Անթոնիօ Կութերեշ

Անթոնիօ Մանուէլ տի Օլիւէյրայ Կութերեշ (30 Ապրիլ 1949(1949-04-30)[3][4][5][…], Լիզպոն[6][7][8][…]), փորթուկալցի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար (1 Յունուար, 2017)։

Անթոնիօ Կութերեշ
փորթ.՝ António Guterres
փորթ.՝ António Manuel de Oliveira Guterres
Ծննդեան անուն փորթ.՝ António Manuel de Oliveira Guterres[1][2]
Ծնած է 30 Ապրիլ 1949(1949-04-30)[3][4][5][…] (75 տարեկան)
Ծննդավայր Լիզպոն[6][7][8][…]
Քաղաքացիութիւն  Փորթուկալ[9][10][11]
Մայրենի լեզու Փորթուկալերէն
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
Ուսումնավայր Բարձրագոյն Ճարտարագիտական Հիմնարկ[6]
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ
Աշխատավայր Technical University of Lisbon?
Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն
Վարած պաշտօններ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար
Անդամութիւն Մադրիդյան ակումբ?[7][3], Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ?[12] եւ Friends of Europe?[13]
Կուսակցութիւն Սոցիալիստական կուսակցություն?[6][14]
Ամուսին Catarina Vaz Pinto?
Ծնողներ հայր՝ Virgílio Dias Guterres?, մայր՝ Ilda Cândida de Oliveira?
Կայքէջ antonioguterres.gov.pt(անգլերէն)
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Անթոնիօ Կութերեշ ծնած է 1949 թուականին Լիզպոն։ Բարձրագոյն կրթութիւնը ստացած է թեքնիքական հաստատութենէն ներս, ուր դասաւանդած է 1973-1975 թուականներուն: 1974 թուականին միանալով Փորթուկալի ընկերվարական կուսակցութեանը՝ կը զբաղի քաղաքականութեամբ։ 1992 թուականին կուսակցութեան գլխաւոր քարտուղար դարձած է, իսկ 1995-2002 թուականներուն Փորթուկալի կառավարութիւնը գլխավորած է [15]։ 2005 թուականէն՝ փախստականներու գծով ՄԱԿ-ի հանձնակատարը դարձած է։ 2016 թուականի Ապրիլ 7-էն Փորթուկալի պետական խորհրդատուն է։ 2016 թուականի Հոկտեմբեր 5-ին յայտարարուեցաւ Միաւորուած ազգերու կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնը ստանձնելու համար Անվտանգութեան խորհուրդի քուէարկութեան արդիւնքով Կութերիշի յաղթանակի մասին՝ [16]։

Անթոնիու Կութերիշը 2013 թուականէն Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամն է[17]։

Կը տիրապետէ փորթուկալերէնի, սպաներէնի, ֆրանսերէնի եւ անգլերէնի[15]։ 12Մայիս 2018-ին Անթոնիու Կութերիշը ուղերձ յղած է[18][19] Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Անձնական կեանք

Խմբագրել

1972 թուականին Կութերիշն ամուսնացած եղած է Լուիզ Ամելիա Կիմարայիշ ի Մելոյի հետ, որ 1998 թուականին քաղցկեղէն մահացած է։ Այդ ամուսնութենէ երկու զաւակ ծնած են։ 2001 թուականին ամուսնացած է Քաթարինէ Մարքիշ տէ Ալմէյտայ Վաշ Փինթուի հետ (ծն․ 1960)[15]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://unric.org/pt/biografia/
  2. https://www.parlamento.pt/DeputadoGP/Paginas/Biografia.aspx?BID=628
  3. 3,0 3,1 3,2 Guterres, AntónioCdM.
  4. 4,0 4,1 Who is Antonio Guterres, the next Secretary-General of the United Nations?The Daily Telegraph, 2016.
  5. 5,0 5,1 http://www.upi.com/topic/Antonio_Guterres/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Who is Antonio Guterres? Meet the UN's next secretary general — 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 BiographyGovernment of Portugal.
  8. 8,0 8,1 8,2 http://www.unhcr.org.tr/uploads/root/f&f_issue_03-eng(1).pdf
  9. http://www.nndb.com/lists/638/000106320/
  10. http://www.nndb.com/gov/962/000050812/
  11. http://news.bbc.co.uk/2/hi/europe/772059.stm
  12. The EFCR CouncilECFR.
  13. Board of trusteesFoE.
  14. https://www.workwithdata.com/person/antonio-guterres-1949
  15. 15,0 15,1 15,2 «Новый генсек ООН: кто такой Антониу Гутерриш?» (ռուսերեն)։ BBC։ 5 октября 2016։ արտագրուած է՝ 2016-10-06 
  16. David Santiago (5 октября 2016)։ «António Guterres é o novo secretário-geral da ONU» (պորտուգալերեն)։ Negócios։ արտագրուած է՝ 2016-10-06 
  17. «ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի. նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է»։ 168.am։ Հոկտեմբերի 6, 2016։ արտագրուած է՝ Հոկտեմբերի 6, 2016 
  18. Թերթ.am Անթոնիու Կութերիշը շնորհաւորած է Նիկոլ Փաշինեանին Archived 2019-04-07 at the Wayback Machine.
  19. Եռագոյն ՀՀ-ի Մէջ Իշխանութեան Խաղաղ Փոխանցումը Հրաշալի Օրինակ է. ՄԱԿ Գլխաւոր Քարտուղար (տեսանիւթ)