Ալի պին ալ-Հուսէյն
Ալի պին ալ–Հուսէյն (23 Դեկտեմբեր 1975, Ամման, Յորդանան), Յորդանանի թագաւոր Հուսէյն Ա. Իպն Թալալի երրորդ որդին եւ անոր երրորդ կնոջ՝ թագուհի Ալիայի երկրորդ երեխան։ 6 Յունուար 2011-էն ՖԻՖԱ-ի անդամ եւ Ասիոյ ֆութպոլի դաշնութեան փոխնախագահն է[1]։
Ալի պին ալ-Հուսէյն արաբերէն՝ علي بن الحسين | |
---|---|
| |
Ծնած է | 23 Դեկտեմբեր 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Յորդանան |
Քաղաքացիութիւն | Յորդանան |
Կրօնք | Իսլամութիւն |
Ուսումնավայր |
Փրինսթընի Համալսարան Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա? Salisbury School? |
Մասնագիտութիւն | ֆունկցիոներ |
Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ |
Ամուսին | Իշխանուհի Ռիմ ալ-Ալի |
Ծնողներ | հայր՝ Հուսեյն I իբն Տալալ?, մայր՝ Ալիա ալ-Հուսեյն? |
Երեխաներ | Abdullah bin Ali? եւ Jalilah bint Ali? |
Կայքէջ | alibinalhussein.com |
Յունուար 2015-ին յայտարարուած է, որ արքայազն Ալին Զեպպ Պլաթէրի թեկնածու է այդ տարուայ Մայիսին կայանալիք ՖԻՖԱ–յի նախագահի հերթական ընտրութիւններուն[2]։
Անձնական կեանք
ԽմբագրելԹագաժառանգ Ալին կրթութիւնը սկսած է Ամմանի Իսլամական ուսումնական քոլէժին մէջ։ Կրթութիւնը շարունակած է Մեծ Բրիտանիոյ եւ Միացեալ Նահանգներուն մէջ, ուր յաջողութիւն ունեցած է մարզանքի, յատկապէս՝ ըմբշամարտի մէջ[3]։
23 Ապրիլ 2004–ին թագաժառանգ Ալի ամուսնացած է CNN–ի նախկին լրագրող Ռիմ Պրախիմիի հետ, ով դիւանագէտ, Աֆղանստանի Միացեալ Ազգերու Կազմակերպութեան յատուկ ներկայացուցիչ Լախդար Պրախիմիի դուստրն է[4]։ Ամուսնութիւնը հրապարակայնօրէն նշուած է 7 Սեպտեմբեր 2004–ին[5]։ Անոնք ունին երկու զաւակ․ իշխանուհի Ճալիլա (ծնած է 16 Սեպտեմբեր 2005–ին) եւ իշխան Ապտուլա (ծնած է 19 Մարտ 2007–ին)[6]։
Պարգեւներ
Խմբագրել- Ալ–Հուսէյն Պին Ալիի Մեծ ժապաւէնի շքանշան
- Վերածնունդ բարձրագոյն շքանշանի ասպետ
- Յորդանանի Աստղ շքանշանի Մեծ ժապաւէն
- Պատուաւոր լեգէոնի (Ֆրանսա) շքանշան
- Ծագող արեւի շքանշան (Ճափոն)
- Թագաւորական Վիքթորեան շքանշանի հրամանատար–ասպետ (Մեծ Բրիտանիա)
- «Աւստրիական հանրապետութեան առաջ ծառայութիւններու» համար առաջին աստիճանի Մեծ խաչի պատուաւոր նշան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ BBC News
- ↑ «Prince Ali to challenge Sepp Blatter for Fifa presidency»։ BBC Sport։ 5 January 2015
- ↑ «Prince Ali turns 39»։ Jordan Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-12-23-ին։ արտագրուած է՝ 2018-10-27
- ↑ Матвеенко Ярослава (2 июня 2014 г.)։ «Жизнь по-королевски: монархия вчера,сегодня, завтра.: Королевские семьи Отцы и дети Часть первая»։ Жизнь по-королевски
- ↑ Маками։ «Тиары, диадемы,драгоценности Иордании. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru
- ↑ Zolli Chris (2015-05-29)։ «Prince Ali bin Hussein: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com
Արտաքին յղումներ
Խմբագրել- Official Website Archived 2011-02-28 at the Wayback Machine.
- Official Biography
- We Are Asia: Taking Our Place
- The West Asian Football Federation
- The Jordan Football Association
- Fédération Internationale de Football Association (FIFA)
- The Asian Football Confederation (AFC)
- The Royal Film Commission
- His Majesty King Abdullah II — Official Website