Արա Պարթեւեան
Արա Պարթեւեան (1903[1] կամ 1902[2][3][4][…], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 23 Յուլիս 1986 կամ 1986[2][3][4][…], Փարիզ), հայ երաժշտահան եւ խմբավար:
Արա Պարթեւեան | |
---|---|
Ծննդեան անուն | Արա Պարթեւեան |
Ծնած է | 1903[1] կամ 1902[2][3][4][…] |
Ծննդավայր |
Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 23 Յուլիս 1986 կամ 1986[2][3][4][…] |
Մահուան վայր | Փարիզ |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1][5] |
Ուսումնավայր |
Փարիզի երգիչների դպրոց?[1] Փարիզի երաժշտանոց Փարիզի երգիչների դպրոց? |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար, խմբավար |
Աշխատավայր | Սիբան-Կոմիտաս |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելԾնած է Պոլիս: Երաժշտական սկզբնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ հայազգի յայտնի երաժշտահաններէն՝ Էտկար Մանասեանէն։
1923 թուականին տեղափոխուած է Փարիզ եւ երաժշտական կրթութիւնը շարունակած է Փարիզի երաժշտանոցէն ներս, ուրկէ շրջանաւարտ եղած է 1933 թուականին:
Ան իր առաջին երգերը սկսած է յօրինել 1929 թուականին, որմէ ետք սկսած է երաժշտութիւններ յօրինել Աւետիք Իսահակեանի, Պետրոս Դուրեանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տէրեանի, Սարմէնի եւ այլ յայտնի գրողներու խօսքերով:
Անոր առաջին մեծ համերգը տեղի ունեցած է 1932 թուականին:
Պարթեւեան 1934 թուականին Փարիզի մէջ հիմնած է հայկական «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը եւ բազմաթիւ առիթներով հանդէս եկած հայրենասիրական եւ ազգային երգերով, համերգներուն իբրեւ անուն ունենալով «Հայ երգի օր» խորագիրը:
1942 թուականին հիմնած է այլ երգչախումբ մը՝ «Փարիզի հայկական երգչախումբ» անունով, որ նոյնպէս բազմաթիւ առիթներով հանդէս եկած է:
Պարթեւեանի նշանաւոր գործերէն է Կոստան Զարեանի «Տատրագոմի հարսը» օփերան, «Գեղջկական համերգ»ը, «Անտառի մէջ», «Պատարագ»ը եւ այլ ստեղծագործութիւններ:
Պարթեւեան առաջին անգամ Հայաստանի մէջ հանդէս եկած է 1963 թուականին. մինչ այդ բազմաթիւ առիթներով հանդէս եկած է եւրոպական տարբեր երկիրներու մէջ, ինչպէս նաեւ Պոլսոյ մէջ:
Մինչեւ իր մահը Պարթեւեան եղած է Փարիզի հայկական եկեղեցւոյ երգչախումբի խմբավարն ու երգեհոնահարը[6]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 199–200.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.naxos.com/person/277402.htm
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 95. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ԱՐԱ ՊԱՐԹԵՒԵԱՆ (1902-1986)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-25