Պետրոս Դուրեան
Պետրոս Դուրեան (Զըմպայեան, 20 Մայիս (1 Յունիս) 1851[1][2], Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 21 Յունուար (2 Փետրուար) 1872[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2]), հայ բանաստեղծ, թատերագիր։
Պետրոս Դուրեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Պետրոս Զըմպայեան |
Ծնած է | 20 Մայիս (1 Յունիս) 1851[1][2] |
Ծննդավայր | Սկիւտար, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 21 Յունուար (2 Փետրուար) 1872[1][2] (20 տարեկանին) |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[3][1] |
Ուսումնավայր | Սկիւտարի Ճեմարան[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, թատերագիր, դերասան, թարգմանիչ, թատրոնի դերասան, Թատերագիր, գրագէտ |
Գրական անուն
ԽմբագրելՊետրոս Դուրեանի իսկական ազգանունը եղած է Զըմպաեան, սակայնան թարգմանած է «զըմպա»-ն եւ մականունը դարձուցած է Դուրեան[4]։
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Պոլիս, համեստ բայց մշակոյթով հարուստ Սկիւտար արուարձանը, երկաթագործի ընտանիքի մէջ։ Հայրը՝ Զմպայեան, մականունը ինք հայացուցած է՝ վերածելով Դուրեանի։ Սկիւտարի մէջ, ուսուցիչ ունեցած է Յակոբ Պարոնեանը։ 1868֊ին, ճեմարանը հազիւ աւարտած, կը նետուի գործի ասպարէզ՝ ընտանիքին օգնելու համար, բայց վատառողջ ըլլալով կը ստիպուի ձգել գրագիրի իր գործը։ Կը շարունակէ գրել, որ սկսած էր աշակերտական գրասեղաններէն իր վիպապաշտ թատերական բուռն գործունէութեան այդ տարիներուն եւ գտած լայն ընդունելութիւն։ Պահ մը ունեցած է բեմական գործունէութիւն, սիրուած է իբր դերեսան (մինչ արդէն համակրանք կը վայելէր Պոլսոյ ուսեալ երիտեսարդութեան մօտ՝ շնրհիւ իր բանաստծութիւններուն եւ ազնիւ ու եռանդուն նակարգիրին)։ Միայն վերջին մէկ-երկու տարին է որ, հիւանդութենէն ընկճուած, պիտի դառնար տխուր ու մռայլ։ Խնամքի պակասն ու չքաւորթիւնը արդէն տող պատրաստած էին թոքախտին իր տկար մարմինին մէջ։ 1870էն առողջական վիճակը կը ծանրանայ ու հազիւ մէկ տարի անցած, Պ.Դուրեան կը մահանայ։
Յարգանքի վեջին տուրք մը տալու համար կատարուած է փառաւոր յուղարկաւորթիւն մը։ Սկիւտարի գերեզմանատունը, ուր թաղուած է Դուրեան, շուտով դարձած է երիտասարդներու ուխատավայր։
Դուրեանի տապանագիրը գրուած է իր կրտսեր եղբօր Միհրանին կողմէ, որ յետագային պիտի ըլլար ծանօթ հոգեւորական եւ իր կարգին՝ բանաստեղծ։
Գրական գործունէութիւն
ԽմբագրելԳրել է բանաստեղծութիւններ, տրամաներ, զբաղուած է հրապարախօսութեամբ (եղած է «Օրագիր Ծլին Աւարայրւոյ» թերթի օգնական խմբագիր), կատարած թարգմանութիւններ (Վիքթոր Հիւկօ` «Թագաւորը Զուարճանում Է», Շէյքսփիր` «Մաքպէթ» եւ այլն)։ 1869 եւ 1871 թուականներուն «Օրագիր Ծլին Աւարայրւոյ», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներուն մէջ տպագրուած է տաղեր։ Գրական ժառանգութեան զգալի մասը (երգիծական ոտանաւորներ, «Տիգրան Բ․», «Կործանումն Հռովմա», «Շահատակութիւնք Հայոց» ողբերգութիւնները, թարգմանութիւններ, բազմաթիւ նամակներ) չեն պահպանուած։
1871 թուականի սկզբներուն, ի յայտ կու գան բանաստեղծի մահացու հիւանդութեան՝ թոքախտի աոաջին նշանները։ Նախապէս՝ կեանքով լեցուն պատանին, հիւանդութեան ուշադրութիւն չէր դարձներ եւ կը շարունակէր ստեղծագործել։ Այդ ժամանակ ան իր բարեկամներուն երկտող մը ուղղած էր ՝ «Մէկ պատառ թուղթերու վրայ արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատուեն եւ անոնց արեւ տեսցնեն»։ Անոր լաւագոյն երգերու մեծ մասը ստեղծուած է ուղիղ նոյն թուականի ընթացքին։ «Բանաստեղծ մը մահուանն չը սոսկար,- գրում է նա այդ օրերուն,- այն ատեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէնքն անմահ ըլլային եւ ես միայն մահկանացու»։
Բայց որքան ալ բանաստեղծը մահէն չի սարսափեր, դաժան հիւանդութիւնը կը կատարէր իր սեւ գործը։ Տարուան վերջաւորութեան, Դուրեանն արդէն գամուած էր անկողին։ Իսկ յաջորդ 1872 թ. 21 Յունուար-ի գիշերը, բանաստեղծը կը կնքէ իր մահկանացուն։ Անոր մահէն ետք, լոյս կը տեսնէ անոր առաջին գիրքը։
Երկերի մատենագիտութիւն
Խմբագրել- Տաղք եւ թատերգութիւնք, Կ. Պոլիս, 1872, 493 էջ:
- Տաղք եւ թատերգութիւնք: Նամականի: Դամբանական: Տապանագիր, Կ. Պոլիս, 1893, 260 էջ:
- Բանաստեղծութիւններ, Պաքու, 1900, 60 էջ:
- Բանաստեղծութիւններ, Վաղարշապատ, 1904, 60 էջ:
- Բանաստեղծութիւններ, Շուշի, 1905, 66 էջ:
- Սեւ հողեր կամ յետին գիշեր Արարատեան (թատերգութիւն), Կ. Պոլիս, 1908, 40 էջ:
- Տաղք եւ նամականի, Նիւ Եորք, 1918, 112 էջ:
- Ընտիր քերթուածներ, Վիեննա, 1922, 48 էջ:
- Քերթուածներ, Պէյրութ, 1926, 64 էջ:
- Սեւ հողեր կամ յետին գիշեր Արարատեան (թատերգութիւն), Կ. Պոլիս, 1928, 64 էջ:
- Տաղեր, ՅԵրեւան, 1932, 92 էջ:
- Տաղեր, ՅԵրեւան, 1936, 92 էջ:
- Տաղեր: Նամակներ: Դամբանական, Պէյրութ, 1940, 96 էջ:
- Ընտիր քերթուածներ, Հալէպ, 1945, 28 էջ:
- Տաղեր: Նամակներ: Հատուածներ, Վենետիկ, 1945, 96 էջ:
- Երկեր, Երեւան, 1947, 442 էջ:
- Հատընտիր էջեր, Հալէպ, 1951, 24 էջ:
- Քերթուածներ եւ նամակներ, Պէյրութ, 1952, 76 էջ:
- Տաղեր, Երեւան, 1954, 64 էջ:
- Քերթուածներ եւ նամակներ, Պէյրութ, 1956, 108 էջ:
- Տաղեր, Նամակներ: Հատուածներ, Վենետիկ, 1959, 94 էջ:
- Քերթուածներ, Պէյրութ, ա. թ., 65 էջ:
- Տաղեր, Երեւան, 1963, 84 էջ:
- Տաղեր, Երեւան, 1967, 108 էջ:
- Տաղք, Երուսաղէմ, 1967, 157 էջ:
- Նամականի, Երուսաղէմ, 1967:
- Տաղք եւ թատերգութիւնք, Երուսաղէմ, 1968:
- Երկերի ժողովածու, հատ. 1. Տաղեր, Հրապարակախոսություն, Նամականի, Երեւան, 1971, 368 էջ:
- Երկերի ժողովածու, հատ. 2. Թատերգություններ, Երեւան, 1972, 564 էջ:
- Տրտունջք (բանաստեղծություններ), Երեւան, 1973, 84 էջ:
- Երկեր. Տաղեր, Այլ բանաստեղծություններ, Թատերգություններ, Հրապարակախոսություն, Նամակներ, Երեւան, 1981, 456 էջ:
- Երկեր, Անթիլիաս, 1987, 210 էջ:
- Տաղեր, Երեւան, 2003, 80 էջ:
- Ստեղծագործությունների ժողովածու, Երեւան, 2011, 104 էջ:
- Տրտունջք (բանաստեղծություններ), Երեւան, 2011, 112 էջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 580. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Յետահայաց»․ Գրական կեղծանունները գուցէ եւ հետաքրքրական են, այնուամենայնիւ, տաղանդի հետ որեւէ առնչութիւն չունին, «Արմենպրես»։
Աղբիւր
Խմբագրել- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 34:
Արտաքին յղումներ
Խմբագրել- Կենսագրութիւնը եւ ստեղծագործութիւնները hayeren.hayastan.com-ի մէջ
- Ստեղծագործութիւնները armenianpoetry.com-ի մէջ Archived 2015-02-05 at the Wayback Machine.