Անոյշ (Օփերա)
օփերա
Անոյշ (Օփերա), հայ ժողովրդական երաժշտական լեզուով գրուած առաջին լիաւարտ օփերան, որ ազգային օփերային գրականութեան մէջ ստեղծեց նոր ոճական ուղղութիւն։ Երաժշտութիւնը եւ թատերակը Արմէն Տիգրանեանի (ըստ Յովհաննէս Թումանեանի համանուն պոէմի)։ Գրուած է 1908-1912 թուականներուն Աղեքսանտրայի մէջ[1]:
Հայկական առաջին օփերան` «Անուշ»-ը առաջին անգամ Երեւանի մէջ կը ներկայացուի հեղինակ Արմէն Տիգրանեանի բեմադրութեամբ եւ ղեկավարութեամբ, Ջանփոլատեան թատրոնին մէջ` 1913-ին, ապա 25 եւ 28 յունիս 1920-ին։
-
4 Օգոստոս 1912-ի Աղեքսանտրայի Քաղաքային ժողովրդական տան մէջ կայանալիք Անոյշ օփերայի առաջին ներկայացման պաստառը։
-
12 Օգոստոս 1912-ի Աղեքսանտրայի Քաղաքային ժողովրդական տան մէջ կայանալիք Անոյշ օփերայի երկրորդ ներկայացման պաստառը։
-
29 Ապրիլ 1913-ի Պաքուի ՄՄայիլեան եղբայրներու օփերային մեծ թատրոնին մէջ կայանալիք Անոյշ օփերայի ներկայացման պաստառը։
-
4 Օգոստոս 1912-ի Պաքուի Մայիլեան եղբայրներու օփերային մեծ թատրոնին մէջ կայանալիք Անոյշ օփերայի ներկայացման պաստառը։
Բեմականացումներ
Խմբագրել- 1908 - առանձին հատուածներ աշակերտներու ուժերով ներկայացուած են Թիֆլիսի մէջ։
- 1912 - առաջին բեմադրութիւնը Աղեքսանտրիայի մէջ, սիրողական դերակատարներով։
- 1919 - Թիֆլիսի Արտիստական թատրոնին մէջ, ներկայացուած է Յ. Թումանեանի 50-ամեակին։
- 1935 - առաջին բեմադրութիւնը Երեւանի մէջ։ Յետագային ներկայացուած է 1000-էն աւել անգամ։
- 1939 - Վերաբեմադրուած է Երեւանի մէջ։
- 1939 - Երեւանեան ներկայացումը Մոսկուայի մէջ։
- 1941 - Ատրպէյճանի օփերայի եւ բալետի թատրոնին մէջ։
- 1956 - Վերաբեմադրուած է Երեւանի մէջ։
- 1956 - Երեւանեան ներկայացումը Մոսկուայի մէջ։
- 1956 - Ատրպէյճանի օփերայի եւ բալետի թատրոնին մէջ։
- 1959,1962 - Երեւանեան ներկայացումը Պաքուի մէջ
- 1963,1979,1987 - Երեւանեան ներկայացումը Թիֆլիսի մէջ
- 1969 - Երեւանեան ներկայացումը Մոսկուայի մէջ
- 1970 - Մարսէլի մէջ
- 1971 - Երեւանեան ներկայացումը Սոչիի մէջ
- 1972 - Փարիզի մէջ
- 1976 - Երեւանեան ներկայացումը Մոսկուայի մէջ
- 1978 - Երեւանեան ներկայացումը Քիեւում
- 1978 - Երեւանեան ներկայացումը Ռոստով-Տոնի մէջ
- 1979 - Երեւանեան ներկայացումը Լենինկրատի մէջ
- 1989 - Երեւանեան ներկայացումը ԱՄՆ-ի մէջ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
Աղբիւրներ
Խմբագրել- «Յառաջ», Բ. տարի, թիւ 131, 24 Յունիս 1920, Երեւան, էջ 1։