Տանիէլ Ռատքլիֆ
Տանիէլ Ճէյքըպ Ռատքլիֆ, (անգլերէն՝ Daniel Jacob Radcliffe, ծնած է 23 Յուլիս, 1989 թուականին)[6], Մեծ Պրիթանիա: Անգլիացի դերասան մըն է որ ճանչցուած է իր Հէրի Փոթըր դերակատարութեամբ Հէրի Փոթըրի 8 ֆիլմերուն մէջ։ Ան իր դերասանութեան գործընթացքը սկսաւ միայն 10 տարեկանին, մասնակցելով BBC 1-ին, 1999 թուականի Տէյւիտ Քափըրֆիլտ ֆիլմին: Երբ Տանիէլ 11 տարեկան եղաւ, ան ընդունուեցաւ որ կատարէ Հէրի Փոթըրի դերը, առաջին ֆիլմին՝ Harry Potter and The Philosopher's Stone-ին մէջ։ Ան շարունակեց այս դերը կատարել 10 տարի մինչեւ 8-րդ եւ վերջին ֆիլմին հրատարակութիւնը, որն էր՝ Harry Potter and The Deathly Hallows-ը:
Տանիէլ Ռատքլիֆ անգլերէն՝ Daniel Radcliffe (English and British) | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Daniel Jacob Radcliffe |
Նաեւ յայտնի է իբրեւ | Jacob Gershon |
Ծնած է | 23 Յուլիս 1989[1][2][3][…] (35 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Անգլիա |
Քաղաքացիութիւն | Միացեալ Թագաւորութիւն |
Մայրենի լեզու | Բրիտանական անգլերէն եւ անգլերէն |
Կրօնք | Աթէիզմ[4] |
Ուսումնավայր |
Լոնդոն Սիթիի դպրոց? Sussex House School? |
Երկեր/Գլխաւոր գործ | Հարրի Փոթեր?, Հրաշագործներ? եւ Երիտասարդ բժշկի նոթերը? |
Մասնագիտութիւն | հեռատեսիլի դերասան, շարժապատկերի դերասան, մանկական դերասան, երգիչ, թատրոնի դերասան, դերասան |
Ծնողներ | հայր՝ Alan Radcliffe?[5], մայր՝ Marcia Gresham?[5] |
Կայքէջ | danieljradcliffe.com |
Ստորագրութիւն |
Տանիէլ բեմերու վրայ բարձրացաւ 2007 թուականէն սկսեալ եւ մասնակցեցաւ թատրոններու: Իսկ անոր ֆիլմերէն են՝ The Woman in Black, independent film եւ Kill Your Darlings:
Տանիէլը նաեւ իր մասնակցութիւնը բերած է բազմաթիւ բարեսիրական գործերու, տարբեր կեդրոններու եւ կազմակերպութիւններու հանդէպ ու այս պատճառաւ հերոսի մրցանակը շահած է 2011 թուականին:
Կենսագրութիւն
ԽմբագրելՏանիէլ ծնած է Անգլիա, Լոնտոնի արեւմտեան շրջանին մէջ[7]: Ան միակ զաւակն է Ալան Ճորճ Ռատքլիֆին եւ Մարիա Կրեշմանին (որ նաեւ դերասանուհիէ եւ մասնակցած է մի քանի ֆիլմերու մէջ:)[8][9]: Անոր մայրը հրեայէ, իսկ հայրը՝ Իրլանտացի բողոքական է[10][11]: Մօր արմատները կու գան Ռուսաստանէն եւ Լեհաստանէն[12][13]: Տանիէլի երկու ծնողները իրենց երիտասարդութեան ժամանակ եղած են դերասաններ[14][15]:
2012 թուականին, հարցազրոյցի մը ընթացքին, Տանիէլ ըսած է: «Մեր տան մէջ կրօնական հաւատք երբեք չէ եղած: Ես ինծի կը նկատեմ Հրեայ եւ Իրլանտացի, հակառակ այդ դէպքին որ Անգլիացի եմ:»[14]: Ան նաեւ ըսած է թէ ինք շատ հպարտ է իր Հրէական արմատներով[16][17]:
Ան 5 տարեկանէն հետաքրքութիւն ցուցաբերած է դերասանական մասնագիտութեան հանդէպ[18]: Դեկտեմբեր, 1999 թուականին, 10 տարեկան Տանիէլը իր առաջին դերը խաղցած է որպէս Չարլզ Տիքընզ, Տէյւիտ Քափըրֆիլտ վէպին վրայ հիմնադրուած ֆիլմին մէջ, որ ցուցադրուեցաւ BBC 1-ին վրայ։ Տանիէլը կը կատարէ փոքրիկ երեխայի կերպարը[19]: Տանիէլ յաճախած է Սուսեքս եւ Լոնտոնի դպրոցները[20]: Ռատքլիֆ դժուարութիւն կը գտնէ իր դպրոցին մէջ Harry Potter and The Philosopher's Stone-ի հրատարակութիւնէն ետք, որովհետեւ մի քանի աշակերտներ անոր հետ ատելութեամբ կը վարուէին ու Տանիէլ կ'ըսէ թէ անոնք կը ծիծաղէին իր Հէրի Փոթըր կերպարին վրայ եւ ոչ թէ կը նախանձէին իրմէ: Չնայած իր դպրոցի հարցերուն, Տանիէլ կը շարունակէ իր կրթութիւնը, բայց ան չյաճախեր համալսարան[21][22]:
Գործընթացք
Խմբագրել2000 թուականին, որոշուեցաւ որ Տանիէլը կատարէ Հէրի Փոթըրին դերը, Harry Potter and The Philosopher's Stone ֆիլմին մէջ որ վիպաշար մըն է՝ գրուած Ճոան Ռոուլինկին կողմէ[23][24]: Ճոան կը փնտռէր անծանօթ Անգլիացի դերասան մը որ կատարէ Հէրիին դերը, ու օր մը Ճոան եւ Քրիս Քոլոմպըսը (արտադրողը) Տէյւիտ Քափըրֆիլտ ֆիլմը դիտելով, կ'որոշեն որ Տանիէլը պէտք է ըլլայ Հէրին: 8 ամիս ետք, վերջնականապէս հաստատուեցաւ Տանիէլին դերը[25]: Ռոուլինկը նաեւ ըսած է «Չեմ կարծեր Քրիս Քոլոմպըսը Տանիէլէն տաղանդաւոր Հէրի Փոթըր մը գտնէ:»[26]:
Harry Potter and The Philosopher's Stone-ը հրատարակուեցաւ 2001 թուականին եւ Տանիէլ ստացաւ մեծ գումար մը, սակայն Ռատքլիֆ ըսաւ թէ դրամը իրեն համար կարեւոր չէ[27][28]:
Շուտով, մէկ տարի ետք, հրատարակուեցաւ երկրորդ ֆիլմը՝ Harry Potter and The Chamber of Secrets-ը ու քննադատութիւնները դրական էին: 2004 թուականին հրատարակուեցաւ Harry Potter and The Prisoner of Azkaban-ը, երրորդ ֆիլմը, իսկ 2005-ին չորրորդը՝ Harry Potter and The Goblet of Fire: 4-րդ ֆիլմը եղաւ ամէնէն շահաւոր Հէրը Փոթըր ֆիլմերէն մէկը[29], եւ պատճառն էր Տանիէլի տաղանդաւոր դերասանութիւնը[30]:
4-րդ ֆիլմէն ետք, Տանիէլ, Էմմա եւ Ռուփերթ կը տատամսէին իրենց Հէրի Փոթըրի գործընթացքը շարունակելու համար, սակայն վերջնական որոշեցին որ մինչեն վերջ ամբողջացնեն բոլոր ֆիլմերը: 2007 թուականին հրատարակուեցաւ Harry Potter and The Order of The Phoenix ֆիլմը որ Հէրիին համար ամէնէն հաճելին էր.[31]: Տանիէլ շահեցաւ մի քանի մրցանակներ իր կատարողութեան համար[32]:
6-րդ ֆիլմը՝ Harry Potter and The Half Blood Prince նոյնպէս ստեղծեց մեծ շահ, սակայն վերջին ֆիլմը՝ Harry Potter and The Deathly Hallows-ի երկրորդ բաժինը որ հրատարակուեցաւ Յուլիս, 2001 թուականին ամէնէն յաջող ֆիլմերէն մէկն էր եւ ժողովուրդը յուզումով հրաժեշտ տուաւ Հէրիին, Ռոնին եւ Հըրմայոնիին:
Տանիէլ ըսաւ թէ ան հպարտ է խաղալու Հէրի Փոթըրի դերը, սակայն երբ Ռոուլինկ ըսաւ թէ ան կարող է հրատարակել 8-րդ գիրք մը, Տանիէլ մերժեց կրկին կատարել Հէրիին դերը, ըսելով թէ 10 տարի բաւարար է մէկ կերպարի մը համար[33]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Schreiber B. A. Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Lowe L. Happy Birthday, Daniel Radcliffe! 5 of His Best Movies Since Harry Potter — 2017.
- ↑ https://www.telegraph.co.uk/culture/harry-potter/5734000/Daniel-Radcliffe-a-cool-nerd.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Daniel Radcliffe»։ Internet Broadway Database։ արտագրուած է՝ 16 June 2014
- ↑ «Daniel Radcliffe»։ Heat World։ Bauer Media Group։ արտագրուած է՝ 27 May 2011
- ↑ Kasriel Alex, Emily Rhodes (22 December 2006)։ «A nice Jewish wizard: Harry Potter is Jewish - and his grandmother is very proud of him»։ The Jewish Chronicle։ էջ 2[յղումը չկայ]
- ↑ «Top of the form»։ The Jewish Chronicle։ 20 December 1968։ էջ 26
- ↑ Hicklin Aaron (11 February 2013)։ «The Long Education of Daniel Radcliffe»։ Out.com։ արտագրուած է՝ 13 February 2013
- ↑ «"Harry Potter’s" Daniel Radcliffe stars in Martin McDonagh’s play "The Cripple of Inishmaan"»։ IrishCentral.com։ արտագրուած է՝ 10 November 2015
- ↑ Barker Lynn (12 July 2011)։ «Daniel Radcliffe Tells Potter Fans: "Now go conquer the world!"»։ Teen Hollywood։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 January 2019-ին։ արտագրուած է՝ 13 February 2013
- ↑ Neophytou Nadia (22 July 2012)։ «Radcliffe is 'partly South African'»։ Channel24 (Johannesburg)։ արտագրուած է՝ 13 February 2013
- ↑ 14,0 14,1 Reader Dotson (7 January 2012)։ «Daniel Radcliffe's Life After Harry»։ Parade (New York)։ արտագրուած է՝ 8 April 2012
- ↑ Maron Marc։ «Episode 655 - Daniel Radcliffe»։ WTF with Marc Maron Podcast։ արտագրուած է՝ 16 November 2015
- ↑ Sessums Kevin (26 January 2009)։ «Dirty Harry»։ The Daily Beast։ The Newsweek Daily Beast Company։ արտագրուած է՝ 26 May 2011
- ↑ McLean Craig (4 July 2009)։ «Dan the Man»։ The Guardian (London)։ արտագրուած է՝ 11 July 2009
- ↑ «Faces of the week: DANIEL RADCLIFFE»։ BBC News։ 2 մարտ, 2007։ արտագրուած է՝ մայիսի 27, 2011
- ↑ Roberts Sheila (10 սեպտեմբեր, 2007)։ «Daniel Radcliffe Interview, December Boys»։ Movies Online։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-04-11-ին։ արտագրուած է՝ մայիսի 27, 2011
- ↑ Williams Sally (Փետրուարի 9, 2012)։ «Daniel Radcliffe's Next Trick»։ The Daily Telegraph (London)։ արտագրուած է՝ նոյեմբերի 3, 2012
- ↑ Vineyard Jennifer (10 հուլիս, 2007)։ «'Harry Potter' Star Daniel Radcliffe Gets Leather-y in Racy Photo Spread»։ MTV։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-20-ին։ արտագրուած է՝ 27 մայիս, 2011
- ↑ Farndale Nigel (նոյեմբերի 26, 2012)։ «Daniel Radcliffe: 'I've always had an intolerance for bad behaviour'»։ www.telegraph.co.uk (London: The Telegraph)։ արտագրուած է՝ հունիսի 21, 2013
- ↑ McLean Craig (15 July 2007)։ «Hobnobs & broomsticks»։ Sunday Herald (Herald & Times Group)։ արտագրուած է՝ 15 July 2007
- ↑ Koltnow Barry (8 July 2007)։ «One Enchanted Night at Theater, Radcliffe Became Harry Potter»։ East Valley Tribune։ արխիւացուած բնօրինակէն 11 October 2007-ին։ արտագրուած է՝ 15 July 2007
- ↑ «Young Daniel gets Potter part»։ BBC News։ 21 August 2000։ արտագրուած է՝ 12 April 2011
- ↑ Sussman Paul (22 August 2000)։ «British child actor 'a splendid Harry Potter'»։ CNN։ արտագրուած է՝ 20 October 2007
- ↑ «Daniel Radcliffe»։ Rotten Tomatoes։ Flixster։ արտագրուած է՝ 28 May 2011
- ↑ Graham Bob (31 May 2002)։ «'Potter's' amazing powers»։ San Francisco Chronicle (Hearst Communications Inc)։ արտագրուած է՝ 30 May 2011
- ↑ «Harry Potter and the Goblet of Fire»։ Box Office Mojo։ արտագրուած է՝ 15 October 2011
- ↑ «Daniel Radcliffe, Emma Watson and Rupert Grint»։ IGN։ 15 November 2005։ արտագրուած է՝ 29 May 2011
- ↑ «Interview with Daniel Radcliffe»։ IGN UK։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 5 May 2012-ին։ արտագրուած է՝ 2 June 2011
- ↑ «The 2011 NMAs»։ National Movie Awards։ արտագրուած է՝ 28 May 2011
- ↑ Dowd Lisa (10 November 2010)։ «Boy Wizard Says No More Harry Potter»։ Sky News (British Sky Broadcasting)