Աշոտ Գրաշի
Աշոտ Գրաշի (Աշոտ Պաղտասար Գրիգորեան 9 Մայիս 1910[1], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] - 28 Փետրուար 1973[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ, 1935-ին անդամագրուած։ Գրաշի գրական անունը կազմուած է բանաստեղծի անունի եւ մականունի սկզբնատառերէն: Աշոտ Գրաշիի գրիչին կը պատկանի «Ազգ Իմ Փառապանծ» երգին բառերը:
Աշոտ Գրաշի Աշոտ Պաշտասար Գրիգորեան | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Աշոտ Բաղդասարի Գրիգորյան[1] |
Ծնած է | 9 Մայիս 1910[1] |
Ծննդավայր | Պաքու |
Մահացած է | 28 Փետրուար 1973[1] (62 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, թարգմանիչ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Ամուսին | Մարգարիտ Աթաբեկյան? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Պաքու։ 1929 թուականին աւարտած է տեղւոյնԱլեքսանտր Մասնիկեանի անուան հայկական դպրոցը, իսկ 1933-ին՝ Երեւանի Պետական Համալսարան-ի պատմագրական ճիւղը։ 1933-1946 թուականներուն եղած է Պաքուի Վ. Ի. Լենինի անուան գրադարանի հայկական բաժինի վարիչը, Ատրպէյճանի խորհրդային գրողներու միութեան հայկական բաժանմունքի քարտուղարը, «Կոմունիստ» հայերէն թերթի արուեստի եւ գրականութեան բաժինի վարիչը։
1946 թուականին տեղափոխուած է Երեւան։ Գրաշիի բանաստեղծութիւնները թարգմանուած են ԽՍՀՄ ժողովուրդներու շարք մը լեզուներու։ Մահացած է Երեւանի մէջ[2]։ ԽՄԿԿ անդամ 1941 թուականէն։
Պարգեւներ
Խմբագրել- Աշխատանքային Կարմիր Դրօշի Շքանշան
- «Պատուոյ Նշան» Շքանշան
Երկերու Մատենագրութիւն
Խմբագրել- «Մուտք», Պաքու, 1934, 159 էջ։
- «Ժողովրդի Հետ», Պաքու, 1938, 175 էջ։
- «Քնարական», Պաքու, Ազերնեշր, 1939, 277 էջ։
- «Ռազմի քնար», Պաքու, Ազերնեշր, 1942, 76 էջ։
- «Կռունկ», Պաքու, Ազերնեշր, 1944, 214 էջ։
- «Ամպաբերդ» (հերոսական տրամա), Պաքու, Ազերնեշր, 1945, 111 էջ։
- «Իմ Գարունը», Երեւան, Հայպետհրատ., 1946, 355 էջ։
- «Եղբայրութեան Աստղի Տակ», Երեւան, Հայպետհրատ., 1949, 190 էջ։
- «Երգը Թռչում Է Աշխարհով», Հայպետհրատ., Երեւան, 1952, 196 էջ։
- «Սարերի Սրինգը», Երեւան, Հայպետհրատ., 1957, 411 էջ։
- «Ծիածանի Եօթ Երգը», Երեւան, Հայպետհրատ., 1961, 527 էջ։
- «Երկեր» 2 հատորով, հատոր Ա., Երեւան, «Հայաստան», 1965, 358 էջ։
- «Երկեր» 2 հատորով, հատոր Բ., Երեւան, «Հայաստան», 1965, 318 էջ։
- «Ուր Ես Սիրոյ Մոլորակ», Երեւան, «Հայաստան», 1968, 335 էջ։
- «Արեւի Քոյրը», Երեւան, «Հայաստան», 1972, 43 էջ։
- «Կռունկների աղբիւր», Երեւան, «Հայաստան», 1976, 241 էջ։
Թարգմանութիւններ (ռուսերէնէ եւ ատրպէյճաներէնէ)
Խմբագրել- «Ալեքսանդր Պուշկին», Հեքիաթներ, բանաստեղծութիւններ, արձակ էջեր (ժողովածուին մէջ մտնող գործերու մէկ մասը թարգմանած է Աշոտ Գրաշին), Երեւան, պետհրատ., 1937, 214 էջ։
- «Ատրպէյճանական Պայաթիներ», Պաքու, Ազերնեշր, 1940, 91 էջ։
- «Նիզամի Կեանչիեւ», Գազելներ, Պաքու, 1940։
- «Սամետ Վուրղուն», Ընտիր բանաստեղծութիւններ, Երեւան, Հայպետհրատ., 1949։
- «Գէորգի Լիոնիձէ, Մանկութիւն Եւ Պատանեկութիւն», Երեւան, Հայպետհրատ., 1952, 158 էջ։
- «Նիքոլա Նեկրասով», Բանաստեղծութիւններ (գիրքին մէջ մտնող շարք մը բանաստեղծութիւններ թարգմանած է Աշոտ Գրաշին), Երեւան, Հայպետհրատ., 1962, 108 էջ։
- «Ապտուռահման Ճամի», Լիրիկա (ժողովածուին մէջ մտնող «Կիթաներ»-ը թարգմանած է Ա. Գրաշին), Երեւան, «Հայաստան», 1964, 100 էջ։
- «Կատրի Վալի, Հեռաւոր Պարտէզ», Երեւան, «Հայաստան», 1969, 163 էջ։
- «Նիկոլայ Նեկրասով», Բանաստեղծութիւններ (գիրքին մեջ մտնող շարք մը բանաստեղծութիւններ թարգմանած է Ա. Գրաշին), Երեւան, 1971, 127 էջ։
Մամուլ
Խմբագրել- «Վլատիմիր Սոսյուրա», Բանուորներն են գնում, լսեք քայլքը նրանց։ «Գրական թերթ», 1948, № 2:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 95