Փիէռ Պուրտիէօ (ֆրանսերէն՝ Pierre Bourdieu, 1 Օգոստոս 1930 - 23 Յունուար 2002, Փարիզ), ֆրանսացի ընկերաբան, փիլիսոփայ, գրող, մարդաբան[6] եւ անուանի հասարակական գործիչ[7]։

ֆրնս․ Pierre Bourdieu
ֆրանսերէն՝ Pierre Bourdieu
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Pierre Félix Bourdieu[1]
Ծնած է 1 Օգոստոս 1930
Ծննդավայր Denguin, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսա[1]
Մահացած է 23 Յունուար 2002 (71 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 12-րդ շրջան, Ֆրանսա[2]
Քաղաքացիութիւն Ֆրանսա Ֆրանսա
Ուսումնավայր Բարձրագույն նորմալ դպրոց?
Lycée Louis-Barthou?
Կայսերական վարժարան․ այժմ՝ Լուի լէ Կրան Երկրորդական վարժարան
Ազդուած է Կարլ Մարքս?, Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ?, Միշել Ֆուկո?, Էմիլ Դյուրկհայմ?, Մաքս Վեբեր?, Կլոդ Լևի-Ստրոս?, Maurice Merleau-Ponty?, Լյուդվիգ Վիտգենշթայն?, Ժորժ Կանգիլեմ?, Թովմաս Աքուինացի, Արիստոտէլ, Jean-Claude Passeron?, Ժան Պոլ Սարտր?, Peter L. Berger?, Thomas Luckmann? եւ Abdelmalek Sayad?
Երկեր/Գլխաւոր գործ Distinction?, Les Héritiers? եւ Reproduction in Education, Society, and Culture?
Մասնագիտութիւն

Ընկերաբան, փիլիսոփայ,

հրատարակիչ, գրող, մարդաբան,
Աշխատավայր Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց?
Ֆրանսայի Քոլէճ[3][4]
Փարիզի Արուեստներու Բաժանմունք
Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց?
Փարիզի Համալսարան
Լիլի գիտության և տեխնիկայի համալսարան?
Վարած պաշտօններ Նախագահ եւ տնօրէն[5]
Անդամութիւն Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա?, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ Association de réflexion sur les enseignements supérieurs et la recherche?
Ամուսին Marie-Claire Bourdieu?
Երեխաներ Էմանուել Բուրդյո?, Laurent Bourdieu? եւ Jérôme Bourdieu?

Կենսագրութիւն

Խմբագրել

Փիէռ Պուրտիէօ ծնած է 1930 թուականի Օգոստոս 1-ին՝ Ֆրանսայի եւ Սպանիոյ սահմանը գտնուող գիւղի մը մէջ։ 1955-ին Փարիզի մէջ աւարտած է բարձրագոյն մանկավարժական դպրոցը, ապա սկսած է դասաւանդել Մուլէնի երկրորդական վարժարանէն ներս:

1958-ին կը տեղափոխուի Ալճերիա: Ալճերիոյ մէջ ընթացող պատերազմի ժամանակ ան կ'իրականացնէ ազգագրական հետազօտութիւններ, որոնց հիման վրայ ան, յետագային, կը գրէ իր «Ալճերիոյ ընկերաբանութիւն» գիրքը:

1964-ին կը նշանակուի Փարիզի բարձրագոյն գործնական հետազօտական դպրոցի տնօրէն:

1975-ին կը գլխաւորէ Եւրոպական ընկերաբանական կեդրոնը եւ հետազօտական խումբի մը հետ համատեղ կը ստեղծէ «Գիտական աշխատանքներ ընկերաբանական գիտութիւններու մէջ» ամսագիրը:

1993-ին կը պարգեւատրուի “Médaille d’or du Centre National de la Recherche Scientifique” (CNRS) մետալով, իսկ 1996-ին կը ստանայ Կոֆֆմէնի անուան մրցանակը Քալիֆորնիոյ համալսարանին կողմէ, ինչպէս նաեւ 2001-ին կը ստանայ մետալ՝ Ռոյալ մարդապանակն համալսարանին կողմէ[8]:

Ան կը մահանայ 2002-ին, Յունուար 23-ին (71 տարեկանին), քաղցկեղէ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել