Ֆրանց Ֆինք
Ֆրանց Նիքոլաուս Ֆինք (գերմաներէն՝ Franz Nikolaus Finck, 26 Յունիս 1867, Քրեֆըլտ, Գերմանիա - 4 Մայիս 1910, Պերլին, Գերմանիա), ան գերմանացի լեզուաբան, հայագէտ եւ բանասիրական գիտութիւններու ուսուցիչ մըն է (1895)։
Ֆրանց Ֆինք գերմաներէն՝ Franz Nikolaus Finck | |
---|---|
| |
Ծնած է | 26 Յունիս, 1867 |
Ծննդավայր | Քրեֆըլտ, Գերմանիա |
Մահացած է | 4 Մայիս, 1910 |
Մահուան վայր | Պերլին, Գերմանական ռայխ |
Քաղաքացիութիւն | Գերմանական Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | Լեզուաբան, համալսարանի ուսուցիչ եւ հայագէտ |
Աշխատավայր | Համպոլտթ Համալսարան |
1909 թուականին Ֆրանց տեղափոխուած է Կովկաս՝ լեզուաբանութիւն ուսանելու համար։
Ֆինքը տիրապետած է Հայերէն լեզուին (գրաբարին եւ աշխարհաբարին)։ Ան հիմնադրած է (Zeit- schrift fiir armenische Philologiei, 1901-1904) պարբերականը, եւ հայերէն լեզուէն թարգմանած է հայ գրողներու տարբեր գործերը գերմաներէնի։ Անոր «Հայերէնի նոր գրական լեզուի դասագիրքը» (1902, համահեղինակ՝ Ստեփան Կանայեան) եւրոպական լեզուներով գրուած արեւելահայերէնի առաջին ձեռնարկն է։
Ֆրանց Ֆինքը մանրամասնօրէն նկարագրած եւ հրատարակած է 15 ձեռագիրներ (Աբգար Յարութիւն Յովհաննիսեանի հետ) եւ շարականներու երկու ժողովածուներ (Յակոբ Մանանտեանի եւ Ե․ Լ․ Տէանճեցեանի հետ) եւ կազմած է համալսարանի գրադարանին հայերէն բաժնին 104 ձեռագիրներու ցուցակը։ 1907 թուականին լոյս տեսած է անոր «Ուսումնասիրութիւն հայկական գնչուերէնու մասին» աշխատութիւնը՝ ուր ցոյց տուած է հայերէնի հնչիւնական եւ բառային եւ քերականական ազդեցութիւնները։