Ֆելիքս Վալոթոն
Ֆելիքս Էտուար Վալոթոն (28 Դեկտեմբեր 1865[3][4][5][…], Լոզան, Զուիցերիա[6][7][8] - 29 Դեկտեմբեր 1925[6][3][4][…], Նէյի-սիւր-Սեն[9][8][10])՝ ֆրանսացի արուեստագէտ, նկարիչ, փորանկարիչ, քանդակագործ, արուեստի քննադատ եւ վիպագիր մըն է։
Ֆելիքս Վալոթոն ֆրանսերէն՝ Félix Vallotton | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Félix Édouard Vallotton[1] |
Նաեւ յայտնի է իբրեւ | Vallotton, Felix[2] |
Ծնած է | 28 Դեկտեմբեր 1865[3][4][5][…] |
Ծննդավայր | Լոզան, Զուիցերիա[6][7][8] |
Մահացած է | 29 Դեկտեմբեր 1925[6][3][4][…] (60 տարեկանին) |
Մահուան վայր | Նէյի-սիւր-Սեն[9][8][10] |
Քաղաքացիութիւն |
Զուիցերիա[1] Ֆրանսա[11][1] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր | Ժիւլիան Ակադեմիա |
Ազդուած է | Charles Maurin?[12] |
Երկեր/Գլխաւոր գործ | Étude de fesses?, Եվրոպայի առևանգումը (Վալոտոն)?, Louis-Alfred Natanson?, The White and the Black?, The Sick Girl? եւ Intimités? |
Տեսակ | դիմապատկեր[7], Բնանկար[7], Նկարչութիւն[7], դիցաբանական գեղանկարչութիւն[7], Մերկ պատկերներ[7], ինքնանկար[7] եւ լուռ բնութիւն[7] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, քանդակագործ, Քաղաքական արուեստի քննադատ, փորագրիչ, նկարազարդող, վիպասան, նկարիչ-փորագրող, գրագէտ, գծանկարիչ, տեսողական արուեստագէտ, թերթի խմբագրիչ |
Անդամութիւն | Նաբի? |
Ամուսին | Gabrielle Bernheim?[13] |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՖելիքս Վալոթոնը ծնաւ 28 Դեկտեմբեր, 1865 թուականին, Լոզան, Զուիցերիա, միջին դասակարգէն բողոքական ընտանիքի մը մէջ։ 1882-ին մտաւ Փարիզի Ժուլիան Աքատեմիան, պոստ-իմպրեսիոնիստ արտիստներէ յաճախած արուեստարանները։ Տասը տարուայ մէջ, երիտասարդ զուիցերիացին կը յաջողի յայտնի դառնալ Փարիզի յառաջապահ արուեստագէտներու միջավայրին մէջ։ Իր հռչակը միջազգային կը դառնայ իր փորանկարներուն ու գծագրութիւններուն շնորհիւ։ Բազմաթիւ ցուցահանդէսներու կը մասնակցի։
1891-էն սկսեալ, բոլորովին կը նորոգէ փորանկարչութեան աւանդութիւնը։ Իր գործը կը սկսի շատ աւելի ցցւիլ։ Իր գծագրութիւնները շատ արժէքաւոր կը դառնան, ու կը սկսին օրաթերթներու ու պարբերաթերթներու մէջ տպուիլ։ 1899-ին կ'ամուսնանայ Կապրիէլ Պերնհայմին հետ։
1900-էն վերջ հետզհետէ կը ձգէ փորանկարչութիւնը, ինքզինքը աւելի նկարչութեան նուիրելու։ Կը նկարէ ընտանեկան պատկերներ, ու կը հետաքրքրուի դասական նիւթերով, տեսանկարներ, մերկ մարմիններ, կենդանագիրներ եւ նաթիւր-մորդներ, որ կը նկարագրէ անձնական ձեւով, իր ժամանակակից արուեստական հոսանքներէն դուրս։
1902-ին, Մարտին, կը ստեղծէ «Լասիէթ ո պըղ» (ֆրանսերէն՝ L'Assiette au Beurre) պարբերաթերթին ամենայ ինքնատիպ հրատարակութիւններէն մեկը, որ կը պարունակէ 23 քակուող փորանկարներ։
Իր առաջին անձնական ցուցադրութիւնը տեղի կ'ունենայ 1909-ին, Զիւրիխ։ Իր գործը յաճախ կը ցցւի Փարիզ, մանաւանդ 1910, Յունուարին, Տրիւէ ցոյցասրահը։ Նաեւ կը մասնակցի միջազգային ցուցադրումներու, Եւրոպա կամ ալ Ամերիկա։ Իր եղբայրը, Փոլ Վալոթոնը, կ'օգնէ իր աշխատանքը Զուիցերիա տարածելու։
Ֆելիքս Վալոթոնը աշխատասէր մէկն է, որ միշտ նոր ներշնչող նիւթեր կը փնտռէ, ու արտայայտուելու նոր ձեւեր։ Կը ներշնչուի Համաշխարհային Առաջին Պատերազմին վայրագութիւնով, ու պատերազմին վերջաւորութեան նոր յաջողութեան ժամանակաշրջան մը կ'ապրի։ Կը մահանայ 1925-in, ու կը թաղուի Փարիզի Մոնփարնաս գերեզմանատունը։
Նկարներ
Խմբագրել-
Նկարս (1885), musée cantonal des beaux-arts de Lausanne.
-
Գնդակը (1899), Paris, musée d'Orsay.
-
Ջուրին եզերքը քնացած մերկ կին (1921), musée d'art moderne et contemporain de Strasbourg.
-
Մերկ խարտեաշ կին, 1921, Städel
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 SIKART — 2006.
- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115971961
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Félix Vallotton
- ↑ 5,0 5,1 Félix Edouard Vallotton — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Валлоттон Феликс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 RKDartists
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://hls-dhs-dss.ch/de/articles/016179/2014-01-15/
- ↑ 9,0 9,1 9,2 https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6573462r/f63.item.r=Neuilly.texteImage
- ↑ 10,0 10,1 10,2 Большая российская энциклопедия — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ (unspecified title)
- ↑ Օրսե թանգարան — 1986.