Ապտուլրազաք Կըրնա
Ապտուլրազաք Կըրնա (Կը՛րնա կը հնչուի) Abdulrazak Gurnah (20 Դեկտեմբեր 1948, Զանզիպարի կիսանկախ շրջան), գրագէտ։ 2021-ի գրականութեան Նոպելեան մրցանակի դափնեկիր։ 1968-էն ետք կ՛ ապրի ու կը գործէ Անգլիա։
Ապտուլրազաք Կըրնա անգլերէն՝ Abdulrazak Gurnah սուահիլի՝ Abdulrazak Gurnah արաբերէն՝ عبد الرزاق سالم قرنح[1] | |
---|---|
Ապտուլրազաք Կըրնա | |
Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։ |
Ծնած է | 20 Դեկտեմբեր 1948 |
Ծննդավայր | Զանզիպար |
Քաղաքացիութիւն |
Միացեալ Թագաւորութիւն Տանզանիա |
Ազգութիւն | Զանզիպարցի |
Ուսումնավայր |
Քենթ համալսարան Լոնտոնի Համալսարան |
Ազդած է | ափրիկեան զարգացման |
Երկեր/Գլխաւոր գործ | «Լռութիւնը հիանալով» Admiring Silence (1996), «Ծովուն մօտ» By the Sea (2001) եւ «Լքում» Desertion (2005) |
Տեսակ | արձակ |
Մասնագիտութիւն | գրագէտ |
Աշխատավայր |
Քենթ համալսարան Bayero University, Kano? |
Վարած պաշտօններ | Booker Prize judge?[2] |
Անդամութիւն | Թագաւորական գրական ընկերութիւն[3] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԱռաջին տարիները
ԽմբագրելԱպտուլրազաք Կըրնա ծնած է 20 Դեկտեմբեր 1948-ին Զանզիպարի Սուլթանութիւն (Այժմ Զանզիպար․ Թանզանիոյ սահմաններէն ներս կիսանկախ շրջան)։ Հայրը Եմենէն գաղթած գործարար մըն էր։ Ապտուլրազաք Զանզիպարի Ապստամբութեան ընթացքին, կը լքէ երկիրը եւ իբրեւ գաղթական Անգլիա կը հասնի։
Անգլիա նախ կ՛ ուսանի Քանթերպըրի Յիսուսի Եկեղեցւոյ Քոլեճը Canterbury Christ Church University (CCCU) եւ ապա Քենթ Համալսարան, ուր կ՛ արժանանայ Փիլիսոփայութեան Տոքթոր տիտղոսին։
Ասպարէզ
Խմբագրել1980-էն մինչեւ 1983 Կըրնա կը բանախօսէ Նիճերիոյ Պայերօ Քանօ Համալսարանը Bayero University Kano (BUK)։ Իսկ մինչեւ թոշակի ելլելը` 2017, Քենթ Համալասարանին մէջ գրականութիւն կը դասախօսէ։ 21 տարեկանին վէպեր կը սկսի գրել։ Անգլերէնով կը գրէ․ իր մայրենի լեզուն սուահիլին է։
Հակառակ թէ Կըրնայի գործերը դրական ընդունելութիւն կը գտնեն գրաքննադատներուն մօտ, առեւտրական հասկացողութեամբ յաջող չեն։ Սակայն Նոպելեան մրցանակի արժանացման յայտարարութիւնը, թափ կու տայ անոր գործերուն պահանջին, ըլլայ գրավաճառներուն կողմէ, ըլլայ հասարակութեան։
Բացի իր գործերէն, զանազան գործեր կը շարադրէ, յօդուածներ կը գրէ նախկին գաղթօճախներու ժամանակակից գրագէտներու մասին, ինչպէս օրինակ՝ V.S. Naipaul, Սալման Ռուշտի եւ Զոէ Վիքոպ։ «A Companion to Salman Rushdie» [4]հրատարութեան խմբագիրն է։ 1987-էն օգնական խմբագիր է Ուասաֆիրի Wasafiri գրական պարբերաթերթին։
Մաս կազմած է Քէյն եւ Պուքըր գրական մրցանակներու դատական կազմերուն։
Մրցանակներ եւ պատիւներ
Խմբագրել- 2006-ին Թագաւորական Գրական Ընկերութեան անդամ կ՛ ընտրուի։
- 7 Հոկտեմբեր 2021-ին, կը ստանայ Նոպել Գրականութեան մրցանակը։
Գործը
ԽմբագրելԳործերուն մեծ մասը կը վերաբերին Ափրիկէի արեւելեան ափերը եւ բոլոր դերակատարները (բացի մէկ հոգիէ) Զանզիպար ծնած են։ Բացի վէպերէն, նաեւ գրած է բազմաթիւ արձակ էջեր եւ պատմուածքներ։ Անոր գործերը ֆրանսերէնի, գերմաներէնի եւ շուէտերէնի թարգմանուած են։
Անգլերէն լեզուով վէպեր
Խմբագրել- Memory of Departure. – Լոնտոն, հրտ․Jonathan Cape, 1987
- Pilgrims Way. – Լոնտոն, հրտ․ Jonathan Cape, 1988
- Dottie. – Լոնտոն, հրտ․ Jonathan Cape, 1990
- Paradise. – Լոնտոն, հրտ․ Hamish Hamilton, 1994
- Admiring Silence. – Լոնտոն, հրտ․ Hamish Hamilton, 1996
- By the Sea. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2001
- Desertion. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2005
- The Last Gift. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2011
- Gravel Heart. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2017
- Afterlives. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2020
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://www.alarabiya.net/culture-and-art/2021/10/08/-عبدالرزاق-قرنه-ما-قصة-صاحب-نوبل-الجديد-وعلاقة-الأدب-بالجينات؟
- ↑ https://rsliterature.org/fellow/abdulrazak-gurnah-3/
- ↑ [1]
- ↑ 2021-ի Նոպել Գրականութեան մրցանակ(անգլերէն)
- ↑ the guardian - Ֆլուտ Ալիսոն, 7-10-2021(անգլերէն)
- ↑ bbc - Նոպել Գրականութեան մրցանակ, Ապտուլրազաք Կըրնա(անգլերէն)
- ↑ Ուասաֆիրի․ Մարդիկ – Ապտուլրազաք Կըրնա(անգլերէն)
- ↑ cbc - Բրիտանիա բնակող Ապտուլրազաք Կըրնա Նոպել Գրականութեան մրցանակին կ՛ արժանանայ(անգլերէն)
Արտաքին յղումներ
Խմբագրել- Wasafiri. Գրական պարբերաթերթ(անգլերէն)
- Նիճերիոյ Պայերօ Քանօ Համալսարան(անգլերէն)
- Պուքըր մրցանակ(անգլերէն)