Ալիս Յովհաննիսեան

Հայ արձակագիր, հրապարակագիր, մշակութաբան, մանկավարժ։

Ալիս Յովհաննիսեան (12 Սեպտեմբեր 1946(1946-09-12), Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ արձակագիր, հրապարակագիր, մշակութաբան, մանկավարժ։ Հայաստանի գրողներու միութեան անդամ (1995)։

Ալիս Յովհաննիսեան
Ծնած է 12 Սեպտեմբեր 1946(1946-09-12) (77 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք
Մասնագիտութիւն արձակագիր
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն

Կենսագրական գիծեր Խմբագրել

Ավարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատած է շարք ,ը ամսագիրներու եւ թերթերու մէջ՝ «Էկրան», «Գեղարուեստ», «Ֆիլմ», «Հայութիւն»։

Հեղինակ է բազմաթիւ գրականագիտական, հրապարակախօսական յօդուածներու։ Հայաստանի գրողներու միութեան արձակի բաժինի վարիչն է։

Պատմուածքները տպագրուած են ռուսերէն, անգլերէն, ‎ֆրանսերէն, ռումիներէն, պարսկերէն, ուքրաիներէն, վրացերէն լեզուներով։ Հեղինակ է 11 գիրքերու[1][2]։

Ծանօթագրութիւններ Խմբագրել