Իշխանուհի Ռիմ ալ-Ալի
Իշխանուհի Ռիմ ալ-Ալի (1969, Գահիրէ, Եգիպտոս) Ալճերացի լրագրող[1], ամուսնացած Յորդանանի Իշխան Ալի պըն Հուսէյնի 7 Սեպտեմբեր, 2004 թուականին: Ան նախկին Ալճերիոյ Արտագին Գործոց Նախարար եւ բարձր ՄԱԿ-ի պաշտօնեայ Լախտար Պրահիմիի դուստրն է[2]։ Իշխանուհիին մայրը, Միլա Պաքիք, կէս հայ եւ կէս խրուաթ է: Ան մեծցած է Անգլիոյ եւ Ալճերիոյ մէջ, եւ ուսումը ստացած է Ֆրանսա եւ ԱՄՆ:
Իշխանուհի Ռիմ ալ-Ալի | |
---|---|
| |
Ծնած է | 1969 |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն |
Ալճերիա Յորդանան |
Ուսումնավայր |
Փարիզի Համալսարան Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա? Փարիզի քաղաքական հետազօտութիւններու հիմնարկ |
Մասնագիտութիւն | լրագրող |
Ամուսին | Ալի պին ալ-Հուսէյն |
Ծնողներ | հայր՝ Lakhdar Brahimi? |
Երեխաներ | Jalilah bint Ali? եւ Abdullah bin Ali? |
Իշխանուհին եւ Իշխանը այժմ միասին Ամմանի մէջ կ'ապրին իրենց երկու զաւակներ Իշխանուհի Ժալիլա պընթ Ալիի եւ Իշխան Ապտալլահ պըն Ալիի հետ:[աղբիւրի կարիք ունի]
Ուսում
Խմբագրել- Պսակաւոր Արուեստից աշխարհագրութեան եւ Մագիստրոս Արուեստից անգլերէն գրականութեան Փարիզի Սորպոն համալսարանէն, աւարտած է պատուոյ ցանկին վրայ, 1990 թուականին:[աղբիւրի կարիք ունի]
- Փիլիսոփայական Մագիստրոս քաղաքագիտութեան Փարիզի Քաղաքական Հետազոտութիւններու Հիմնարկէն (ֆրան.՝ Institut d'Études Politiques de Paris կամ Sciences Po) 1991 թուականին:[3]
- Մագիստրոս Լրագրողական Աւարտական Դպրոցէն (Քըլամպիա Համալսարան), կեդրոնանալով միջազգային լրագրողութեան վրայ,1994 թուականին:[4]
Կենսագրական
ԽմբագրելՆախքան Ալի Իշխանին հետ ամուսնանալը, Իշխանուհի Ռիմ աշխատած է շատ մը միջազգային լրատուական կեդրոններու հետ, ինչպէս CNN, ուր ան սկսաւ արտադրիչի գործ վարել 1998 թուականին եւ յետոյ դարձաւ կայանին լրագրողը Պաղտատի մէջ 2001 թուականէն 2004 թուական: Ան աշխատած է շատ մը լրատուական կայաններու համար, ինչպէս՝ BBC, Dubai TV, Bloomberg TV, Radio Monte-Carlo Moyen-Orient եւ United Press International (UPI): Ան նախկին Տնօրէն Յանձնակատարն էր Յորդանանի Թագաւորական Ֆիլի Ձանյնաժողովին 2005 թուականի Յուլիսէն ի վեր:[5] Ան հիմնադիրն է Յորդանանի Մետիայի Հիմնարկին, որուն նպատակն է հիմնել Արաբական կեդրոն մը լաւագոյն լրագրողական ուսման համար, եւ նոյնիսկ կը վարէ Մագիստրոսի եւ ոլորտին մէջ այլ մարզումներու ծրագիրներ:[6][7]
Իշխանուհին նաեւ նախագահն է Ամմանի Միջազգային Ֆիլմի Փառատօնին (անգլ.՝ Amman International Film Festival կամ AIFF) 2017 թուականէն ի վեր:[8]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Jordan's Prince Ali to wed CNN reporter»։ hellomagazine.com։ արտագրուած է՝ 23 October 2014
- ↑ «The Hashemite Kingdom of Jordan»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-12-07-ին։ արտագրուած է՝ 2008-11-02
- ↑ «Board of Commissioners»։ Royal Film Commission (Jordan)։ արտագրուած է՝ 2008-11-28 [յղումը չկայ]
- ↑ «Her Royal High Princess Rym Al Ali»։ HRH Princess Haya Bint Al Hussein։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-09-17-ին։ արտագրուած է՝ 2008-11-02
- ↑ «Mr. Shigenobu Kato, Ambassador of Japan, delivered a speech at the graduation ceremony of the animation workshop on 27 January 2008»։ Embassy of Japan in Jordan։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-22-ին։ արտագրուած է՝ 2008-11-02
- ↑ «Founder»։ Jordan Media Institute (անգլերեն)։ 2018-09-07։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-11-04-ին։ արտագրուած է՝ 2021-02-19
- ↑ «New Projects Submitted to the IPDC»։ IPDC Bureau։ արտագրուած է՝ 2008-11-28
- ↑ https://www.jordantimes.com/news/local/curtains-go-amman-international-film-festival-awal-film-august-23