 January 2018
- ↑ «Good Business Results of the Flughafen Wien Group: Further Improvement of Revenue and Earnings Despite High Extraordinary Depreciation of € 30.4 Million Due to Negative Runway Ruling» (Press release)։ Vienna International Airport։ 1 March 2017։ արտագրուած է՝ 1 March 2017
- ↑ «The World Airport Awards», «Winner 2008» Archived 2008-07-30 at the Wayback Machine.