Աւանգարդ (թերթ)
Աւանգարդ, խորհրդային եւ յետխորհրդային շրջանի թերթ։ Խորհրդային ժամանակահատուածին հանդիսացած է ՀԼԿԵՄ Կենտկոմի (սկիզբը՝ ՌԿԵՄ Անդրկովկասեան երկրային կոմիտէի եւ ՀԿԵՄ Կենտկոմի) պաշտօնաթերթը, 1991 թուականէն վերագրանցուած է որպէս անկախ պարբերաթերթ եւ չէ պատկանած ու չէ հարած որեւէ կուսակցութեան, քաղաքական որեւէ ուժի։ 1998 թուականէն՝ շաբաթը մէկ անգամ պարբերականութեամբ։
Աւանգարդ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Խմբագիր | Ջուլիետ Մարտիրոսյան |
Հիմնադրուած է | 1923[1] |
Երկիր | Հայաստան |
Գրասենեակ | Երեւան, Հայաստան[1] |
Պարգեւներ | «Պատուոյ նշան» շքանշան |
Կայք | avangard.am |
Պատմութիւն
ԽմբագրելՀրատարակուած Է Երեւանի մէջ, 1923 թուականէն, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն լոյս չէ տեսած։ Արծարծած Է երիտասարդութեան կոմունիստական դաստիարակութեան խնդիրներ, լուսաբանած Հայաստանի կոմերիտական կազմակերպութիւններու աշխատանքը։ Կը տպագրուին երիտասարդ բանաստեղծներու եւ արձակագիրներու ստեղծագործութիւններ, գրախօսականներ արուեստի եւ գրականութեան մասին։ Աւանգարդը պարբերաբար հրատարակած Է «Ծիածան» էջը՝ նուիրուած սփիւռքահայ երիտասարդութեան կեանքին։ ԽՍՀՄ Գերագոյն սվէտի 3 Յուլիս 1973-ի հրամանագրով Աւանգարդը պարգեւատրուած է «Պատուոյ նշան» շքանշանով[2]։
Խմբագիրներ
Խմբագրել1923-1933 թուականներուն թերթը խմբագրած է խմբագրական կոլեգիան, այնուհետեւ խմբագիրները եղած են՝
- Հ. Միրզոյեան (1933-1937),
- Մ. Նահապետեան (1937),
- Ա. Նազարեան (1937),
- Ա. Ղազարեան (1938),
- Մ. Մանուկեան (1939),
- Ա. Մնացականեան (1940),
- Ա. Սիմոնեան (1941),
- Ա. Թադեւոսեան (1945-1949),
- Ա. Խաչիկեան (1949-1952),
- Մ. Թութխալեան (1952-1955, 1958-1959),
- Գ. Առաքելեան (1955-1958),
- Լ. Կրոյեան (1960-1969),
- 1969 թուականէն խմբագիրն եղած է Լ. Մանուկեանը,
- Գ. Հայրումեան,
- 1987 թուականէն խմբագիրը եղած է Մ. Զոհրաբեանը,
- 1997-ից՝ Ջուլիետ Մարտիրոսեան
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Մեր մասին»։ www.avangard.am։ արտագրուած է՝ 2017-03-15