Վրաստանի Լեզուներ
Վրաստանի Լեզուներ, Վրաստանը հին ժամանակներէն յայտնի է որպէս Կովկասի բազմամշակութային եւ բազմալեզու երկրներէն մէկը։ Վրաստանի մէջ ապրող բազմաթիւ ազգեր կ’ապրին հեռաւոր, անհասանելի շրջաններու մէջ, հետեւաբար կը խօսին իրենց սեփական լեզուով։ Ընդհանուր առմամբ երկրին մէջ կը խօսին 6 տարբեր լեզուաընտանիքներու 23 լեզուներով։
Պետական լեզու
ԽմբագրելՎրաստանի պետական լեզուն Վրացերէնն է, որովհետեւ այն կը խօսի մօտաւորապէս 4 միլիոն մարդ։ Այն կը պատկանի կովկասեան լեզուախումբին եւ Ք․Ե․ 5-րդ դարէն կ’օգտագործուի սեփական այբուբենը։ Վրացերէնը մայրենի լեզուն է Վրաստանի բնակչութեան աւելի քան 80%-ին։
Միւս լեզուները
ԽմբագրելՎրաստանի միւս լեզուներէն կարեւոր է նշել հարաւկովկասեան ընտանիքին պատկանող Մեկրելերէնը (մօտ 500 000 խօսող), հնդեւրոպական հայերէնը (մօտ 450 000 խօսող) եւ ռուսերէնը (խօսողներու թիւը զգալիօրէն կը նուազի ԽՍՀՄ-ի փլութենէ ետք), թրքական ազրպէյճաներէնը (մօտ 300 000 խօսող), ինչպէս նաեւ արեւմտակովկասեան աբխազերէնն ու արեւելաիրանական օսերէնը (կը խօսի մօտ 100 000 մարդ)։
Վրաստանի լեզուները, որոնցմով կը խօսի 100 000 եւ աւելի մարդ․
Վրաստանի լեզուներու դասակարգում
ԽմբագրելՎրաստանի 23 լեզուները կը պատկանին 6 տարբեր լեզուաընտանիքներու, որոնցմէ 3-ը՝ հարաւկովկասեանը, արեւմտակովկասեանը եւ արեւելակովկասեանը բնիկ կովկասեան լեզուներ են։ Ներկայիս այս երեք խումբերը միայն ազգակից չեն համարուիր։ Մնացած երեքը՝ հնդեւրոպական, թրքական եւ ափրասիական լեզուաընտանիքներուն կը պատկանին այն լեզուները, որոնց կրողները Կովկասէն տեղափոխուած են աւելի ուշ (օրինակ՝ հայերը Կովկասի մէջ հաստատուած են Ք․ Ա․ 7-րդ դարու ընթացքին)։ Յաջորդ դասակարգումը կը նկարագրէ լեզուներու միջեւ ազգակցական կապերը եւ այդ լեզուներու կրողներու թիւը (նշում՝ թիւերը ցոյց կու տան միայն Վրաստանի մէջ խօսողներու թիւը։ «Ընդհանուր» նշումը կ’ընդգրկէ ինչպէս լեզուակիրներուն, այնպէս ալ լաւ տիրապետողներուն)․
- Հարաւկովկասեան խումբ (քարթուելական) ընդհանուր առմամբ Վրաստանի մէջ 4.5 միլիոն խօսող։
- Քարթուլի
- Վրացերէն (քարթուլի) (4 միլիոն խօսող, ընդհանուր - 5 միլիոն)
- Բարբառներ՝ իմերեթական, լեչխումական, գորիական, աջարական, կախեթական, ինգիլոական, թուշեթական, խեւսուրեթական, մոխեւեան, փշաւեան, մթիուլական, փերեիդնական, մեսխոյ-ջաւախքի, վրացական հրեաներու լեզու։
- Վրացերէն (քարթուլի) (4 միլիոն խօսող, ընդհանուր - 5 միլիոն)
- Լազական
- Մեգրելերէն (500.000)
- Լազերէն (2.000)
- Սուանեթական
- սուաներէն (15.000)
- Քարթուլի
- Արեւմտակովկասեան խումբ, ընդհանուր առմամբ 100 000 խօսող։
- Աբխազական
- Աբխազերէն (100 000) Բարբառներ՝ Բզիբական, Աբսուանական, Սամուրզականական։
- Աբխազական
- Արեւելակովկասեան խումբ, ընդհանուր առմամբ 10 000 խօսող։
- Նախիական
- Բատիշական (3 500)
- Չեչենական (մի քանի հազար փախստական)
- Դաղստանեան
- Աւարերէն
- Լեզգիներէն (մօտ 1 000)
- Լեզգինական
- Լեզգիներէն (4 000)
- Ուդիական (1 000)
- Աւարերէն
- Նախիական
- Հնդեւրոպական խումբ, ընդհանուր առմամբ 700 000 (ընդհանուր՝ 1,2 միլիոն)
- Հայկական
- Հայերէն (450 000)
- Իրանական
- Հիւսիսարեւելեան խումբ
- Օսերէն (100 000)
- Հիւսիսարեւմտեան ճիւղ
- Կուրմանջի (40 000)
- Հիւսիսարեւելեան խումբ
- Հունական
- Յունարէն (150 000)
- Սլաւոնական ճիւղ
- Ռուսերէն (ընդհանուր՝ 400 000)
- Ուկրաիներէն (ընդհանուր՝ 50 000)
- Լեհերէն (մոտ 5 000)
- Հայկական
- Թրքական խումբ, ընդհանուր առմամբ 400 000 խօսող։
- Օղուզերէն
- Ազրպեճաներէն (300 000)
- Ուրումներէն (100 000)
- Թրքերէն (օսմաներէն) (3 000)
- Կումաներէն
- Թաթարերէն (3 000)
- Օղուզերէն
- Աֆրասիական խումբ, ընդհանուր առմամբ՝ 4 000 կրող։
Աղբիւրներ
Խմբագրել- Климов Г. А. Введение в кавказское языкознание. М. 1986. - 208 с. (Пер. на нем. яз.: Einführung in die kaukasische Sprachwissenschaft. Hamburg, 1994.) 2-е изд.: Махачкала: Институт ЯЛИ, 2007. ISBN 5-00-001267-4