Աւետիք Սահակեան
Աւետիք Սահակեան (Հայր Աբրահամ, 1863[1], Ստեփանաւան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1933[1], Լիբանան), հասարակական, քաղաքական գործիչ, 1918-ին Հայաստանի Ա. Հանրապետութեան առաջին խորհրդարանի նախագահ, ՀՅԴ կուսակցութեան անդամ:
Աւետիք Սահակեան | |
---|---|
| |
Ծնած է | 1863[1] |
Ծննդավայր | Ստեփանաւան, Թիֆլիսի գաւառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1933[1] |
Մահուան վայր | Լիբանան |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Ռուսական Կայսրութիւն |
Ուսումնավայր | Մոսկուայի Պետրովսկի Գիւղատնտեսական Ակադեմիա |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Վարած պաշտօններ | Հայաստանի Ազգային ժողովի նախագահ? |
Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ամուսին | Վարվառա (Վարիա) Սահակեան |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Լոռիի Ջալալօղլի (ներկայիս` Ստեփանաւան) քաղաքը: 1893-ին աւարտած է Պետրովեան ակադեմիան:
Հետագային փոխադրուած է Թիֆլիս, ուր հիմնած է հայ գիւղատնտեսական ընկերութիւնը, միաժամանակ խմբագրած է «Գիւղատնտես» պարբերաթերթը:
Մասնակցած է ՀՅԴ Բ. Ընդհանուր ժողովին եւ ընտրուած` Բիւրոյի անդամ:
Եղած է անդրկովկասեան Սէյմի անդամ, անդրկովկասեան կառավարութեան մէջ` մթերքի նախարար:
1914-ին ընտրուած է Ազգային խորհուրդի անդամ:
1 Օգոստոս 1918-ին եղած է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ[2], 1919-ին` խորհրդարանի փոխնախագահ, 1919 Օգոստոս-Հոկտեմբեր ամիսներուն` հանրային խնամատարութեան եւ աշխատանքի նախարար, այնուհետեւ` ժողովրդական տնտեսութեան նախարար:
Հայաստանի խորհրդայնացումէն ետք, 1920 Դեկտեմբերին ձերբակալուեցաւ պոլշեւիկներուն կողմէ: Կ'ազատի` շնորհիւ 1921 Փետրուարեան ապստամբութեան: Այնուհետեւ անցած է Պարսկաստան եւ ապա` Լիբանան[3]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ admina (2022-08-01)։ «Հայաստանի խորհրդարանում հնչած առաջին ճառը. 1918թ. օգոստոսի 1»։ Aniarc (en-US)։ արտագրուած է՝ 2023-06-06
- ↑ «Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-06-06