Րիքի ի Փովերի
Ricchi E Poveri (Րիքի ի Փովերի՝ Հարուստն ու Աղքատը)․ իտալական փոփ երաժշտութեան նուագախումբ, ստեղծուած 1967-ին, Ճենովա։ Ծախած են 20 միլիոնէ աւելի ձայնապնակներ։
Համառօտ տեղեկութիւններ
ԽմբագրելԱռաջին տարիները
ԽմբագրելԽումբը կը հիմնուի Իտալիոյ Ճենովա քաղաքին մէջ 1967-ին Ֆրանքօ Կաթիին Franco Gatti, Անճելա Պրամպաթիին Angela Brambati , Անճելօ Սոջուին Angelo Sotgiu եւ Մարինա Օքենային Marina Occhiena կողմէն։ Նուագախումբը Րիքի ի Փովերի անունը կ՛ իւրացնէ երբ երգահան Ֆրանքօ Քալիֆանօ Franco Califano կատակելով կ՛ըսէ իրենց մասին թէ՝ «անոնք հոգեպէս հարուստ էին եւ տնտեսապէս աղքատ»։
Խումբը իր առաջին ներկայութիւնը կ՛ ունենայ Քանթաճիրոյի ամառուան փառատօնին (1968) «Վերջին Սէրը» L'ultimo amore երգով[1]։
1970 թուականէն բազմաթիւ անգամ կը մասնակցին Սան Րեմոյի իտալական Երգի Փառատօնին, ինչպէս օրինակ՝ 1971-ին «Ինչ պիտի ըլլայ» Che sarà երգով[2]։
1978-ին Եւրոտեսիլի Երգի Փառատօնին Իտալիան կը ներկայացնեն «Այս Սէրը» Questo amore երգով[3]։
Րիքի ի Փովերի կը շարունակէ ձայնագրութիւնները Իտալիրէն եւ Սպաներէն լեզուներով եւ քանի մը երգեր առաջնահերթ դիրքեր կը գրաւեն Եւրոպայի զանազան երկիրներու մէջ․ 1980 – 1990՝ «Մամա Մարիա» Mamma Maria[4],«made in italy» [5] եւ «Կը սիրահարուիմ» Se Mi Innamoro[6]։
«Սարա ինչո՞ւ քեզ կը սիրեմ» Sarà perché ti amo
Խմբագրել1981-ին նուագախումբը սպաներէն լեզուով կը ձայնագրէ «Սարա ինչո՞ւ քեզ կը սիրեմ» Sarà perché ti amo երգը։ Երգը առաջին դիրքերուն կ՛ արժանանայ Մեքսիքօ, Կարիպեան կղզիներ, Կեդրոնական եւ հարաւային Ամերիկայի երկիրներուն մէջ։ Երգը[7] նաեւ կը ներկայացուի L'Effrontée (1985), Spike of Bensonhurst (1988), High Tension (2003) and Unmade Beds (2009) ժապաւէններուն նուագակցութեան մէջ։ Մինչեւ 2008 կը թարգմանուի տարբեր լեզուներու։
Ժամանակակից տարիներ
ԽմբագրելՐիքի ի Փովերի խումբը համերգներ կու տայ՝
12 եւ 13 Յունիս 2009-ին եւ 6 Նոյեմբեր 2010-ին Միջերկրականի Մալթա կղզիին մէջ․
2012-ին Իտալիոյ եւ Սլովենիոյ տարածքին,
2016-ին Րիքի ի Փովերիին հիմնադիրը՝ Ֆրանքօ Կաթի կը մահանայ 74 տարեկան հասակին։
2020-ին խումբը վերամիացած կը տօնէ իր 50-ամեակը Սան Րեմօ Փառատօնին ընթացքին։
Անդամներ
Խմբագրել- Ֆրանքօ Կաթի (Franco Gatti)
- Անճելա Պրամպաթի (Angela Brambati)
- Անճելօ Սոջու (Angelo Sotgiu)
- Մարինա Օքենա (Marina Occhiena)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Րիքի ի Փովերի․ Վերջին Սէրը L'ultimo amore
- ↑ Րիքի ի Փովերի․«Ինչ պիտի ըլլայ» Che sarà
- ↑ Րիքի ի Փովերի․ «Այս Սէրը» Questo amore
- ↑ Րիքի ի Փովերի․«Մամա Մարիա» Mamma Maria
- ↑ made in italy
- ↑ Րիքի ի Փովերի․«Կը սիրահարուիմ» m'innamoro di te
- ↑ Րիքի ի Փովերի․ «Սարա ինչո՞ւ քեզ կը սիրեմ» Sarà perché ti amo
- ↑ [https://www.ilgiornale.it/news/spettacoli/sanremo-i-ricchi-e-poveri-completo-marina-occhiena-tornano-1817131.html Րիքի ի Փովերի
- ↑ Րիքի ի Փովերի վերամիացած կը տօնէ իր 50-ամեակը Սան Րեմօ Փառատօնին ընթացքին
- ↑ Hit Parade Italia
- ↑ Րիքի ի Փովերի խումբին երգերուն բառերը
- ↑ Ֆրանքօ Կաթի(անգլերէն)
Արտաքին յղումներ
Խմբագրել- Sarà perché ti amo (անգլերէն)
- Mamma Maria(անգլերէն)
- Che sarà(անգլերէն)
- Se m'innamoro(անգլերէն)