Ալեքսանտր Տիւմա (հայր)
Ալեքսանտր Տիւմա (24 Յուլիս 1802[1][2][3][…], Վիլլե Կոտրե[4][2][3][…] - 5 Դեկտեմբեր 1870[2][5][6][…], Puys, Տիէփ, Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա[2]), ֆրանսացի գրող, թատերագիր եւ լրագրող։ Աշխարհի ամենաշատ կարդացուող ֆրանսացի հեղինակներէն մէկը։ Անոր ամենայայտնի գիրքերէն են «Կոմս Մոնթէ-Քրիսթօ» եւ «Երեք հրացանակիրները» վէպերը։ Գրած է մօտաւորապէս 300 ստեղծագործութիւն։ Քանի որ անոր տղան եւս կը կրէր Ալեքսանտր անունը եւ գրող էր, չշփոթելու համար անուան մօտ յաճախ կ՚աւելցուի «հայր» բառը։
Ալեքսանտր Տիւմա ֆրանսերէն՝ Alexandre Dumas | |
---|---|
| |
Ծնած է | 24 Յուլիս 1802[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիլլե Կոտրե[4][2][3][…] |
Մահացած է | 5 Դեկտեմբեր 1870[2][5][6][…] (68 տարեկանին) |
Մահուան վայր | Puys, Տիէփ, Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա[2] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա[7] |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ազդուած է | Simon Ganneau? |
Երկեր/Գլխաւոր գործ | Կոմս Մոնթէ-Քրիսթօ, Երեք հրացանակիրներ?, Մարգո թագուհին?, Քսան տարի անց?, Կոմսուհի դը Մոնսորո?, Ժոզեֆ Բալզամո?, Քառասունհինգ?, Վիկոնտ դը Բրաժելոն?, Թագուհու կախազարդը?, Կոմսուհի դե Շարնի? եւ Անժ Պիտու? |
Մասնագիտութիւն | վիպասան, թատերագիր, գրագէտ |
Վարած պաշտօններ | president of the Société des gens de lettres? |
Անդամութիւն | Կաթոլիկ Իզաբելայի շքանշան? |
Ամուսին | Ida Ferrier?[8] |
Ծնողներ | հայր՝ Թոմաս Ալեքսանդր Դյումա?[2], մայր՝ Marie-Louise-Élisabeth Labouret Dumas? |
Երեխաներ | Ալեքսանտր Տիւմա[9][3][10], Անրի Բաուեր?, Marie Alexandrine Dumas? եւ Micaëlla-Clélie-Josepha-Élisabeth Cordier? |
Ստորագրութիւն |
Կենաք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Ֆրանսա։ Ան կը համարուէր խառնարիւն, քանի որ հայրական մեծ մայրը սեւամորթ ստրկուհի էր։ Պատերազմի հերոս հայրը կը մահանայ, երբ Ալեքսանտր տակաւին 4 տարեկան էր։
Ալեքսանտր Տիւմա կը փափաքէր դառնալ փաստաբան, սակայն ան Ֆրանսայի թագաւոր Օրլէանսի դուքս Լուի-Ֆիլիփի մօտ աշխատանքի սկսած է։
Մանկութիւնը, պատանեկութիւնը եւ երիտասարդութիւնը անցած են հարազատ քաղաքին մէջ։
Տիւմա որոշած է անպայման դառնալ թատերագիր։ Առանց դրամի եւ կապերու, յոյսը դնելով միայն հօր հին ընկերներու վրայ, ան որոշած է տեղափոխուիլ Փարիզ: 20-ամեայ Ալեքսանտր, որ չքաւորութեան պատճառաւ չունէր կրթութիւն, սկսած է լրացնել իր կրթութեան պակասը։ Անոր ընկերներէն մէկը կազմած է հեղինակներու ցանկը, որոնց գիրքերը պէտք է կարդար Ալեքսանտր։ Ցուցակի մէջ կային դասական, յուշագրական, տարեգրային աշխատութիւններ։
Ալեքսանտր Տիւմա, որ հոգ կը տանէր մօրը, ինչպէս նաեւ ապօրինի տղուն՝ Ալեքսանտրին, գրած է «Հենրի երրորդն ու իր արքունիքը» հատորը, որ ստեղծած է երկու ամսուայ ընթացքին։
Ֆրանսայի հասցուցած ամենակարեւոր գրողներէն մին Ալեքսանտր Տիւմա, Ռուսաստանի մէջ ապրած տարիներուն այդ երկրին մասին գրած է ճանապարհորդութեան գիրք մը։ Իսկ Իտալիոյ մէջ ապրած տարիներուն հրատարակած է «Ինտեփենտընթ» թերթը։
Ալեքսանտր Տիւմայի ստեղծագործութիւնները թարգմանուած են աշխարհի բազմաթիւ լեզուներու եւ բազմաթիւ թատերական ներկայացումներու եւ շարժանկարներու համար նիւթ հանդիսացած են։
Ալեքսանտր Տիւմա (հայր) մահացած է Տիէփի մէջ, Ֆրանսա։ Ան կեանքին աչքերը փակած է չքաւորութեան մէջ, որովհետեւ ապրած է զեխ կեանք մը։
Ծանօթագրութիւն
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 M. Br. Dumas, Alexandre // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 654–656.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Наркевич А. Ю. Дюма [отец] // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 4,0 4,1 4,2 Дюма // Энциклопедический лексикон — СПб.: 1841. — Т. 17. — С. 392–393.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://espn.go.com/nfl/draft2013/story/_/id/8919475/manti-teo-taking-indefinite-leave-twitter-according-source
- ↑ https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMDgtMTgiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6Mzk7czo0OiJyZWYyIjtpOjIwODI4MjtzOjE2OiJ2aXNpb25uZXVzZV9odG1sIjtiOjE7czoyMToidmlzaW9ubmV1c2VfaHRtbF9tb2RlIjtzOjQ6InByb2QiO30=#uielem_move=-156%2C-1409&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=101 — է. 18/48.
- ↑ F. T. M. Dumas, Alexandre (fils) // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 656–657.
- ↑ З. Венгерова Дюма-сын, Александр // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. XI. — С. 376–377.