Բացել գլխավոր ցանկը

Կաղապար:Ֆուտբոլիստ Օլիվր Ճիրուտ (ֆր.՝ Olivier Giroud, 30 Սեպտեմբեր, 1986, Շամպերի, Ֆրանսա), ֆրանսիացի ֆութպոլիստ, հարձակող։

Ասպարէզի մեծ մասը անցուցած է ֆրանսական «Գրենոբլ» ակումբին մէջ։ 2012 թուականին կը խաղայ Լոնտոնկան Արսենալ ֆութպոլի ակումբէն։ Մինչեւ Արսենալէն հանդէս գալը ան նաեւ խաղցած է ֆրանսական «Գրենոբլ», «Իստր», «Տուր», «Մոնպելե» ակումբներէն։ Ֆրանսիայի հավաքականի խաղցող, որու կազմին մէջ մասնակցած է 2012 թ. Եւրոպայի առաջնությունը։

Լիգա 2-ի լաւագոյն ռմբարկու 2010 թուականին, 2011 թ.-ի Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ մասնակից, Ֆրանսաի չէմպիոն եւ Լիգա 1-ի լաւագոյն ռմբարկու 2012 թուականին։

Ֆութպոլի ԱսպարէզԽմբագրել

Օլիվր Ճիրուտի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղած է "Գրենոբլ"-ը։ Երկու տարուայ ընթացքին այդ խումբը կը կազմէ Ժիրուն ընդհանուր առմամբ Ֆրանսիաի առաջնություն-այի մէջ մասնակցած 23 հանդիպման, սակայն ընդհամէնը երկու անգամ դուրս եկած է խաղադաշտ մեկնարկային կազմէն։ Մէկ տարի վարձատուելով "Իստր"-ի կազմէն հանդէս գալէն ետք, անոր տրանսֆերը "Գրենոբլ"-ից գնաց "Տուր"-ը։ "Տուր"-ի կազմին մէջ երկու հաջող խաղաշրջան անցկացնելու շնորհիվ, 2010 թուականին Օլիվր Ճիրուտ հրաւեր կստանայ "Մոնպելյե"-ից։ Պահպանելով լաւ մարզավիճակը՝ ան նախ 2011 հրաւեր ստացաւ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքական, ապա՝ մեկ տարի հետո, ան հայտնուեցաւ Եւրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներէն մեկում մէջ՝ "Արսենալ"-ին մէջ՝ ստորագրելով երկարատեւ պայմանագիր։[1]

ՁեռքբերումներԽմբագրել

Թիմային նվաճումներԽմբագրել

Անհատական նվաճումներԽմբագրել

  • Լիգա 2-ի լավագույն ռմբարկու։ 2009/2010 (21 գոլ)
  • Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ։ 2009/2010
  • Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։ 2011/2012 (21 գոլ)

Անձնական կիանքԽմբագրել

2011 թուականէն սկսած Օլիվր Ճիրուտ ամուսնացած է Ջենիֆերի հետ[2]։ Անոնց դուստրը՝ Ջեյդը, ծնած է 2013 թուականին յունիս 18–ին։ 2014 թուականի փետրւարին կը հաղորդէ, որ ան դաւաճանած է իր կնոջը մոդել Սելիա Քեյի հետ[3]։ Դաւաճանութեան մասին այդ խոսակցութիւնները սկսած են այն բանէն հետո, երբ Սելիա Քեյը իր Ինստագրամի էջին մէջ տեղադրած է մի նկար, որուն մէջ Օլիվր Ճիրուտ կիսամէրկ կը գտնուի հիւրանոցի մը մէջ։ Միջադեպէն ետք, ան իր Թվիթթերի էջին մէջ ներողութիւն կը խնդրէ իր կնոջմէ, սակայն աւելի ուշ պնդած է, որ իր եւ մոդելի միջև որևէ բան տեղի չէ ունեցած[4]։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը չէ ցանկացած մէկնաբանել այս ամէնը՝ ըսելով, որ կը ցանկանայ «հարգել անոր անձնական կիանքի գաղտնիգները»[5]։

Օլիվր Ճիրուտ կաթոլիկ է։ Հարցազրոյցներէն մէկում մէջ ան նշած է․ «Ես չեմ խաչակնքեր իմ խաղերէն առաջ, սակայն շատ փոքր աղոթգ մը կնեմ»։ Ան ինք զինք կը նկատէ որպէս «շատ հաւատարիմ մարդ»[6]։

ԾանոթագրութիւններԽմբագրել

  1. «Olivier Giroud agrees deal to join Arsenal»։ Sporting News։ 26 June 2012։ արտագրուած է՝ 2012 թ․ հունիսի 26 
  2. «Olivier Giroud and Wife Jennifer»։ February 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ Փետրուարի 15 
  3. http://www.dailymail.co.uk/sport/football/article-2560650/Olivier-Giroud-issues-grovelling-apology-wife-Arsene-Wenger-pictures-emerge-hotel-meeting-model-just-hours-game.html
  4. «I made a mistake... but I have not committed adultery! Giroud clears up Twitter apology to family after meeting model in hotel room»։ Daily Mail։ 19 February 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ օգոստոսի 24 
  5. http://www.dailymail.co.uk/embed/video/1083781.html
  6. «Why Olivier Giroud wants to spend it like Beckham»։ London Evening Standard։ 20 November 2014։ արտագրուած է՝ 2014 թ․ նոյեմբերի 22 

Կաղապար:Wikiquote