Անրի Կրեկուար, (21 Մարտ 1881(1881-03-21)[1][2][3], Յուի28 Սեպտեմբեր 1964(1964-09-28)[4][1][2][3], Բրյուսել), պելճիքացի հելլենագէտ, բիւզանդագէտ եւ հայագէտ։ Սորված է Լիէժի համալսարանին եւ Սորպոնի մէջ։

Անրի Կրեկուար
Ծնած է 21 Մարտ 1881(1881-03-21)[1][2][3]
Ծննդավայր Յուի
Վախճանած է 28 Սեպտեմբեր 1964(1964-09-28)[4][1][2][3] (83 տարեկանում)
Մահուան վայր Բրյուսել, Պելճիքա
Քաղաքացիութիւն Flag of Belgium (civil).svg Պելճիքա
Մասնագիտութիւն պատմաբան, համալսարանի փրոֆէսօր, բիւզանդագէտ, լեզուաբան
Աշխատավայր Բրյուսելի ազատ համալսարան
Անդամութիւն Բավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա եւ ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա

ԳործունէութիւնըԽմբագրել

Փիլիսոփայութեան եւ բանասիրութեան տոքթոր (19021909-էն դասախօսել է Պրիւսէլի Ազատ համալսարանին մէջ։ 1924-ին հիմնադրած է «Byzantion» հանդէսը։ 1930-1931-ններուն Պրիւսէլի մէջ հիմնադրած է Արեւելեան եւ սլաւոնանասիրութեան եւ պատմութեան հիմնարկը, ուր դասախօսելու հրաւիրած է նաեւ Նիկողայոս Ադոնցին։ Արժէքաւոր են Կրեկուարի ուսումնասիրութիւնները Պաուլիկեան շարժման, բիւզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսի մասին, ուր հեղինակը պաուլիկեաններու միջավայրին մէջ կը բաժնէ էպոսի առաջանալու եւ ձեւաւորուելու վերաբերեալ Նիկողայոս Ադոնցի եզրակացութիւնը։ Կարեւոր են Կրիկուարի յօդուածները զօրավար Նիկեփորոս Փոկասի, Հերակլիոս կայսեր հայկական ծագման, իններորդ դարոգ հայազգի նշանաւոր գործիչներուխ մասին։

ԳրականութիւնԽմբագրել

  • Les Armeniens entre Byzance et l’lslam, «Byzantion», 1935, t․ 10։
  • Digenis Akritas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942։
  • An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1։
  • Precision geographiques et chronologiques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947։

ԾանօթագրութիւններԽմբագրել

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։