Աննա Աւստրիացի
Աննա Աւստրիացի, (ֆրանսերէն՝ Anne d'Autriche անգլերէն՝ Ana María Mauricia de Australia (de Habsburgo), Ֆրանսայի թագուհի, Ֆրանսայի թագաւոր Լուի ԺԳ. Արդարի կինը (18 Հոկտեմբեր 1615-էն): «Աւստրիացի» մականունը կը նշանակէ միայն ծագումով աւստրիական Հապսպուրկեան տոհմին պատկանիլը:
Աննա Աւստրիացի սպ.՝ Ana de Austria | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Ana María Mauricia de Austria y Austria-Estiria |
Ծնած է | 22 Սեպտեմբեր 1601 |
Ծննդավայր | Վալիատոլիտ, Քասթիլիա եւ Լիոն |
Մահացած է | 20 Յունուար 1666[1][2][3][…] (64 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա Սպանիա |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտութիւն | Իշխող թագուհի |
Վարած պաշտօններ | governor of Brittany? |
Ամուսին | Լուի Արդար |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիփ III, մայր՝ Մարկարիթա Աւստրիացի |
Երեխաներ | Լուի 15-րդ եւ Philippe, Duke of Orléans? |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՍպանիոյ թագաւոր Ֆիլիփ Գ.-ի եւ իր կնոջ՝ Մարկարիթա Աւստրիացիի դուստրը: Աննան կրտսեր քրոջ՝ Մարիա Աննայի հետ բարձր կրթութիւն ստացած էր՝ սորված լատիներէն, եւրոպական լեզուներու հիմունքներ, կարել, պարել, գրագրութիւն, կրօնի պատմութիւն եւ Հապսպուրկեան տոհմի ծագումնաբանութիւն:
1612-ին Սպանիոյ թագաւոր Ֆիլիփ Գ. ամուսնական պայմանագիր մը կնքէ, որու համաձայն՝ Ֆրանսայի երիտասարդ թագաւոր Լուի Ժգ. Արդարը կ'ամուսնանայ Սպանիոյ արքայադուստր Աննային հետ: Այս ամուսնութիւնը անհրաժեշտ էր դիւանագիտական նպատակներով, քանի որ այդ օրերուն Սպանիան եւ Ֆրանսան պատերազմի եզրին էին: Ամուսնական պայմանագիրով նախատեսուած էր նաեւ, որ արքայադուստր Աննան կ'ամուսնանայ Լուիի հետ միայն այն ատեն, եթէ վերջինիս քոյրը՝ Իզապելլան դառնայ Աննային կրտսեր եղբօր՝ արքայազն Ֆիլիփ Դ.-ի (Սպանիոյ թագաւոր) կինը:
1615-ի վերջը 14-ամեայ Աննան կը մեկնի Ֆրանսա եւ 18 Հոկտեմբերին կ'ամուսնանայ Լուի Ժգ.-ի հետ: Սկիզբը թագաւորը հիացած էր իր կնոջմով, որ իրապէս կը համարուէր Եւրոպայի առաջին գեղեցկուհին, բայց որոշ ժամանակ մը ետք կը պարզուի, որ երիտասարդ զոյգը ընդհանրապէս պատրաստ չէր ընտանեկան կեանքին: Անոնց յարաբերութիւնները հետզհետէ կը սառին: Աննան կը հակի դաւաճանութեան, սադրանքներու եւ բանսարկութիւններու: Թագուհին կ'աջակցէր Ռիշելիոյ դէմ դաւադրութիւններուն:
Այս բոլորին վրայ կ'աւելնայ նաեւ այն իրողութիւնը, որ Լուի Ժգ.-ի եւ Աննայի ամուսնութեան 23 տարիները անպտուղ էին, եւ միայն 1638 ու 1640 թուականներուն, քանի մը անյաջող յղութիւններէ ետք, Աննա կը ծնի երկու որդի, ապագայ Լուի Ժդ.-ն եւ Ֆիլիփ Ա. Օռլիանցին (Ֆրանսա):
1643-1651 թուականներուն Աննա Աւստրիացին փոխարքայ կը նշանակուի մանկահասակ Լուի Ժդ.-ին, սակայն ըստ էութեան, պետութիւնը կը ղեկավարէր Ճուլիօ Մազարինին, զոր Աննա առաջին նախարար նշանակած էր: 1661-ին, Մազարինիի մահէն ետք, երբ Լուի Ժդ. կը սկսի ինքնուրոյն ղեկավարել երկիրը, զինք կը հեռացնեն թագաւորական խորհուրդէն: Մայր թագուհին այլեւս քաղաքական ազդեցութիւն չ'ունենար թագաւորական գործերուն վրայ: Աւելի ուշ ան կը հեռանայ Վալ տը Կրասի աբբայութիւն:
Աննա Աւստրիացի կը մահանայ 20 Յունուար 1666-ին կրծքագեղձի քաղցկեղէն:
Գրականութեան մէջ
ԽմբագրելԱննա Աւստրիացիի եւ Լուի Ժգ.-ի յարաբերությունները կը դառնան (հայր) Ալեքսանտր Տիւմայի «Երեք հրացանակիրներ» յայտնի վէպին նիւթերէն մէկը: Աննա Աւստրիացիի կերպարին կը հանդիպինք նաեւ Տիւմայի «Քսան տարի անց» եւ «Վիքոնթ տէ Պրաժելոն, կամ Տասը տարի անց», «Կարմիր սֆինքսը» վէպերուն եւ «Լուի Ժդ.» կենսագրական գիրքին մէջ: «Կանանց պատերազմ» վէպին մէջ նոյնպէս յիշատակում կայ իր մասին: Անոր կերպարը կայ նաեւ անգլիացի գրող Էվէլին Էնթոնիի «Քարտինալին սէրը», Գէորգ Պորնի «Աննա Աւստրիացին, կամ թագուհիին երեք հրացանակիրները», Շառլ Տալիարտի «Աննա Աւստրիացիին առաջին սէրը» եւ Ճուլիէթա Պենցոնիի «Պետական գաղտնիքներ» շարքէն «Թագուհիին ննջասենեակը» վէպերուն մէջ:
Շարժանկարի մէջ
Խմբագրել- «Երեք հրացանակիրները», (անգլերէն՝ The Three Musketeers), ԱՄՆ, 1921,
- «Երեք հրացանակիրները» հեռուստաշարք, (ֆրանսերէն՝ Les Trois Mousquetaires), Ֆրանսա, 1921,
- «Քսան տարի անց», (ֆրանսերէն՝ Vingt ans après), Ֆրանսա, 1922,
- «Երկաթեայ դիմակ», (անգլերէն՝ The Iron Mask), ԱՄՆ, 1922,
- «Երեք հրացանակիրները» երաժշտական կատակերգութիւն, (անգլերէն՝ The Three Musketeers), ԱՄՆ, 1939,
- «Երկաթեայ դիմակով մարդը», (անգլերէն՝ The Man in the Iron Mask ), ԱՄՆ, 1939,
- «Երեք հրացանակիրները», (անգլերէն՝ The Three Musketeers), ԱՄՆ, 1948,
- «Քափիթան», Ֆրանսա, 1960,
- «Երեք հրացանակիրները», (ֆրանսերէն՝ Les Trois Mousquetaires), Ֆրանսա-Իտալիա, 1961,
- «Երկաթեայ դիմակ», (ֆրանսերէն՝ Le masque de fer), Ֆրանսա-Իտալիա, 1962,
- «Սիրանօ եւ Տարթանեան», (ֆրանսերէն՝ Cyrano et d’Artagnan), Ֆրանսա, 1964,
- «Լուիս Ժդ.-ի գահակալումը», (ֆրանսերէն՝ La prise de pouvoir par Louis XIV), Ֆրանսա, 1966,
- «Երեք հրացանակիրները», (ֆրանսերէն՝ Les Trois Mousquetaires), Մեծն Բրիտանիա-ԱՄՆ, 1973,
- «Չորս հրացանակիրները, միլետիի վրէժը», Մեծն Բրիտանիա-Սպանիա-Փանամա, 1974,
- «Երեք հրացանակիրներու վերադարձը», (անգլերէն՝ The Return Of The Three Musketeers), ԱՄՆ-Մեծն Բրիտանիա-Սպանիա-Փանամա, 1989,
- «Շառլոյի Չորս հրացանակիրները», (ֆրանսերէն՝ Les Quatre Charlots mousquetaires), Ֆրանսա, 1974,
- «Չորսն ընդդէմ Քարտինալի», (ֆրանսերէն՝ À nous quatre Cardinal!), Ֆրանսա, 1974,
- «Երկաթեայ դիմակով մարդը», (անգլերէն՝ The Man in the Iron Mask), Մեծն Բրիտանիա-ԱՄՆ, 1977,
- «Ռիշէլիէ», (ֆրանսերէն՝ Richelieu), Ֆրանսա, 1977,
- «Մազարինի» մինիշարք, (ֆրանսերէն՝ Mazarin), Ֆրանսա, 1978,
- «Տ'Արթանեանը եւ երեք հրացանակիրները»,(ռուս.՝ Д’Артаньян и три мушкетёра»), ՍՍՀՄ, 1978,
- «Հրացանակիրները քսան տարի անց», (ռուս.՝ Мушкетёры двадцать лет спустя), Ռուսաստան, 1992,
- «Աննա թագուհիին գաղտնիքը կամ երեսուն տարի անց», (ռուս.՝ Тайна королевы Анны, или Мушкетёры тридцать лет спустя), Ռուսաստան, 1993 *«Հրացանակիրներու վերադարձը, կամ քարտինալ Մազարինիի գանձերը», ռուս.՝ Возвращение мушкетёров, или Сокровища кардинала Мазарини), Ռուսաստան, 2009,
- «Լուի, մանուկ թագաւորը», (ֆրանսերէն՝ Louis, enfant roi ), Ֆրանսա, 1993,
- «Երեք հրացանակիրները», (անգլերէն՝ The Three Musketeers), Աւստրիա-Մեծն Բրիտանիա-ԱՄՆ, 1993,
- «Տ'Արթանեանի դուստրը», (ֆրանսերէն՝ La Fille de d'Artagnan), Ֆրանսա, 1994,
- «Հին երգեր նորի մասին 3», (ռուս.՝ Старые песни о главном 3), Ռուսաստան, 1997 год.
- «Երկաթեայ դիմակով մարդը», (անգլերէն՝ The Man in the Iron Mask), Մեծն Բրիտանիա-ԱՄՆ, 1998,
- «Թագաւորը կը պարէ», (ֆրանսերէն՝ Le Roi danse), Ֆրանսա-Գերմանիա-Պելճիքա, 2000,
- «Հրացանակիր», (անգլերէն՝ The Musketeer), Գերմանիա-Լուքսեմպուրկ-Մեծն Բրիտանիա-ԱՄՆ, 2001,
- «Հրացանակիրները», (անգլերէն՝ The Musketeers), Ֆրանսա-Մեծն Բրիտանիա, 2001,
- «Պլանշ», (ֆրանսերէն՝ Blanche), Ֆրանսա, 2002,
- «Միլետի» հեռուստաշարք, (ֆրանսերէն՝ Milady), Ֆրանսա, 2004,
- «Տ'Արթանեանը եւ երեք հրացանակիրները», (ռուս.՝ Д’Артаньян и три мушкетёра), Ռուսաստան, 2005,
- «Չորս հրացանակիրներ», (անգլերէն՝ The 4 Musketeers), Գանատա-Ֆրանսա-Մեծն Բրիտանիա-Չեխիա, 2005,
- «Վերսա՝ թագաւորին երազանքը», (ֆրանսերէն՝ Versailles, le rêve d'un roi), Ֆրանսա, 2008,
- «Թագուհին եւ քարտինալը» մինիշարք, (ֆրանսերէն՝ La reine et le cardinal), Ֆրանսա, 2009,
- «Թագաւորը, սկիւռը եւ իժը» հեռուստաշարք, (ֆրանսերէն՝ Le roi, l'écureuil et la couleuvre), Ֆրանսա, 2009,
- «Երեք հրացանակիրները», (անգլերէն՝ The Three Musketeers), ԱՄՆ, 2011,
- «Երեք հրացանակիրները», (ռուս.՝ Три мушкетёра), Ռուսաստան, 2013б
- «Ռիշելիէն, ծիրանին եւ արիւնը», (ֆրանսերէն՝ Richelieu, la pourpre et le sang), Ֆրանսա, 2014,
- «Հրացանակիրները», (անգլերէն՝ The Musketeers), Մեծ Բրիտանիա, 2014,
- «Վերսալ» հեռուստաշարք, (ֆրանսերէն՝ Versalles), Գանատա-Ֆրանսա, 2015:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Анна Австрийская // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 802.
- ↑ Collective Biographies of Women
- ↑ Lundy D. R. The Peerage