Փոլ Պoղոսեան
Փոլ Արթին Պօղոսեան (անգլերէն՝ Paul Artin Boghossian, 4 Յունիս 1957[1], Հայաստան), ամերիկահայ փիլիսոփայ, Նիւ Եորքի համալսարանի փիլիսոփայութեան արծաթէ փրոֆէօր, ուր այժմ ամպիոնի վարիչ է (այդ պաշտօնը զբաղեցուցած է նաեւ 1994-2004 թուականներուն)[4]։ Անոր հետազօտական հետաքրքրութիւններն են իմացաբանութիւնը, միտքի եւ լեզուի փիլիսոփայութիւնը։ Ան նաեւ Նիւ Եորքի փիլիսոփայութեան հիմնարկի տնօրէնն է եւ Պիրմինկհեմի համալսարանի փիլիսոփայութեան վաստակաւոր հետազօտող պրոֆէսօր[5]։
Փոլ Պoղոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 4 Յունիս 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Հայաստան |
Ուսումնավայր |
Փրինսթընի Համալսարան Սթենֆորտի Համալսարան |
Մասնագիտութիւն | փիլիսոփայ, համալսարանի դասախօս, ակադեմիկոս |
Աշխատավայր |
Նիւ Եորք Համալսարան[2][3] Միշիկընի Համալսարան, |
Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Կրթութիւն եւ ասպարէզ
ԽմբագրելՓոլ Պօղոսեանն ունի հայկական ծագում[6]։ 1976 թուականին Փոլ Պօղոսեան Թրենթի համալսարանէն ստացած է փիլիսոփայութեան պսակաւոր աստիճան[7], իսկ 1987 թուականին Փրինսթոնի համալսարանէն՝ դոկտորի աստիճան։
Բացի Նիւ Եորքի համալսարանին մէջ զբաղեցուցած այժմեան պաշտօնէն, ան 1984-1992 թուականներուն եղած է Միշիկընի համալսարանի փիլիսոփայութեան փրոֆէսօր, ան եղած է նաեւ Փրինսթոնի համալսարանի հրաւիրեալ փրոֆէսօր։
Պօղոսեան նախապէս եղած է մարդասիրական գիտութիւններու ազգային հիմնադրամի, Մակտալէն քոլէճի, Օքսֆորտի, Լոնտոնի համալսարանի եւ Աւստրալիոյ ազգային համալսարանի կրթաթոշակառու։
Նիւ Եորքի մարդասիրական գիտութիւններու հիմնարկի անդամ է։ «Philosophical Studies եւ Philosophers' Imprint » ամսագիրներու խմբագրական խորհուրդի կազմին մաս կը կազմէ։
Պօղոսեան նաեւ «Գիտելիքներու համաշխարհային երկխօսութիւն» հիմնադրամի Գիտական խորհրդակցական խորհրդի անդամ է[8]։
Անոր «Վախ գիտելիքէն» գիրքը արժանացած է «Ընտրութիւն» մրցանակի, իբրեւ 2006 թուականի լաւագոյն ակադեմիական գիրք։
2012 թուականին ան ընտրուած է Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիայի անդամ[9]։
Ընտրուած հրատարակութիւններ
ԽմբագրելԳիրքեր
Խմբագրել- Content and Justification: Philosophical Papers, Oxford University Press, 2008.
- Fear of Knowledge: Against Relativism and Constructivism, Oxford University Press, 2006.
Յօդուածներ
Խմբագրել- "How Are Objective Epistemic Reasons Possible?" in Philosophical Studies, Dec 2001, pp. 340–380.
- "Inference and Insight," in Philosophy and Phenomenological Research, November, 2001, pp. 633–641.
- "On Hearing the Music in the Sound," in The Journal of Aesthetics and Art Criticism (2002).
- "The Gospel of Relaxation" (review of The Metaphysical Club by Louis Menand), The New Republic, September 2001.
- "What is Social Construction?" in Times Literary Supplement, February 23, 2001, pp. 6–8.
- New Essays on the A Priori (co-edited with Christopher Peacocke), Oxford University Press 2000.
- "Knowledge of Logic," in New Essays on the A Priori, Oxford University Press 2000.
- "Analyticity," in Bob Hale and Crispin Wright (eds.): The Philosophy of Language (Oxford: Basil Blackwell, 1997), pp. 331–368.
Լրատուամիջոցներով
Խմբագրել- 'The Secrets of the World': Debate with philosophers Rebecca Roache and Hilary Lawson, and author Rupert Sheldrake.
- 'The Word and the World': Debate with philosopher Ray Monk and novelist Joanna Kavenna.
- 'Strange New Worlds': Debate with literary critic Terry Eagleton and Chocolat author Joanne Harris.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 PAUL ARTIN BOGHOSSIAN. Curriculum Vitae
- ↑ https://as.nyu.edu/faculty/paul-boghossian.html
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Department of Philosophy Administrative Officers» (անգլերէն)
- ↑ «Archived staff profiles - College of Arts and Law - University of Birmingham» (անգլերէն)
- ↑ An Interview with Paul Boghossian, Khatchig Mouradian, Aztag Daily.
- ↑ Professor Paul Boghossian Profil on University of Birmingham.(անգլերէն)
- ↑ The World Knowledge Dialogue Foundation has a new Scientific Board, 16 July 2007(անգլերէն)
- ↑ American Academy of Arts and Sciences 2012 Fellows (and their affiliations at the time of election)(անգլերէն)