Արթուր Մկրտիչեան
Արթուր Մկրտիչեան (16 Փետրուար 1959, Հադրութ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 14 Ապրիլ 1992, Ստեփանակերտ), Արցախի քաղաքական եւ պետական գործիչ, ԼՂՀ Գերագոյն խորհուրդի առաջին նախագահ, ազգագրագէտ։
Արթուր Մկրտիչեան | |
---|---|
| |
Ծնած է | 16 Փետրուար 1959 |
Ծննդավայր | Հադրութ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 14 Ապրիլ 1992 (33 տարեկանին) |
Մահուան վայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Արցախի Ազգային Ժողովի նախագահ? |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ծնած է 16 Փետրուար 1959 թուականին լեռնային Ղարաբաղի Հատրութի Էդիլլու գիւղը։ Աւարտած է Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժինը։
Աշխատած է Հայաստանի ազգագրական պետական թանգարանը։ Ընտրուած է Լեռնային Ղարաբաղի գերագոյն Խորհուրդի պատգամաւոր։ 14 Ապրիլ 1992-ին[1] եղերական մահը կտրեց անոր կեանքին թելը՝ ըստ պաշտօնական վարկածի մահացած էր զէնքի հետ անզգոյշ վարուելու հետեւանքով։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Արթուր Մկրտչեան. Արցախի Պետականութիւն Կերտողը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-09-02։ արտագրուած է՝ 2020-11-24
Աղբիւրներ
Խմբագրել- ՍԵՄ Հայդուկ թիւ 9