Փարւիզ Նաթէլ-Խանլարի
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Փարվիզ Նաթէլ-Խանլարի (պարս․՝ پرویز ناتل خانلری, 1914, Թեհրան, Իրան - 23 Օգոստոս 1990, Թեհրան, Իրան) Իրանցի գրագէտ, Լեզուաբան, հետազօտող, քաղաքական գործիչ եւ Թէհրանի համալսարանի մէջ դասախօս (փրոֆէսօր)։
Փարւիզ Նաթէլ-Խանլարի | |
---|---|
| |
Ծնած է | 1914 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացած է | 23 Օգոստոս 1990 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն |
Ղաջարական Պարսկաստան Փահլավիների հարստություն Իրան |
Ուսումնավայր |
Թեհրանի Համալսարան Փարիզի Համալսարան |
Մասնագիտութիւն | լեզուաբան, գրականության պատմաբան, թարգմանիչ, գրագէտ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրականագետ, ակնարկագիր, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Ուփսալայի Համալսարան Թեհրանի Համալսարան |
Կուսակցութիւն | Ռաստախիզ? |
Կենսագրական
ԽմբագրելՓարւիզ Նաթէլ-Խանլարին 1943-ին աւարտած է Թէհրանի Համալսարանի Պարսկական գրականութեան մասնագիտութիւնը վարդապետութեան (տօքթօր) աստիճանով։ Ան իր կաճառական (աքատեմական) երթն ու գործունէութիւնը սկսաւ արուեստի ու գրականութեան բաժանմունքին մէջ։ Ան եւս 2 տարի լեզուաբանութիւն ուսանեցաւ Փարիզի համալսարանին մէջ։ Այդուհետ, Խանլարին Թեհրանի համալսարանին մէջ նոր դասընթացք մը հիմնեց «Պարսիս լեզուի պատմութիւնը» անունով։
Բացի իր կաճառական գործունէութենէն զոր շարունակեց մինչեւ 1979-ի Իսլամական յեղափոխութիւնը, Խանլարին Իրանի մէջ գրաւեց բազմաթիւ վարչական պաշտօններ 1960-ականներուն մինչեւ ուշ 1970-ականներ։
Փարւիզ Նաթէլ-Խանլարին առաջատար գրական պարբերաթերթ՝ Սօխան հանդէսին հիմնադիրն ու խմբագիրն էր, զոր 1940-ականներուն սկիզզբէն մինչեւ 1978 թուականը Իրանցի մտաւորականներու եւ գրականագէտներու շրջանակէն ներս լայն տարածում գտաւ։