Ֆրանսուա Հոլլանտ

Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Հոլլանտ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, ՄՀԱ(ֆր.)։ [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d], Օգոստոսի 12, 1954[…], Ռուան), ֆրանսացի քաղաքական եւ պետական գործիչ, Ֆրանսայի սոցիալիստական կուսակցութեան առաջին քարտուղար 1997-2008 թուականներուն։ Ֆրանսայի ազգային ժողովի պատգամաւոր (1988-1993, 1997-էն), Տիուլ քաղաքի քաղաքապետ (2001-2008)։ Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհուրդի նախագահ 2008-էն։

Ֆրանսուա Հոլլանտ
ֆրանսերէն՝ François Hollande
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ François Gérard Georges Nicolas Hollande
Ծնած է 12 Օգոստոս 1954(1954-08-12)[1][2][3][…] (70 տարեկան)
Ծննդավայր Ռուան[4]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[5][6][7]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք Կաթոլիկութիւն[8] եւ Անգիտականութիւն (փիլիսոփայութիւն)
Ուսումնավայր Պանթէոն-Ասսաս համալսարան
Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ
HEC Փարիզ?[9]
Վարչական ազգային դպրոց[10]
Jean-Baptiste-de-La-Salle de Rouen School?
Պաստերի լիցեյ?
Մասնագիտութիւն պետական գործիչ
Վարած պաշտօններ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ[11], Անտորայի Ֆրանսացի Փոխ Իշխան, First Secretary of the French Socialist Party?, mayor of Tulle?, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան[12], Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան[12], գերագոյն խորհրդական, Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան[12], Ֆրանսայի Ազգային Ժողովի երեսփոխան[12] եւ Եւրոպական Խորհրդարանի անդամ[13]
Անդամութիւն French-American Foundation? եւ HEC Alumni?
Կուսակցութիւն Սոցիալիստական կուսակցություն?[14][15]
Ամուսին Ժյուլի Գայեի?[16], Սեգոլեն Ռուայալ? եւ Վալերի Տրիերվեյլեր?
Ծնողներ հայր՝ Ժորժ Օլանդ?, մայր՝ Նիկոլ Թրիբեր?
Երեխաներ Julien Hollande?, Flora Hollande?, Thomas Hollande? եւ Clémence Hollande?
Ստորագրութիւն

Ֆրանսայի նախագահական ընտրութիւններ 2012-ի յաղթող Ֆրանսայի սոցիալիստական կուսակցութենէն։ Առաջին փուլին ստացած է քուէներու 28,63 %-ը՝ գրաւելով առաջին տեղը եւ Նիքոլա Սարքոզիի հետ երկրորդ փուլ անցած։ 2012 թուականի Մայիս 6-ին, երկրորդ փուլին յաղթանակ տարած է Սարքոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսայի 24-րդ նախագահը։

Ֆրանսուա Հոլլանտը աւարտած է Փարիզի Առեւտուրի բարձրագոյն դպրոցը, Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտը եւ Կառավարման ազգային դպրոցը (Վոլթերի տարի՝ 1980 թուական)։

Սոցիալիստական կուսակցութեան անդամ է 1979 թուականէն։ 1980 թուականին, աւարտելով Կառավարման ազգային դպրոցը, ան կը դառնայ Հաշուիչ պալատի հաշուեքննիչ։ Միեւնոյն ժամանակ կը դասախօսէ Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտին մէջ։

1981 թուականին, Ֆրանսուա Միթերանի՝ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ ընտրուելէն յետոյ, Ֆրանսուա Հոլլանտը կը դառնայ ծրագրի ղեկավար Էլիզէ պալատին մէջ։ 1981 թուականի Յունիսի խորհրդրանական ընտրութիւններուն Ֆրանսուա Հոլլանտը կ'առաջադրուի Կորեզ դեպարտամենտէն։ 1988-1991 թուականներուն ան տնտեսագիտութիւն կը դասաւանդէ Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտին մէջ։

1993 թուականին կը կորսնցնէ պատգամաւորական մանդատը։ Կը ստանձնէ Ժագ Տըլորի «Témoin» (Վկայ) ակումբի նախագահութիւնը, որ կը պահպանէ մինչեւ 1997 թուականը։

1994 թուականի Նոյեմբերին կը դառնայ Սոցիալիստական կուսակցութեան տնտեսական հարցերով ազգային քարտուղարը, իսկ 1995 թուականին Լիոնել Ժոսբենը զինք կը նշանակէ Սոցիալիստական կուսակցութեան խօսնակ։

2013 թուականի Հոկտեմբեր 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով կը պարգեւատրուի Փառքի շքանշանով[17]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Sycomore / Assemblée nationale
  2. Բրոքհաուզի հանրագիտարան
  3. Բրոքհաուզի հանրագիտարան
  4. Deutsche Nationalbibliothek Record #123636205 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.nytimes.com/2012/05/31/business/global/daily-euro-zone-watch.html
  6. http://www.nytimes.com/aponline/2015/02/06/world/africa/ap-af-boko-haram.html
  7. http://www.nytimes.com/aponline/2015/01/05/world/europe/ap-eu-france-libya.html
  8. La CroixParis: Bayard Presse, 2012. — ISSN 0242-6056; 2263-4894
  9. http://www.hec.fr/Grande-Ecole/FAQ
  10. https://www.lejdd.fr/Politique/ENA-le-classement-et-le-bal-des-enveloppes-800443
  11. (unspecified title)
  12. 12,0 12,1 12,2 12,3 http://www.assemblee-nationale.fr/13/tribun/fiches_id/1654.asp
  13. Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
  14. https://web.archive.org/web/20161107174207/http://www.ambafrance-cn.org/Francois-Hollande-Biographie.html
  15. https://www.workwithdata.com/person/francois-hollande-1954
  16. France 3 — 1992.
  17. (հայերեն) Ֆրանսուա Օլանդ, 2024-06-05, https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B8%D6%82%D5%A1_%D5%95%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4, վերցված է 2024-12-09