Քիրսթէն Տանսթ
Քիրսթէն Տանսթ (30 Ապրիլ 1982[1][2][3], Point Pleasant, Օուշն շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոտել։ Յայտնի ֆիլմերէն են «Ճումանճի» եւ «Սարդ-մարդը»:
Քիրսթէն Տանսթ գերմաներէն՝ Kirsten Dunst | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Kirsten Caroline Dunst |
Ծնած է | 30 Ապրիլ 1982[1][2][3] (42 տարեկան) |
Ծննդավայր | Point Pleasant, Օուշն շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Գերմանիա |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Լուտերականութիւն |
Ուսումնավայր |
Notre Dame High School? Ranney School? |
Մասնագիտութիւն | դերասանուհի, կինոդերասանուհի, Հնչիւնաւորող, մարդապատկեր, երգչուհի, հեռուստատեսային դերասան, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող |
Անդամութիւն | SAG-AFTRA? |
Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ամուսին | Ջեսի Փլեմոնս?[4] |
Կենսագրութիւն
ԽմբագրելՏանսթը Փոյնթ Փլիզընթ, Նիւ Ճըրզի ծնած է, Կլաուս Հերման Տանսթի եւ Ինես Ռըփրեխտին ընտանիքին: Ան ունի կրտսեր եղբայր մը, Քրիսթիան[5] Անոր հայրը Siemens-ին աշխատած է որպէս բուժծառայող, մայրըէ Lufthansa-ին որպէս ուղեկցուհի: Ան նկարիչ եղած է նաեւ եւ որոշ ժամանակ պատկերասրսհի մը տէրը:[6] Տանսթի հայրը գերմանացի է, Համպուրկ ծնած է, մայրը Նիւ Ճըրզի ծնած է գերման եւ շուէտացի ծագումով ծնողքէն:[7] Մինչեւ տասնմէկ տարեկանը Նիւ Ճըրզի բնակած եւ սորված է: 1993-ին անոր ծնողքը կը բաժնուի եւ որու հետեւանքով ան իր եղբօր եւ մօր հետ տեղափոխուեցաւ Լոս Անճելըս:
Գործունէութիւն
ԽմբագրելՏանսթի համար նուաճում դարձած է 1994-ին իր խաղցած վեմպայր երեխայի դերը «Հարցազրոյց վեմպայրի հետ» ֆիլմի մէջ։ Ֆիլմը ոչ միանշանակ գնահատումներ ստացած է, սակայն քննադատները Տանսթի աշխատանքը գոված են[8]: Ռոճըր Էպերթը մեկնաբանած է, որ Տանսթի ըրած երեխայ վեմպայրի մարմնաւորումը ֆիլմի ամենասարսափազդու դրուագներէն է:[9]: Ֆիլմին մէջ եղած է անոր առաջին պատկերային համբոյրը Պրետ Փիթի, որ իրմէ 18 տարիով մեծ էր:[10]: Իր դերին համար Տանսթը ստացաւ MTV Movie Awards («Տարուան յառաջադիմութիւն»), Սաթուրն մրցանակը:
Անձնական կեանք
Խմբագրել2008-ի սկիզբին Տանսթը դեպրեսիայէն բուժում ստացած է Եութա նահանգի «Cirque Lodge» կեդրոնէն ներս:[11][12] Մարտի աւարտին ան կեդրոնէն դուրս ելած է եւ «Ամբողջ ամենալաւը» ֆիլմին նկարահանումներուն անցած է: Նոյն տարուան Մայիսին ան բացայայտ պատմած է բուժումներուն մասին փարատելու համար ոգելիցէն եւ թմրակախուածութենէն բուժուելու շշուկները: «Այժմ, երբ ես ինծի կը զգամ շատ աւելի ուժեղ, պատրաստ եմ ըսելու այդ մասին: Վհատութիւնը շատ լուրջ հիւանդութիւն մըն է, որուն մասին շշուկներ արձակելը անկարելի է»:[13][14] 2011-էն Տանսթն ունի Միացեալ նահանգներու Գերմանիոյ երկքաղաքացիութիւն:[15][16] 2002-էն մինչեւ 2004-ը Տանսթը կը հանդիպէր դերասան Ճէյլ Ճիլընհոլին (անգլերէն՝ Jale Gyllenhaal) հետ:[17] 2007-ին ան Razorlight խումբի մասնակից Ճոնի Պարելին (անգլերէն՝ Johnny Barrell) հետ սիրավէպ մը ունեցած է:[18] 2012-էն մինչեւ 2016 թուականները կը հանդիպէր «Ճամբուն վրայ» ֆիլմի իր գործընկեր դերասան Կարեթ Հետլունտին (անգլերէն՝ Garett Hedlund) հետ:[19] 2016-ին Տանսթը սկսաւ հանդիպիլ դերասան Ճեսի Փլեմընսին (անգլերէն՝ Jesse Plemons) հետ, որուն հետ նկարահանուած էր «Ֆարկոյ» ֆիլմաշարին մէջ:[20]. 2017-ի Յունուարին յայտնի դարձած է, որ անոնք նշանադրուեր են:[21]. Զոյգը ունի զաւակ մը՝ 2018-ի 3 Մայիսին ծնած Էնիս Հոուըրտ Փլեմընսը:[22][23]:
2004 թուականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններուն Տանսթը տեմոքրաթ թեկնածու Ճոն Քերրիին աջակցած է[24]։ Չորս տարի անց, ան պաշտպանած է նոյնպէս տեմոքրաթ Պարաք Օպամայի թեկնածութիւնը։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen
- ↑ https://pagesix.com/2022/07/08/kirsten-dunst-marries-longtime-boyfriend-jesse-plemons/ — 2022.
- ↑ «Former child star Kirsten Dunst praises mother Inez Rupprecht for giving her a 'normal' upbringing»։ Daily Mail։ August 19, 2015։ արտագրուած է՝ December 27, 2017
- ↑ Mock Janet։ «Kirsten Dunst Biography»։ People։ արխիւացուած բնօրինակէն July 23, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008
- ↑ Leith William (September 3, 2001)։ «Drop-dead successful»։ The Daily Telegraph (London, UK)։ արխիւացուած բնօրինակէն August 26, 2013-ին
- ↑ Rolling Stone Հարցազրոյց Վեմպայրի Հետ(անգլերէն)
- ↑ Հարցազրոյց Վեմպայրի Հետ Archived 2008-06-30 at the Wayback Machine.(անգլերէն)
- ↑ Entertainment Weekly Հարցազրոյց Վեմպայրի Հետ Archived 2008-10-01 at the Wayback Machine.(անգլերէն)
- ↑ «Kirsten Dunst Enters Rehab»։ People (անգլերեն)։ 7 февраля 2008։ արխիւացուած բնօրինակէն June 26, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008
- ↑ Mock Janet։ «Kirsten Dunst Biography»։ People (անգլերեն)։ էջ 2։ արխիւացուած բնօրինակէն June 16, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008
- ↑ «Dunst says rehab was for depression» (անգլերեն)։ Reuters։ 28 мая 2008։ արխիւացուած բնօրինակէն September 11, 2011-ին։ արտագրուած է՝ August 4, 2008
- ↑ Park Michael Y. (27 мая 2008)։ «Kirsten Dunst Breaks Silence on Rehab»։ People (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն June 16, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008
- ↑ Contactmusic.com Քիրսթէն Տանսթը Գերմանիոյ Քաղաքացի Դարձած է, Պերլին Պիտի Տեղափոխուի՞ Archived 2012-01-18 at the Wayback Machine.(անգլերէն)
- ↑ Daily Mail Melancholia? Nicht! Քիրսթէն Տանսթը Կը Ցուցնէ Իր Ուրախութիւնը Գերմանիոյ Քաղաքացի Դառնալու: (անգլերէն)
- ↑ Gyllenhaal call it quits: Diaz, Timberlake still on
- ↑ «Kirsten Dunst and Johnny Borrell split»։ www.chinadaily.com.cn։ արտագրուած է՝ 2017-10-24
- ↑ «Garrett Hedlund Reveals How He Began Dating Kirsten Dunst» (անգլերեն)։ Us Weekly։ 8 января 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-15-ին։ արտագրուած է՝ 2013-05-14
- ↑ French Megan (1 июня 2016)։ «Kirsten Dunst Kisses 'Fargo' Costar Jesse Plemons After Split From Garrett Hedlund»։ Us Weekly (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն July 23, 2016-ին։ արտագրուած է՝ July 18, 2016
- ↑ Webber Stephanie (12 января 2017)։ «'Fargo' Costars Kirsten Dunst, Jesse Plemons Are Engaged»։ Us Weekly (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն January 13, 2017-ին։ արտագրուած է՝ 13 January 2017
- ↑ Kirsten Dunst and Jesse Plemons Welcome Their First Child – a Baby Boy
- ↑ Baby Name Revealed! Kirsten Dunst and Jesse Plemons Name Newborn Son Ennis Howard
- ↑ Moss Corey (մարտի 3, 2004)։ «Celebs Go To The Post Office To Deliver Pro-Vote Message»։ MTV News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-14-ին։ արտագրուած է՝ դեկտեմբերի 12, 2008