Բամբիռը, հայկական ֆոլք-ռոք խումբ[1]։

Բամբիռ

Պատմութիւն

Խմբագրել

Բամբիռ խումբը հիմնուած է 1978-ին Գիւմրիի մէջ։ Խումբի անդամներն էին Գագիկ «Ճաք» Բարսեղեանը (վոքալ, կիթառ), Գուրգէն Յակոբճանեանը (վոքալ, սրնգափող), եւ Թաթուլ Եղիազարեանը (թաւջութակ)։ 2003-ին Բամբիռը կ’արժանանայ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմէ «Լաւագոյն ռոք-խումբ» մրցանակին։ 2004-ին կը ներկայացնէ «Սալաօ» ռոք-օփերան՝ ըստ Էռնեսթ Հէմինկուէյի «Ծերունին եւ ծովը» պատմուածքին։ Նոյն թուականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք խումբերէն, շարք մը համերգներով ելոյթ կ'ունենայ Իրանի մէջ։ 2007-ին Աշոտը կը լքէ խումբը, եւ թմբկահարին փոխարէն խումբին մէջ տեղ կը գրաւէ Վարդան Փարեմուզեանը։ 2010-ին խումբը կը մասնակցի Eurovoice միջազգային մրցոյթին «That's fine with us» երգով եւ կը գրաւէ երրորդ դիրքը։[2]

15 Ապրիլին 2011-ին տեղի կ'ունենայ առաջին սերունդի «Բամբիռ» խումբի «Armenian scotch» ձայնասկաւառակին շնորհահանդէսը։ Ձայնասկաւառակին մէջ զետեղուած են խումբին առաջին եւ երկրորդ սերունդի 30-ամեայ գործունէութեան ընթացքին ստեղծած աշխատանքները։ Ալպոմը նուիրուած է հայ մեծանուն բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի 140 եւ սկովտիացի հանրայայտ բանաստեղծ՝ Ռոպըրթ Պըրնսի 250-ամեակներուն։ Ձայներիզին մէջ տեղ գտած են նաեւ երկու բանաստեղծներու ստեղծագործութիւններ. 18 երգերէն 17-ի երաժշտութիւնը տարբեր տարիներուն գրած է Գագիկ Բարսեղեանը (Ջագ)։ Ըստ Գագիկ Բարսեղեանի, երգաշարը կարծես բեմախաղ մ'ըլլար եւ այդ բեմախաղը անուն ունէր՝ Հայ-սկովտիական, կամ պարզապէս “Armenian scotch”։

Ձայնագրութիւնը կատարուած է «Նարեկացի» արուեստի միութեան սթիւտիոյին մէջ, իսկ տպագրուած է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։[3]

Մասնակիցներ

Խմբագրել

Առաջին սերունդ

Խմբագրել

Բամբիռի կազմը (1978 - 2014 թթ)

Նոր սերունդ

Խմբագրել
  • Նարեկ Բարսեղեան - վոքալ, կիթառ
  • Արիկ Գրիգորեան (ծնած է 28 Դեկտեմբեր, 1985-ին Գիւմրի, 1991-էն ուսանած է երաժշտական դպրոցի սրնգափողի դասարանը, 1998-էն «Բամբիռ» ռոք խումբի անդամ է, 2001-2005 թուականներուն ուսանած է Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանին մէջ՝ ստանալով երաժշտութեան դասատուի եւ երգչախումբի ղեկավարի մասնագիտութիւնները, 2005-2007 թուականներուն դասաւանդած է Երեւանի Հ. Դանիէլեանի անուան արուեստի դպրոցին մէջ՝ որպէս սրնգափողի դասատու եւ երգչախումբի ղեկավար) - վոքալ, սրնգափող
  • Արման Քոչարեան - պաս-կիթառ
  • Վարդան Փարեմուզեան (ծնած է 28 Ապրիլ 1985-ին Վանաձոր, 2001 թուականէն նուագած է Վանաձորի ռոք եւ ճազ խումբերուն մէջ՝ «Որդան Կարմիր», «Վանաձոր Ճազ Պենտ», «J.E.M.», «Gizaque», «Eveapple» եւ այլն, 2003-2008 թուականներուն եղած է Վանաձորի սենեկային երգչախումբի թենոր, 2006-2008 թուականներուն ուսանած է Վանաձորի պետական մանկավարժական հիմնարկի երաժշտութեան բաժանմունքին մէջ, 2008-էն «Բամբիռ» ռոք խումբի թմբկահարը) - հարուածային գործիքներ

Ալպոմներ

Խմբագրել

Տեսահոլովակներ

Խմբագրել
  • 2003 - «Ալապալանիցա» [1]
  • 2005 - «Մութ քաղաքի գնացքը» (Dark City train) [2]
  • 2006 - «Մանկական խաղեր» [3]
  • 2007 - «Broken TV» [4]
  • 2009 - «Imitate» [5]
  • 2010 - «That’s fine with us» [6]
  • 2012 - «Urbane/Urban» [7]
  • 2013 - «Do You Love Me» [8]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել